Սեպտեմբեր 05, 2018 18:39 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ընդառաջել են Իսպանիայի կողմից Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքի դադարեցումը

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ընդառաջել են Սաուդյան Արաբիային լազերային ռումբերի վաճառքի դադարեցումը Իսպանիայի կառավարության որոշումը :

Իսպանիայում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տնօրեն՝ Ստեբան Բելթրանը ճիշտ է համարել Մադրիդի կառավարության որոշումը 400 խելացի ռումբերի վաճառքը Սաուդյան Արաբիային դադարեցնելու մասին: Նա նշել է, որ զենքի վաճառքի դադարեցման մասին որոշումը ճիշտ է, որովհետև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարձակումներ է իրականացնում Եմենի երեխաների, հիվանդանոցների ու շուկաների դեմ:

Անդրադառնալով օգոստոսի 9-ին, եմենի դեմ Ռիադի իրականացրած օդային հարձակման և Սաադայում ավելի քան 50 երեխաների սպանության, Իսպանիայում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տնօրենն ասել է.«Մադրիդը պետք է լիովին դադարեցնի սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ այդ երկիրն այդ զենքերը չի օգտագործի Եմենի պատերազմում»:

Մտահոգություն հայտնելով Եմենի խաղաղ բնակչության դեմ ռումբերի օգտագործման կապակցությամբ, երեքշաբթի օրը, Իսպանիայի կառավարությունը չեղարկել է Սաուդյան Արաբիային 400 լազերային ռումբերի վաճառքի մասին 2015թ. կնքված պայմանագիրը:

 

Պիտակ