ԵՄ-ն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i97562-ԵՄ_ն_ընդգծեց_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ միությունընկշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2018 02:43 Asia/Tehran
  • ԵՄ-ն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ միությունընկշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, միության պաշտպանության և ԱԳ նախարարների նիստի ավարտին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ-ի սպառնալիքներին զուգահեռ, ՀԳՀԾ-ն պաշտպանելու և պահպանելու նպատակով, ԵՄ-ն կշարունակի ԻԻՀ-ի հետ համագործակցությունը»:

«Իրանն ու այդ երկրի միջուկային հարցը դարձել են ԵՄ-ի գլխավոր մտահոգություններից մեկը»,-հավելել է Մոգերինին:

ԱԷՄԳ-ն հինգշաբթի օրը մի զեկույց հրապարակելով 12-րդ անգամ հայտարարեց, որ Իրանը հավատարիմ է 2015 թվականի միջուկային համաձայնության և ԱԾ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, ԵՄ-ն և Իրանի միջուկային համաձայնությունը ստորագրած երկրներն իրենց հավատարմությունը հայտնելով ՀԳՀԾ-ի հանդեպ, Իրանին կոչ արեցին հավատարիմ մնալ դրան:

Թեհրանը ՀԳՀԾ-ի պահպանումը պայմանավորել է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերի երաշխավորման համար Եվրոպայի գործնական քայլերով: