Հաագայում Իրանի դեսպանն արձագանքել է ամերիկացի սենատորի հայտարարությանը
Նիդերլանդների Հաագա քաղաքում հաստատված Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում (OPCW) Իրանի դեսպանն ու ներկայացուցիչն արձագանքելով ամերիկացի սենատորի հայտարարությանն, ասել է. «ԻԻՀ-ն բազմիցս զգուշացրել է քիմիական հարձակումները Սիրիայի կառավարությանը վերագրելու սադրանքի կապակցությամբ»:
Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլաքը նախօրեին տված հարցազրույցում ասել էր. «Բրիտանիայի անվտանգության ծառայությունը (MI6) մտադիր է Սիրիայում քիմիական կեղծ հարձակում իրականացնելով, դա վերագրել Սիրիայի իշխանություններին»:
«Մինչ այս Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումներից որոշները բրիտանացիների կողմից կեղծված քայլեր են եղել և իրականացվել են կամավոր ուժերի, այդ թվում «սպիտակ սաղավարտակիրներ»-ի օգնությամբ»,-հայտարարել է ամերիկացի սենատորը:
Հաագայում հաստատված Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ալիռեզա Ջահանգիրին իր թուիթերյան անձնական էջում արձագանքելով Ռիչարդ Բլաքի հայտարարությանը, գրել է. «Այս հայտարարությունը հաստատում է Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Իրանի կողմից բազմիցս հայտարարված դիրքորոշումը»:
«Եթե ուշադրություն ցուցաբերվի սենատոր Ռիչարդ Բլաքի նման հայտարարություններին, աշխարհի ժողովուրդներն այլևս Իրաքի պատերազմի նման ողբերգության ականատես չեն լինի»: