Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունները
(last modified Wed, 03 Oct 2018 14:23:24 GMT )
Հոկտեմբեր 03, 2018 17:53 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունները

ՌԴ նախագահն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականություններն ու քայլերը կարող են վնասել համաշխարհային տնտեսությանը»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը «Ռուսաստանի էներգետիկայի շաբաթը» թեմայով միջազգային համաժողովում ունեցած ելույթում ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը կարող են ազդել աշխարհի տնտեսության վրա»:

Պուտինը հավելել է.«Ռուսաստանը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի հետ համագործակցել է նավթի արդյունահանման ծավալների նվազման  և շուկայում հավասարակշռություն ստեղծելու նպատակով»:

ՌԴ նախագահը նաև ասել է.«Վաշինգտոնը Սիրիայում ներկայություն ունենալու համար  պետք է թույլտվություն ստանա Դամասկոսից կամ  ՄԱԿ-ից: ԱՄն-ն այլ  ելք չունի»: