Օգոստոս 08, 2018 13:26 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ապազինման ուղղությամբ քայլ չի վերցրել. Ջոն Բոլտոն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը հայտարարեց. «Հյուսիսային Կորեան ապազինման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել»:

Ջոն Բոլտոնը «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանի հետ հարցազրույցում հայտարարեց.. «Չնայած Սինգապուրի  նիստում ստանձնած պարտավորություններին Հյուսիսային Կորեան միջուկային ապազինման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել»:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստ է Փխենյան մեկնելով՝ բանակցել Հյուսիսային Կորեայի պաշտոնատարների հետ»,-հայտարարել է Ջոն Բոլտոնը:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը հավելեց. «Հյուսիսային Կորեան պետք է քայլեր ձեռնարկի միջուկային ապազինման ուղղությամբ»:

Ջոն Բոլտոնն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, Թրամփը հավակնել էր, որ Կորեական կողմը պարտավորվել է Կորեական թերակղզին միջուկային զենքից զերծ պահելու ուղղությամբ ջանքեր գործադրել:

Թրամփը Հյուսիսային Կորեայի ապազինման ժամանակացույցի և այդ կապակցությամբ ջանքերի որպիսության շուրջ որևէ ասելիք չուներ:

 

Պիտակ