Բրիտանիան ՀԳՀԾ-ի պահպանման հարցում առաջատարներից է
https://parstoday.ir/hy/news/world-i96793-Բրիտանիան_ՀԳՀԾ_ի_պահպանման_հարցում_առաջատարներից_է
Բրիտանիայի «Չաթըմ Հաուս» արքայական հետազոտական կենտրոնի փոխտնօրենն ասել է, որ այդ երկիրը ՀԳՀԾ-ի պահպանման հարցում առաջատարներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 23:02 Asia/Tehran
  • Բրիտանիան ՀԳՀԾ-ի պահպանման հարցում առաջատարներից է

Բրիտանիայի «Չաթըմ Հաուս» արքայական հետազոտական կենտրոնի փոխտնօրենն ասել է, որ այդ երկիրը ՀԳՀԾ-ի պահպանման հարցում առաջատարներից է:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բրիտանիայի «Չաթըմ Հաուս» արքայական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Սայմոն Ֆրեյզերն արձագանքելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալը պաշտպանելու կապակցությամբ Լոնդոնին ուղղված ԱՄՆ-ի դիմումին, կիրակի օրը Թուիթերում գրել է. «Վաշինգտոնն այն պայմաններում է հայտարարում, թե Իրանի դեմ ճնշումը համաշխարհային շարժում է համարվում, երբ նրա արևմտյան դաշնակիցներն ու աշխարհի կարևոր երկրներն այս շարժմանը չեն ընկերակցում»:

«Բրիտանիան ՀԳՀԾ-ն ստորագրած երկրներից է և ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Իրանի դեմ ճնշման հարցում չեն ընկերակցելու Վաշինգտոնին»,-հայտարարել է Ֆրեյզերը:

«Չաթըմ Հաուս»-ի փոխտնօրենն արձագանքելով Լոնդոնում ԱՄՆ դեսպան Վուդի Ջանսոնի հայտարարթյանն առ այն, թե Իրանի դեմ ճնշումը համաշխարհային շարժում է», նշել է. «Այստեղ մի փոքր դժվարություն կա: Բրիտանիան հիմա էլ անդամակցում է Իրանի կապակցությամբ միջազգային մի նախաձեռնության (ՀԳՀԾ), որից ԱՄՆ-ն միակողմանի կերպով հրաժարվեց»:

«Դժվար թե ԱՄՆ-ի այս համաշխարհային ջանքին միանան նրա գլխավոր դաշնակիցները համարվող ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, նաև Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը»,-հավելել է Ֆրեյզերը:

Լոնդոնում ԱՄՆ դեսպանը շաբաթ օրն ասել էր. «ԱՄՆ-ն խստացնում է Իրանի դեմ ճնշումները և ցանկանում է, որ Բրիտանիան տեսնի իր կողքին: Հասել է 2015 թվականի թերի համաձայնությունից հրաժարվելու ժամանակը»: