Հոկտեմբեր 19, 2018 11:21 Asia/Tehran
  • Ավստրալիայի անվտանգության կառույցը զգուշացրել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Կանբերրայի դիրքորոշման փոխվելու կապակցությամբ

Ավստրալիայի անվտանգության կազմակերպությունը զգուշացրել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Կանբերրայի դիրքորոշման փոխվելու և Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու կապակցությամբ:

Գարդիան օրաթերթի տեղեկացմամբ, Ավստրալիայի անվտանգության կազմակերպությունը ՀԳՀԾ-ի հարցով Ավստրալիայի վարչապետ՝ Սկոթ Մորիսոնի նոր դիրքորոշմանն անդրադառնալով, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունից Կանբերրայի նահանջելը ծանր հետևանքներ կարող է ունենալ Ավստրալիայի համար:

Ավստրալիայի անվտանգության կազմակերպության տարած հաղոդագրության մեջ ասված է, որ ընդդիմություններ կլինեն Իրանի հետ միջուկային համաձայնության նկատմամբ Մորիսոնի կառավարության դիրքորոշման փոխվելու հետ կապված:

Ավստրալիայի վարչապետ՝ Սկոթ Մորիսոնը հոկտեմբերի 16-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի քաղաքականություններին հետևելու նոր դիրքորոշում որդեգրելով, հայտարարեց, որ Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ կփոխադրվի և Կանբերրան կվերանայի ՀԳՀԾ-ի համաձայնությունը:

 

Պիտակ