Ամերիկացի տասնյակ նախկին պաշտոնատարներ պահանջել են Թրամփի վերադարձը ՀԳՀԾ
Ամերիկացի անվտանգության, քաղաքականության ու ռազմական ոլորտի ավելի քան 50 նախկին պաշտոնատարներ ընդգծել են Վաշինգտոնի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամերիկացի 53 դեմոկրատական ու հանրապետական նախկին պաշտոնատարներ, կիրակի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել են. «Իրանի կապակցությամբ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն ու միջուկային համաձայնությունը լքելը հետևանքներ կունենան ԱՄՆ-ի համար»:
«ԱՄՆ-ն կրկին իր հավատարմությունը հայտնելով ՀԳՀԾ-ին կարող է դրա բարեփոխման շուրջ բանակցել Իրանի և ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի հետ»,-նշել են հաղորդագրությունը ստորագրած պաշտոնաթող պաշտոնատարները միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ վարչակազմն Իրանին ուղղված իր պահանջների համար դիվանագիտական լուծում նկատի չի ունեցել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և երկու փուլերում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն որպես ՀԳՀԾ-ի մյուս կողմերն ընդգծել են, որ շարունակում են հովանավորել միջազգային այս համաձայնությունը: