Նոյեմբեր 11, 2018 00:08 Asia/Tehran

Ողջույն թանկագին բարեկամներ: «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում» հաղորդաշարի վերջին համարում կամփոփենք աշխարհում գիտության արտադրության ոլորտում իրանցի գիտնականների զբաղեցրած դիրքի ու դերակատարության մասին մեր նախորդ չորս հաղորդումների նյութերը:

Այս թեմային հատկացված չորրորդ բաժնում նշեցինք, որ գիտական վարկանիշային հեղինակավոր կենտրոնները երկրների գիտական դիրքն ու վիճակը որոշող գլխավոր աղբյուրներից են և այս պահին աշխարհում գործում են գիտական վարկանիշային հեղինակավոր մի քանի կենտրոններ, որոնք գնահատում են տարբեր երկրներում գիտական ընթացքն ու արդյունքը ներկայացնում են զեկույցների միջոցով: Գիտական վարկանիշի գնահատման ոլորտում աշխատում են բազմաթիվ փորձագետներ ովքեր հիմք ընդունելով գիտական այս կենտրոնների ներկայացրած տվյալները վերլուծում են աշխարհում գիտության արտադրության ընթացքն ու նաև այդ կապակցությամբ յուրաքանչյուր երկրի  դերակատարությունը: Գիտական վարկանիշային հեղինակավոր կենտրոնների վիճակագրական թվերի ու տվյալների համաձայն այս պահին գիտության արտադրման ու տարածման կապակցությամբ ԻԻՀ-ն համարվում է տարածաշրջանում ու աշխարհում ամենահզոր երկրներից մեկը: Նաև գիտական վարկանիշը որոշող փորձագետների քննարկումներն ու վերլուծությունները պարզում են, որ վերջին երկու տասնամյակներում աշխարհում գիտության արտադրման ու տարածման գործում Իրանի դերակատարությունն ընդլայնվել է և գիտության արտադրության համաշխարհային ռեյտինգում Իրանի զբաղեցրած դիրքը գերազանցում է մասնավորապես Միջին Արևելքի շատ երկրներին: Այս ժամանակահատվածում Իրանը պակսեցրեց աշխարհում գիտության արտադրության ոլորտում առաջին դիրքերը զբաղեցնող երկրների հետ իր տարածությունը և հեռացավ չզարգացած ու զարգացող երկրներից: Այլ խոսքով իրանցի գիտնականներն իրենց գիտական արտադրանքները բարձրացրել են միջազգային մակարդակի, ուշագրավ չափերով բարելավել են աշխարհում գիտության արտադրման ու  տարածման բնագավառում Իրանի զբաղեցրած դիրքը և առաջ են անցել մրցակիցներից:

Իրանում գիտության հեղափոխությունը

 

Նկատի առնելով, որ տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիական զարգացման կենտրոնների ձևավորումը երկրներում գիտական առաջադիմության չափանիշներից է համարվում նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ քննարկեցինք Իրանում նման պարկերի ու կենտրոնների ընդլայնման ընթացքը և ասացինք, որ տարածաշրջանում ու աշխարհում բարձր դիրքեր զբաղեցնելու հարցում այս կենտրոններն ինչպիսի ծառայություն են մատուցել Իրանին: Այդ հաղորդման ժամանակ հղում կատարելով վավերական զեկույցների ապացուցեցինք, որ  2001 թվականին Իրանում գոյություն է ունեցել միայն մեկ տեխնոպարկ, ինչը հաջորդ տարի աճել է 8 տեխնոպարկերի: Այս ընթացքին հաջորդ տարիների ընթացքում թափ հաղորդվեց և այս պարկերի թիվը 2013 թվականին, այսինքն գրեթե մեկ տասնամյակ անց հասավ 33-ի: Իրանում տեխնոպարկերի թվի աճին զուգահեռ նաև ընդլայնվեցին գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնները: 2001 թվականին Իրանում աշխատում էր գիտության ու տեխնոլոգիայի զարգացման միայն մեկ կենտրոն, ինչը հաջորդ տարի 17, հինգ տարի հետո՝ 43, իսկ մեկ տասնամյակ անց 131 կենտրոնների հասավ: Նաև նշեցինք, որ տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում տեղակայված ընկերությունների թիվը ցանկացած երկրում գիտության առևտրականացման և կիրառական հետազոտությունների զարգացման ցուցանիշներից է համարվում: Առկա տեղեկությունների համաձայն Իրանում տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում հաստատված ընկերությունների թիվը 2003 թվականին 676 ընկերություններից 2012 թվականին ավելի քան չորս անգամ աճելով հասել է շուրջ 3000 ընկերության:

Մեկ այլ հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացրեցինք «Ռոյան« գիտա-հետազոտական կենտրոնի հետ: «Ռոյան»-ը գիտություն արտադրելուց բացի նաև մեծ ծառայություններ է մատուցել Իրանի և աշխարհի շատ երկրների ժողովուրդներին և միատեղելով գիտությունն ու հավատքը և ջիհադական ջանք գործադրելով գիտական ասպարեզում ԻԻՀ-ի կողմնորոշման հաջողած ձևաչափ է ներկայացրել: Նաև ասացինք, որ «Ռոյան»-ի գիտնականները Բիոտեխնոլոգիայի և կոլոնացված այծերի արտադրության, տարրալուծարանային միջավայրում այծի, ոչխարի ու կովի ձվերի աճեցման, արհեստական բեղմանավորման, սաղմերի սառեցման ու փոխնակ մայրերին փոխանցելու, առողջ կենդանիների արտադրության և չբեր զույգերին բժշկական ծառայությունների մատուցման ոլորտներում կարողացել են հատել գիտության սահմանները և աշխարհում բարձր դիրքեր ապահովել Իրանին:

Նաև մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադարձանք ավիա-տիեզերային ոլորտում Իրանի գիտական առաջադիմություններին և ասացինք, որ Իրանն աշխարհի տիեզերային ակումբին մաս  կազմելուց բացի այսօր միայնակորեն իրականացնում է արբանյակների նախագծման, արտադրության, արձակման, կառավարման ու վերահսկման աշխատանքները և աշխարհում համարվում է այս ցիկլին ամբողջությամբ տիրացած իններորդ երկիրը: Միևնույն ժամանակ տիեզերք կենդանի արարած ուղարկելով Իրանն այդ կապակցությամբ հաջողություն ձեռք  բերած վեցերորդ երկիրն է աշխարհում: Իրանցի գիտնականները մինչև 2013 թվականի ավարտն այս ոլորտում հղումների արժանացած հոդվածների տեսակետից երկրորդ տեղը զբաղեցրեցին Միջին Արևելքում: Ավիա-տիեզերային գիտությունների ոլորտում հղումների արժանացած 1349 հոդվածներով Իրանն զբաղեցրել է Միջին Արևելքում՝ երկրորդ, իսկ աշխարհում 21-րդ դիրքը:

«Ռոյան« գիտա-հետազոտական կենտրոն

 

Մեր մեկ այլ հաղորդման ընթացքում նշեցինք, որ այլ գիտությունների տարածման և քաղաքակրթության ձևավորման հարցում հիմնարար  գիտությունների գերազանցիկ դիրքի բերումով Իրանն իր գիտական քաղաքականությունների մշակման ժամանակ յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերել հիմնարար գիտություններին: Այնուհետև ներկայացնելով վիճակագրական տվյալներ ու թվեր անդրադարձանք հիմնարար գիտությունների ոլորտում Իրանի գիտական առաջադիմությանը և  ասացինք, որ 2000-ից 2014 թվականների կտրվածքում Իրանի գիտական արտադրանքների շուրջ մեկ չորրորդն արտադրվել ու հրապարակվել է հիմնարար գիտությունների ոլորտում աշխատող գիտնականների կողմից: Իրանի հիմնարար գիտությունների ոլորտի փորձագետներն իրենց ուսերին են կրել գիտության արտադրման բեռի ուշագրավ մի բաժինը և համաշխարհային գիտության արտադրման ու զարգացման ուղղությամբ նույնպես ազդեցիկ դերակատարություն են ունեցել: Web of science կայքի տվյալների համաձայն Իրանում գիտական արտադրանքների շուրջ կեսն իրականացվել է հիմնարար գիտությունների ոլորտի փորձագետների  կողմից: Այնուհետև անդրադարձանք հիմնարար գիտության տարբեր ճյուղերին և վիճակագրական թվերով ու տվյալներով բացատրեցինք այդ ճյուղերում Իրանի նվաճած գիտական առաջադիմությունը: Օրինակ ասացինք, որ ֆիզիկայի բնագավառում իրանցի գիտնականները շուրջ 3000 հոդվածներ արտադրելով ֆիզիկայի գիտության արտադրման հարցում ազդեցիկ 117 երկրների մեջ զբաղեցրել են 46-րդ տեղը: Այդպիսով ֆիզիկայի գիտության արտադրության ոլորտում Իրանի զբաղեցրած դիրքը գերազանցում է ոչ միայն տարածաշրջանի ու զարգացող շատ երկրներին, այլ նույնիսկ Հյուսիսային Իռլանդիայի, Իսլանդիայի ու Լիտվայի նման երկրներին:

Նաև մեր հաղորդումներից մեկի ժամանակ ասացինք, որ Իրանը բժշկագիտության ոլորտում ֆինանսական ու բարոյական ներդրում կատարելով դարձել է տարածաշրջանում հետազոտության, տեխնոլոգիայի, առողջության ու առողջապահության բևեռներից մեկը և բժշկության շատ ճյուղերում գերազանցել է համաշխարհային գիտության սահմանները: Ասացինք, որ գիտական վարկանիշային կենտրոնների զեկույցների համաձայն 2016 թվականին իրանցի գիտնականները բժշկագիտության ոլորտում 4700 հոդվածներ արտադրելով կարողացել են Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում զբաղեցնել առաջին, աշխարհում՝ 16-րդ տեղը: Որակի տեսակետից իրանցի գիտնականների հեղինակած հոդվածները գերազանցում են աշխարհի շատ այլ երկրներին և այս տեսակետից իրանցի գիտնականներին հաջողվել է առաջ անցնել եվրոպական շատ երկրների ու նույնիսկ  Ռուսաստանի գիտնականներից: Բժշկագիտությանը ենթակա ճյուղերում էլ Իրանի գիտական առաջադիմությունն ուշագրավ է եղել: Օրինակ «Էսկոպոս» հեղինակավոր կայքը հայտարարել է, որ ցողունային բջիջների կապակցությամբ գիտական հոդվածների տեսակետից Իրանն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը և ընդգծում է, որ 2007-ից 2017 թվականների կտրվածքում ցողունային բջիջների ոլորտում իրանցի գիտնականների հոդվածների թիվը քառապատկվելով 155 հոդվածից աճել է 647 հոդվածների:

Ցողունային բջիջներ

 

Հիշեցնենք, որ Իրանի գիտական առաջադիմությունն իրականացվել է այն պայմաններում, երբ վերջին չորս տասնամյակներում Իրանը հայտնվել է քաղաքական ու տնտեսական ամենախիստ ճնշումների և միջազգային անարդար պատժամիջոցների ներքո և ԱՄՆ-ի գլխավորած տիրակալ համակարգը քար է նետել Իրանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին: Այդուհանդերձ  և չնայած բոլոր խափանարարություններին, այսօր կարելի է ասել, որ ԻԻՀ-ն Աստծո կամքով և ժողովրդի ու պատասխանատուների վճռականության շնորհիվ  նվաճել է համաշխարհային գիտության բարձր գագաթները: Անկասկած իսլամական հեղափոխության գաղափարներից ծնունդ առած կրոնական ժողովրդավարության ձևաչափը կարող է օրինակ ծառայել աշխարհի ու մասնավորապես իսլամական բռնահարված ժողովուրդների համար: Քանի որ այս ձևաչափը երաշխավորում է   ժողովուրդների անկախությունը, ազատությունն ու հասարակական արդարությունը և հասարակության մեջ գիտության ու հավատքի զարգացման հարմար հող է նախապատրաստում:

 

 

Պիտակ