Չինաստան.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/world-i98747-Չինաստան._Պետք_է_պահպանել_ՀԳՀԾ_ն
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ունեցած ելույթում, Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել պահպանել ՀԳՀԾ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2018 07:18 Asia/Tehran
  • Չինաստան.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ն»

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ունեցած ելույթում, Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել պահպանել ՀԳՀԾ-ը:

Վան Յին, ընդգծելով, որ Չինաստանն աջակցում է միջուկային համաձայնությունը, հայտարարել է, որ այդ  միջազգային համաձայնագիրը բխում է բոլոր կողմերի ընդհանուր և միջազգային հանրության շահերից:

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացման ձախողումը կարող է խաթարել Անվտանգության խորհրդի լեգիտիմությունն ու դերը:

Վանգ Յին հավելել է, որ անհրաժեշտ էր պահպանել համաշխարհային կայունությունը:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես կոչ էր արել պահպանել ՀԳՀԾ-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները:

Այս քայլն արժանացել է ներքին և միջազգային քննադատության: 

Բրիտանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ը որպես համաձայնության մյուս կողմերը հավաստեցին, որ պաշտպանելու են այս միջազգային համաձայնությունը: