ԱՄՆ-ն միջամտել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Ռուսաստանին կոչ է արել իր ուժերը հեռացնել Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններից:
Վաշինգտոնից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Հիթեր Նոյերթը ընդգծելով այդ երկրի միջամտողական դիրքորոշումների վրա ասաց. «Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի կապակցությամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ և շարունակում է պահանջել այդ երկու ինքնահռչակ հանրապետություններից ռուսական ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը»:
«Աբխազիան ու Հարավային Օսիան մաս են կազմում Վրաստանի տարածքին»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը:
Թբիլիսիի և Մոսկվայի միջև լարվածությունը 2008 թվականի օգոստոս ամսին հանգեցրեց մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների միջև բախման: Հնգօրյա բախումների արդյունքում Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը և Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: