Օգոստոս 03, 2018 07:10 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկրորդ նամակը հղեց Թրամփին

Սպիտակ տան խոսնակը տեղեկացրեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմից ԱՄՆ նախագահին հղված երկրորդ նամակի մասին:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերզը հինգշաբթի օրն ասաց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի նոր նամակը»:

«Այս նամակագրություններն իրականացվում են Սինգապուրում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների նիստի հետապնդման և երկու երկրի համատեղ հաղորդագրության մեջ հայտարարված պարտավորությունների իրագործման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով». հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին նամակը ստանալու մասին:

Երկար վայրիվերումներից հետո ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները հունիսի 12-ին առաջին անգամ հանդիպեցին ու զրուցեցին Սինգապուրում:

Սա առաջին անգամն էր, որ ԱՄՆ մի նախագահ Սպիտակ տանը պաշտոնավարելիս հանդիպում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդին: ԱՄՆ-ի նախկին նախագահները պատրաստ չէին եղել նման հանդիպում կազմակերպել:  

 

Պիտակ