ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով ԱՄՆ-ի նախագահին հարցաքննության ենթարկելու պահանջ
ԱՄՆ-ի Սպառազինության վերահսկման միության տնօրենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից պահանջել է ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալու կապակցությամբ հարցաքննել ԱՄՆ-ի նախագահին:
Կիրակի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Քելսի Դավենփորթն ասել է.«ՀԳՀԾ-ի կողմնակիցները սեպտեմբերի 26-ին Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստում պետք է հարցաքննեն ԱՄՆ-ին՝ Անվտանգության խորհուրդը և թիվ 2231 բանաձևը թուլացնելու պատճառով»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է միջազգային հանրությանը, որպեսզի պարտադրի ընտրություն կատարել ԱՄՆ-ի շրջափակումներին ենթարկվելու կամ ՀԳՀԾ-ին ու թիվ 2231 բանաձևի ընդդիմանալու միջեվ:
Նա հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի անպատասխանատու կեցվածքը մեկուսացրել ու հեղինակազրկել է ԱՄՆ-ին: