Բողոքի ակցիա Բրիտանիայում՝ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i94586-Բողոքի_ակցիա_Բրիտանիայում_Սաուդյան_Արաբիայի_ոճրագործությունների_դեմ
Մի խումբ պատգամավորներ, բուհերի դասախոսներ եւ բրիտանացի նկարիչներ, հավաքելով վարչապետի գրասենյակի դիմաց, դատապարտել են Լոնդոնի աջակցությունը Սաուդյան Արաբիային, որը ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 07:52 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Բրիտանիայում՝ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների դեմ

Մի խումբ պատգամավորներ, բուհերի դասախոսներ եւ բրիտանացի նկարիչներ, հավաքելով վարչապետի գրասենյակի դիմաց, դատապարտել են Լոնդոնի աջակցությունը Սաուդյան Արաբիային, որը ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենում:

«Ալ-Ջազիրա» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, անդրադառնալով Եմենում Սաուդյան ռեժիմի կողմից  մարդու իրավունքների ոտնահարման դեմ ուղղված գործողություններին, ցուցարարները բրիտանացի պաշտոնյաներին  կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:

Ցուցարարնները Սաուդյան Արաբիային կոչ են արել վերջ դնել Եմենի ժողովրդի սպանությանը:

Նրանք հայտարարել են, որ բրիտանական կառավարությունը համագործակցել է Սաուդյան Արաբիայի  եւ ԱՄԷ-ի հետ, Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:

Բրիտանացի մշակութային գործիչները, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հղած նամակով  պահանջել են վերջ տալ Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ կատարվող հարձակումների ընթացքում Սաուդյան ռեժիմին ցուցաբերած աջակցությանը: 

Հակապատերազմական կազմակերպության անդամ Ստեֆան Բիլը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը, մտահոգություն հայտնելով Եմենի իրավիճակի կապակցությամբ, սպառազինություն է առաքում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին: