ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է
ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կրկին քննադատելով ՀԳՀԾ-ն լքելու Վաշինգտոնի որոշումն, ասել է. «ՀԳՀԾ-ն գործունյա է եղել այն պատճառով, որ Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան ու Իրանը մնացել են այդ համաձայնության մեջ»:
«ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարմամբ, որևէ այլ երկիր չի պաշտպանելու Իրանի միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ-ի որոշումները»,-հայտարարել է Քերին:
Միևնույն ժամանակ «Սի Էն Էն»-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ և ԱՄՆ-ի բանակցող խմբի ավագ անդամներից Վենդի Շերմանն ասել է. «Կասկած չունեմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց ընթերցելու Իրանի միջուկային համաձայնագրի բովանդակությունը, դուրս է եկել ՀԳՀԾ-ից»:
«Թրամփը որևէ ընկալում չունի աշխարհից և դա վտանգավոր է»,-հայտարարել է Շերմանը:
Շերմանն ընդգծել է, որ Թրամփն ու նրա մերձավորները որևէ տեղեկություն չունեն արտաքին քաղաքականության մասին: