Եվրոպան հրաժարվում է օժանդակություն ցուցաբերել ապաստանյալներին
(last modified Fri, 13 Jul 2018 08:10:52 GMT )
Հուլիս 13, 2018 12:40 Asia/Tehran
  • Եվրոպան հրաժարվում է օժանդակություն ցուցաբերել ապաստանյալներին

Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունն անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում Միջերկրական ծովում 600 ապաստանյալների զոհվելուն, հայտարարել է. «Եվրոպան հրաժարվում է օժանդակություն ցուցաբերել ապաստանյալներին»:

«Ռուսիա Ալ-Յում» հեռուստակայանի հաղորդմամբ, Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության շտապ օգնության բաժնի պետ Քառլին Քլիգերը հինգշաբթի օրն ասել է. «Վերջին շաբաթների ընթացքում եվրոպացիների ընդունած քաղաքական որոշումները վնասաբեր հետևանքներ կունենան: Որոշումներ, որոնք Միջերկրական ծովում տղամարդկանց, կանանց ու երեխաների խորտակման պատճառ են դառնում»:

«Այս քայլը սարսափելի ու անընդունելի է: Եվրոպական երկրները ապաստանյալներին հումանիտար ու բժշկական օժանդակությունների ցուցաբերման ու նրանց կյանքը փրկելու ճանապարհին խափանարարություն կատարելու փոխարեն, Միջերկրական ծովում որոնման, փրկարարական ու կանխարգելող քայլեր պիտի իրականացնեն»,-հավելել է Քլիգերը:

Թեև դեպի Եվրոպա միգրացիայի թափը նվազել է, այդուհանդերձ դեռ հազարավոր ապաստանյալներ ծովի ճանապարհով Եվրոպա են ուղևորվում: Վիճակագրական տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում եվրոպական երկրներ մեկնելիս ծովում խորտակվել են առնվազն 785 ապաստանյալներ: