Ռումինիա. Հովանավորում ենք ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i98449-Ռումինիա._Հովանավորում_ենք_ՀԳՀԾ_ն
Ռումինիայի ԱԳ նախարարն ուրբաթ օրը Բուխարեստում ընդունելով ԻԻՀ դեսպան Համիդ Մոայերին, ընդգծել է, որ Ռումինիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2018 13:39 Asia/Tehran
  • Ռումինիա. Հովանավորում ենք ՀԳՀԾ-ն

Ռումինիայի ԱԳ նախարարն ուրբաթ օրը Բուխարեստում ընդունելով ԻԻՀ դեսպան Համիդ Մոայերին, ընդգծել է, որ Ռումինիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն:

Թեոդոր Մելեշքանոն ընդգծել է, որ Ռումինիան կշարունակի պաշտպանել ՀԳՀԾ-ի  հետ կապված ԵՄ-ի դիրքորոշումները: Նա ասել է. «ՄԱԿ-ի  ԳԱ առաջիկա նիստում Բուխարեստը հանդես է գալու ի պաշտպանություն Իրանի միջուկային համաձայնության»:

Ռումինիայի ԱԳ նախարարն անդրադառնալով Իրանի  ու Ռումինիայի պատմական կապերին, ասել է. «Բուխարեստը ձգտում է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների  ընդլայնմանը»:

Թեոդոր  Մելեքանոն անդրադարձել է նաև Միջին Արևելքում ընթացիկ ճգնաժամերին, ողջունելով տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ Իրանի դրական կողմնորոշումը:

Հանդիպման ժամանակ, Համիդ Մոայերն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն ասել է. «Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելն արտահայտում է միջազգային օրենքների ու նորմերի հանդեպ ԱՄՆ նախագահի անարգալից վերաբերմունքը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին»:

Թրամփի այս քայլն արժանացել է ներքին ու միջազգային խիստ քննադատության: