ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով ԱՄՆ-ի նախագահին հարցաքննության ենթարկելու պահանջ
https://parstoday.ir/hy/news/world-i97911-ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_հարցով_ԱՄՆ_ի_նախագահին_հարցաքննության_ենթարկելու_պահանջ
ԱՄՆ-ի Սպառազինության վերահսկման միության տնօրենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից պահանջել է ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալու կապակցությամբ հարցաքննել ԱՄՆ-ի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2018 14:58 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով ԱՄՆ-ի նախագահին հարցաքննության ենթարկելու պահանջ

ԱՄՆ-ի Սպառազինության վերահսկման միության տնօրենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից պահանջել է ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալու կապակցությամբ հարցաքննել ԱՄՆ-ի նախագահին:

Կիրակի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Քելսի Դավենփորթն ասել է.«ՀԳՀԾ-ի կողմնակիցները սեպտեմբերի 26-ին Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստում պետք է հարցաքննեն ԱՄՆ-ին՝ Անվտանգության խորհուրդը և թիվ 2231 բանաձևը թուլացնելու պատճառով»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է միջազգային հանրությանը, որպեսզի պարտադրի ընտրություն կատարել ԱՄՆ-ի շրջափակումներին ենթարկվելու կամ ՀԳՀԾ-ին ու թիվ 2231 բանաձևի ընդդիմանալու միջեվ:

Նա հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի անպատասխանատու կեցվածքը մեկուսացրել ու հեղինակազրկել է ԱՄՆ-ին: