Օգոստոս 12, 2018 19:09 Asia/Tehran
  • Կանադայի մուսուլմանները բողոքել են Արաբիայի դեմ

Կանադայի մուսուլմանները դատապարտել են Հաջի ուխտագնացության արարողության կատարումն արգելելու Արաբիայի քաղաքականությունը:

Կանադացի մուսուլմանները բողոքի ցույց են անցկացրել: Նրանք դատապարտել են  մի քանի երկրների մուսուլմաններին Հաջի  ուխտագնացության արարողության կատարումն արգելելու Արաբիայի ռեժիմի քայլը:

Սաուդյան ռեժիմի պաշտոնատարները Սիրիայի, Եմենի, Կատարի, Կանադայի և Եգիպտոսի մուսուլմաններին արգելել են Հաջի ուխտագնացության արարողություն անցկացնել:

Սաուդյան ռեժիմը վերջերս Արաբիայում ձերբակալել է կանանց իրավունքների և քաղաքացիական հասարակության երկու ակտիվիստների:

Կանադայի կառավարությունը մի հաղորդագրություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման համար:  Կանադան պահանջել է անհապաղ ազատ արձակել  ակտիվիստներին: 

Պիտակ