Նորվեգիայի ԱԳ նախարարն աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակմանը
(last modified Thu, 21 Jun 2018 07:20:09 GMT )
Հունիս 21, 2018 11:50 Asia/Tehran
  • Նորվեգիայի ԱԳ նախարարն աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակմանը

Նորվեգիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ, իր երկիրը լրջորեն աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակմանը և նրա խոսքերով, այդ համաձայնությունից դուրս գալը ծանր հետևանքներ է ունենալու Միջին ԱրևելքԻ տարածաշրջանի անվտանգության, Միջուկային զենքերի կանխարգելման ռեժիմի համար ու միևնույն ժամանակ հեղինակությունից զրկելու է ՄԱԳԱՏԷ-ին:

Չորեքշաբթի օրը, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ Օսլույում կայացած հանդիպման ժամանակ, Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սուրեյդեն հայտարարել է.«Նորվեգիան ԵՄ-ի կողքին լրջորեն աջակցում է ՀԳՀԾ-ի գոյատևմանը և ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնության շրջանակներում ապահովեն Իրանի շահերը»:

Գնահատելով ՀԳՀԾ-ի պահպանման հարցում Նորվեգիայի ցուցաբերած աջակցությունը, Ալի Աքբար Սալեհին կարևորել է այն փաստը, որ Իրանը գործնականում տեսնի ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ին ցուցաբերած տնտեսական ու քաղաքական աջակցությունը:

Քննադատլով եվրոպական որոշ երկրների կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի նկատմամմբ  հակազդեցությունը, Սալիեհին Վաշինգտոնի քաղաքականությունները համարել է պարտված և ՀԳՀԾ-ի փլուզումը նույնպես անփոխարինելի վնաս է համարել միջազգային հանրության համար:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը «Օսլո Ֆորումի» նիստին մասնակցելու համար մեկնել է Նորվեգիա: Սալեհին նաև հանդիպել և զրուցել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի օգնական Հելգա Շմիդտի հետ: