ԵՄ-ն ապաստանյալների մահվան պատասխանատու. Մարդու իրավունքների դիտորդ
(last modified Thu, 26 Jul 2018 01:52:37 GMT )
Հուլիս 26, 2018 06:22 Asia/Tehran
  • ԵՄ-ն ապաստանյալների մահվան պատասխանատու. Մարդու իրավունքների դիտորդ

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն ազդարարելով Եվրոպայում միգրանտների ցավալի վիճակի մասին ընդգծել է. «ԵՄ-ի վարած քաղաքականությունն առավել մեծ թվով ապաստանյալների մահվան պատճառ է դառնում»:

Համաձայն լիբիական «Ալ-Վասաթ» կայքի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն Միջերկրական ծովում ապաստանյալների փրկությանն ուղղված ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեության ճանապարհին արգելքներ է հարուցում և ապաստանյալների հարցով պատասխանատու է համարում Լիբիայի ծովային գվարդիային ու այդ երկրի իշխանություններին, իսկ այդ քաղաքականությունը պատճառ է դառնում, որ ավելի մեծ թվով ապաստանյալներ մահանան ծովում և Լիբիայում ոտնահարվեն նրանց իրավունքները»:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության Եվրոպայի ու Միջին Ասիայի բաժնի տնօրեն Ջուդիեթ Սանդլանդն ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրներն առավել լավ վերաբերմունք պիտի ցուցաբերեն ապաստանյալների հանդեպ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն 2000-ից 2017 թվականների կտրվածքում Լիբիայում Եվրոպա անցնելու փորձ կատարած ավելի քան 33 հազար ապաստանյալներ խեղդվել են Միջերկրական ծովում: