Բողոքի ակցիա Բրիտանիայում՝ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների դեմ
Մի խումբ պատգամավորներ, բուհերի դասախոսներ եւ բրիտանացի նկարիչներ, հավաքելով վարչապետի գրասենյակի դիմաց, դատապարտել են Լոնդոնի աջակցությունը Սաուդյան Արաբիային, որը ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենում:
«Ալ-Ջազիրա» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, անդրադառնալով Եմենում Սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ ուղղված գործողություններին, ցուցարարները բրիտանացի պաշտոնյաներին կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:
Ցուցարարնները Սաուդյան Արաբիային կոչ են արել վերջ դնել Եմենի ժողովրդի սպանությանը:
Նրանք հայտարարել են, որ բրիտանական կառավարությունը համագործակցել է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ, Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:
Բրիտանացի մշակութային գործիչները, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հղած նամակով պահանջել են վերջ տալ Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ կատարվող հարձակումների ընթացքում Սաուդյան ռեժիմին ցուցաբերած աջակցությանը:
Հակապատերազմական կազմակերպության անդամ Ստեֆան Բիլը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը, մտահոգություն հայտնելով Եմենի իրավիճակի կապակցությամբ, սպառազինություն է առաքում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին: