ՄԱԿ-ը նախազգուշացնում է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության շարունակման մասին
(last modified Thu, 25 Oct 2018 12:58:17 GMT )
Հոկտեմբեր 25, 2018 16:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացնում է ռոհինգյա մուսուլմանների  ցեղասպանության  շարունակման մասին

Մյանմայի հատուկ քննիչների և այդ երկրում ՄԱԿ-ի փաստահավաք խմբի ղեկավարը զգուշացրել է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության շարունակման մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մյանմարի հատուկ քննիչների և Մյանմայում ՄԱԿ-ի փաստահավաք խմբի ղեկավար Մարզուղ Դար Օսմանն ասել է, որ Մյանմայի Ռախին նահանգի ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը շարունակվում է:

ՄԱԿ-ին ներկյացրած զեկույցում Մարզուղ Դար Օսմանը նշել է, որ Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների կոտորածից բացի, փախստականների ճամբարներում շատ ավելի դաժան ու անմարդկային դեպքեր են տեղի ունենում: 

2017 թ.-ի օգոստոսից ի վեր Մյանմայի Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող ճնշումների հետևանքով, մինչ այժմ զոհվել և վիրավորվել են հազարավոր մուսուլմաններ: Մեկ միլիոն մուսուլմաններ փախել են Բանգլադեշ: