Սեպտեմբեր 23, 2018 22:01 Asia/Tehran
  • Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

2028 թվականի դրությամբ համացանցը բաժանված կլինի 2 մասի, որոնցից մեկը կվերահսկի Չինաստանը, իսկ մյուսը՝ Միացյալ Նահանգները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման կանխատեսմամբ է հանդես եկել Google ընկերության նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը:
63-ամյա միլիարդատերը, որի կարողությունը գնահատվում է 14 մլրդ դոլար, նկատել է, որ չինական կառավարության կողմից համացանցի խիստ վերահսկվող ու գրաքննվող սեգմենտն ուղղակի անհամատեղելի է Արևմուտքի ժողովրդավար հատվածի հետ:
«Սրա արդյունքը կլինի այն, որ 2028թ. դրությամբ կլինի համացանցի երկու տարբերակ՝ մեկը կկառավարվի Չինաստանի, մյուսը՝ ԱՄՆ-ի կողմից: Եվ գործընթացն արդեն սկսվել է: Չինաստանն արգելափակում է իր քաղաքացիների հասանելիությունը համացանցի ամենահայտնի կայքերին՝ այդ թվում Facebook-ին և YouTube-ին: Փոխարենը՝ չինական Baidu որոնողական համակարգը քաղաքացիներին առաջարկում է արգելափակված արևմտյան կայքերի չինական համարժեքները»,-ասել է Շմիդտը:

Tert.am

 

Պիտակ