-
Աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Հռոմի պապ
Ապրիլ 20, 2025 16:06Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանում հաշտության համար:
-
Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ
Ապրիլ 20, 2025 14:19Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը՝ Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ: Այս մասին նա հայտարարել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որից մի հատված տեղադրված է նրա Telegram-ալիքում։
-
ԱՄՆ. Չինաստանը մերժել է եմենցիների կողմից օգտագործվող արբանյակային պատկերների աջակցությունը դադարեցնելու պահանջը
Ապրիլ 20, 2025 13:06ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Չինաստանը մերժել է Վաշինգտոնի պահանջը՝ դադարեցնելու Changguang ընկերության արբանյակային պատկերների աջակցությունը, որն ԱՄՆ-ը կարծում է, որ օգտագործվում է Եմենի Անսարալլահի կողմից Կարմիր ծովում նավերը թիրախավորելու համար:
-
Ուկրաինայի տարածքների հանձնում Ռուսաստանին․ Ամերիկայի նոր խաղը խաղաղության կարգախոսով
Ապրիլ 20, 2025 11:57Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկած ծրագիրը ներառում է Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին հանձնելը և Կիևին անվտանգության երաշխիքներ չտրամադրելը։ Փարիզում եվրոպացի պաշտոնյաներին ներկայացված ծրագիրը արժանացել է Ուկրաինայի և Եվրոպայի բողոքի:
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Եմենի տարածքին հասցված ԱՄՆ-ի օդային հարվածներով
Ապրիլ 20, 2025 10:21ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է ապրիլի 17-ին և 18-ին Եմենի Ռաս Իսա նավահանգստի և նրա շրջակայքի վրա ԱՄՆ օդային հարվածների կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ մարդասիրական օգնության հինգ աշխատակցի, ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
-
Ինչո՞ւ է Ադրբեջանը զինվում. Տարածաշրջանային հեռանկարներ, նպատակներ և հետևանքներ
Ապրիլ 20, 2025 07:062024 թվականին Ադրբեջանը ճանաչվել է 16-րդ ամենախոշոր զենքի գնորդն աշխարհում։ Բաքուն անցած տարի գնել է 2,2 միլիարդ դոլարի զենք։ Դա ոչ միայն վկայում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին, այլ նաև մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում:
-
Ռիգա Վուդ. Իսլամական փիլիսոփայությունն արևմտյան փիլիսոփայական նորարարությունների շարժիչ ուժն է
Ապրիլ 20, 2025 06:52Թեհրանի համալսարանում իր վերջին դասախոսության ժամանակ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռիգա Վուդն անդրադարձել է Արևմուտքում միջնադարի ինտելեկտուալ զարգացումների վրա իսլամական փիլիսոփայության խորը ազդեցությունը:
-
Շնորհավոր Զատկի տոնը
Ապրիլ 20, 2025 06:03Զատիկն աշխարհի ամենամեծ և կարևոր քրիստոնեական տոներից մեկն է, որը նշվում է հատուկ ծեսերով և սովորույթներով։
-
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփի հատուկ բանագնաց
Ապրիլ 19, 2025 14:15Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ «Fox News» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
-
Հռոմում մեկնարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների երկրորդ փուլը
Ապրիլ 19, 2025 12:55Հռոմում մեկնարկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։