ԱՄՆ-ի միջամտությունն Աֆրիկայում շարունակվում է
(last modified Tue, 31 Jul 2018 13:52:55 GMT )
Հուլիս 31, 2018 18:22 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի միջամտությունն Աֆրիկայում շարունակվում է

Աֆրիկայում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունները շարունակվելու շրջանակում ԱՄՆ֊ի նախագահն այդ երկրի ռազմավարությունը ներկայացրեց Նիգերիայում իր անվտանգության ուժերի ու պաշտպանական կառույցների գործունեությունը ընդլայնելու համար:

Սպիտակ տան կայքը երկուշաբթի երեկոյան հաղորդել  է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի նամակ հղելով Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կոմիտեների ղեկավարներին հայտարարել է. «2018 թվականի ֆինանսական տարում ազգային պաշտպանության լիազորությունների օրենքի 1279A մասի համաձայն, ներկայացնում է Նիգերիայում անվտանգության ուժերի և պաշտպանական կառույցների գործունեությունը ընդլայնելու  ռազմավարությունը»:

Դա այն դեպքում, երբ Reuters լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ բանակը պաշտոնապես հաստատել է Նիգերում իր զինված անօդաչու թռչող սարքերի տեղակայման մասին լուրը:

Թեև ավելի վաղ հրապարակվել էին  Նիգերում ԱՄՆ-ի ռազմական անօդաչու թռչող սարքերի ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ լուրերը, բայց կողմերից ոչ մեկը պաշտոնապես չէր հաստատել այդ լուրերը:

ԱՄՆ-ն պնդում է, որ արևմտյան Աֆրիկայում ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու նպատակով ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Նիգերիայում, բայց փորձագետները համոզված են, որ Վաշինգտոնը Աֆրիկայում Չինաստանի ներկայությանը դիմակայելու համար ընդլայնում է իր ներկայությունն աֆրիկյան մայրցամաքում: