ՀԳՀԾ-ն լքելով ԱՄՆ-ն ոտնահարեց միջազգային օրենքները. Ֆրանսիա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը համոզված է, որ լքելով ՀԳՀԾ-ն, ԱՄՆ նախագահը ոտնահարել է միջազգային օրենքները:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շաբաթ օրը Euronews-ին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային կարևոր համաձայնագրերն այդ թվում ՀԳՀԾ-ն լքելով, ոտնահարել է բազմակողմանիությունը և միայն աշխարհում միահեծանության է ձգտում»:
«Իր նախագահության սկզբից Թրամփը փորձել է քանդել բազմակողմանիության բոլոր գործիքներն ու խախտել կանոնները»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Լը Դրիանն ընդգծել է. «Թրամփն օժտված է հեռուստատեսային «շոումեն»-ի հատկությամբ և նրա հայտարարությունները հրահրիչ են»:
«Եվրոպան պիտի փոփոխություն մտցնի իր օրենքներում՝ այդպիսով ԱՄՆ-ի դիմաց ձևավորելով նոր տեսակի բազմակողմանիություն»,-եզրակացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին Իրանի դեմ կրկնելով անհիմն մեղադրանքներն ու հարցականի տակ տանելով Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելու և միջուկային պատժամիջոցները վերականգնելու մասին:
ԱՄՆ նախագահի այս քայլն արժանացավ համաշխարհային ու մասնավորապես ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերի խիստ քննադատությանը: