Օգոստոս 19, 2018 18:58 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընը քննադատել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դատապարտել է մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ իր երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կիմ Չեն Ընն ասել է.«Թշնամի ուժերի շարունակական պատժամիջոցները և նրանց խանգարող քայլերը լուրջ խոչընդոտ են համարվում Հյուսիսային Կորեայի հասարակական առաջադիմության ճանապարհին»:

Մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ԱՄՆ-ի պատժամիջոցները  նմանեցրել է թշնամի ուժերի կողմից գողության ու դատապարտել է դրանք:

Դա այն դեպքում, երբ Վաշինգտոնը չնայած Հյուսիսային Կորեայի հետ միջուկային զինաթափման շուրջ բանակցություններին, շարունակում է պահպանել պատժամիջոցների ճնշումն ընդդեմ այդ երկրի:

Վերջերս ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը, պատժամիջոցներ է սահմանել ռուսական ու չինական ընկերությունների դեմ, վերջիններիս  կողմից այսպես կոչված  Հյուսիսային Կորեային պատժամիջոցները խախտվելու պատճառով: 

Պիտակ