ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի էլ գոյատևելու է. Ջոն Քերի
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կրկին քննադատել է միջուկային համաձայնությունը լքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի էլ գոյատևելու է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ջոն Քերին «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում, որը եթեր հեռարձակվեց կիրակի օրը, արձագանքելով ՀԳՀԾ-ն «Վատ համաձայնություն» կոչած Թրամփի հայտարարությանն, ասել է. «Այդ հայտարարությունը պատճառ չի դառնում, որ ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն դառնա»:
ԱՄՆ նախկին պետքարտուղարը հավելել է, որ որևէ երկիր Իրանի չափ չի իրագործել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Նրա խոսքերով «Այս համաձայնությունը քննությունների, պատասխանատվության և Իրանի կողմից իրագործվելիք քայլերի առումով ամենախիստ համաձայնությունն է համարվում»:
«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն լքել է Իրանի միջուկային համաձայնությունը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան փորձում են պահպանել այն»,-հայտարարել է Ջոն Քերին:
ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և այնուհետև հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 4-ը զրոյի է հասցնելու Իրանից նավթի, գազի ու նավթամթերքի արտահանումը: