ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i97788-ՀԳՀԾ_ն_միջուկային_ամենահզոր_համաձայնությունն_է
ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2018 12:33 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է

ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միջուկային ամենահզոր համաձայնությունն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կրկին քննադատելով ՀԳՀԾ-ն լքելու Վաշինգտոնի որոշումն, ասել է. «ՀԳՀԾ-ն գործունյա է եղել այն պատճառով, որ Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան ու Իրանը մնացել են այդ համաձայնության մեջ»:

«ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարմամբ, որևէ այլ երկիր չի պաշտպանելու Իրանի միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ-ի որոշումները»,-հայտարարել է Քերին:

Միևնույն ժամանակ «Սի Էն Էն»-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ և ԱՄՆ-ի բանակցող խմբի ավագ անդամներից Վենդի Շերմանն ասել է. «Կասկած չունեմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց ընթերցելու Իրանի միջուկային համաձայնագրի բովանդակությունը, դուրս է եկել ՀԳՀԾ-ից»:

«Թրամփը որևէ ընկալում չունի աշխարհից և դա վտանգավոր է»,-հայտարարել է Շերմանը:

Շերմանն ընդգծել է, որ Թրամփն ու նրա  մերձավորները որևէ տեղեկություն չունեն արտաքին քաղաքականության մասին: