ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս 9.Իրանի արտաքին քաղաքականությունը բարեփոխումների կառավարության ժամանակաշրջանում)
(last modified Sun, 03 Feb 2019 16:46:35 GMT )
Փետրվար 03, 2019 20:16 Asia/Tehran

Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության քառասնամյակին ,որի ընթացքում քննարկում ենք երկրի վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը: Այսօր կխոսենք 7-րդ և 8-րդ կառավարությունների (Բարեփոխումների կառավարություն) ժամանակաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության մասին:

Իրանի իսլամական հանրապետության 7-րդ և 8-րդ կառավարությունները,որ հայտնի են բարեփոխումների կառավարություն անվանմբ, արտաքին քաղաքականության ոլորտում իրենց համար ճշտել են երեք աշխատանքային սկզբունքներ ՝ լարվածության վերացումը, խաղաղասիրությունը և քաղաքակրթությունների միջև երկխոսությունը: Լարվածության վերացման առանցքն են համարվում վստահության ստեղծումը, փոխըմբռնումն ու փոխադարձ հարգանքը, նաև արժանապատվության, իմաստության ու նպատակահարմարության նկատառումներով տարաձայնությունների վրա կենտրոնացման փոխարեն ընդհանրությունների կարևորումը, և ի վերջո կառուցողական մրցակցությունը փոխարինեց թշնամանքին:

Բարեփոխումների կառավարության մյուս սկզբունքը խաղաղասիրությունն էր, որն իրականացվեց «Սահմաններից ներս ժողովրդավարության , իսկ արտասահմանում  խաղաղասիրության» միջոցով: Խաղաղություն բառն ամենահաճախ կիրառելին է եղել 7-րդ և 8-րդ կառավարությունների ղեկավարների ելույթներում: Կառավարության ղեկավարի տեսանկյունից, խաղաղությունը համահունչ է մարդկային էությանը և խտրականությունների ու անհավասարությունների առկայությունն է խաղաղությունը խաթարող գլխավոր գործոնը: Արտասահմանում խաղաղասիրության ռազմավարությունն իրականացվել է տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների կրճատման, բռնություններից զերծ մնալու և մյուս երկրների ՝ մասնավորապես հարևան պետությունների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու շնորհիվ:

Այդ կառավարությունների արտաքին քաղաքականության ռազմավարության երրորդ սկզբունքը քաղաքակրթությունների միջև երկխոսությունն էր: Քաղաքակրթությունների միջև երկխոսությունն ընդգծում էր Իրանի խաղաղասիրության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասաբյան 2001 թվականը հռչակեց քաղաքակրթությունների միջև երկխոսության տարի: Այնուամենայնիվ տարին այնքան էլ բարեհաջող չանցավ ՝ 11-սեպտեմբերյան հարձակումների պատճառով: Հարձակումների պատճառով ուշադրությունը կենտրոնացավ Սամուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» տեսության վրա:

7-րդ և 8-րդ կառավարությունների արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Իրանին մեկուսացմանն ուղղված ջանքերի չեզոքացումն էր: Այդ ուղղությամբ համալսարանի դասախոս Սեյյեդ Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին ասել է.«Այդ տարիներին Իրանը փորձեց դրական ու իրական դիմագիծ ներկայացնել իրենից ՝ միջազգային բեմերում ԻԻՀ-ի մասին ստեղծված անիրական պատկերացումների փոխարեն: Այդպիսով, արտաքին քաղաքականությունը հիմնվեց քաղաքական ու մշակութային զարգացման, լարվածության վերացման, վստահության ու խաղաղասիրության սկզբունքների վրա»:

7-րդ և 8-րդ կառավարությունների քաղաքականության դաշտում կարևորվեց նաև հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը: Այդ ուղղույթմաբ ամենացայտուն քայլն արվեց  1997 թվականի դեկտեմբերին ՝ Թեհրանում կայացած Իսլամական երկրների ղեկավարների գագաթանաժողովի շրջանակում:
Գագաթնաժողովի բացման օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարեց .«Իսլամական Իրանի կողմից  վտանգ ուղղված չէ իսլամական ոչ մի երկրի դեմ»: Այդ հայտարարությունը ողջունեցին մասնակից երկրների ղեկավարները: Թեհրանյան գագաթանաժողովին մասնակցեց նաև Արաբիայի գահաժառանգ Ամիր Աբդոլլահը ՝ այն «Պատմական հանդիպում» որակելով: Արաբիայի ժամանակի ԱԳ նախարար Սաուդ Ալ-Ֆեյսալը գագաթնաժողովի ավարտին ասաց .«Իսլամական երկրների ակտիվ ներկայությունը վկայում է Իրանի ժողովրդի նկատմամբ հարգանքի մասին»: Գագաթնաժողովի ավարտին մասնակիցները դատապարտեցին ԱՄՆ-ի միահեծան քայլերը և պահանջեցին չեղարկել Դամաթոյի օրենքը:

Գագաթնաժողովից երեք ամիս անց, Իրանի կառավարության կողմից Արաբիա մեկնեց Հաշեմի Ռաֆսանջանին և հանդիպեց այդ երկրի թագավոր Մալեք Ֆահադի և գահաժառանգ Ամիր Աբդոլլահի հետ: Բահրեյնի հետ վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով Հաշեմի Ռաֆսանջանին նաև չնախատեսված այց կատարեց այդ երկիր: Երկու երկրները որոշեցին քսան տարի անց, մինչև դեսպանի մակարդակի բարելավել դիվանագիտական հարաբերությունները: 1999 թվականի մայիսին Իրանի ժամանակի նախագահը այցելեց Արաբիա և Կատար: Բարեփոխումների կառավարության երկրորդ փուլում հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների բարելավման քայլերը շարունակվեցին: Բահրեյնի թագավոր Շեյխ Համդ Իբն Իսա Ալ-Խալիֆան 2002 թվականի օգոստոսին Իրան այցելեց և հանդիպումներ ունեցավ հեղափոխության առաջնորդի և ժամանակի նախագահի հետ: Այդուհետ Մանամա մեկնեց բարեփոխումների կառավարության ղեկավարը:

 

Կառուցողական բանակցություններ Եվրոպայի  հետ

Այդ տարիներին փոխվեցին նաև եվրոպական երկրների և ԻԻՀ-ի հարաբերությունները: «Քննադատական» բանակցություններն իրենց տեղը զիջեցին «Կառուցողականներին»: Իրանի և եվրոպական  երկրների ղեկավարների փոխայցելություններ տեղի ունեցան, կայացան բանակցությունների տասը փուլ, ինչը վկայում է հարաբերությունների զարգացման մասին: Իտալիայի ժամանակի ԱԳ նախարար Լամբերտո Դինին առաջին եվրոպացի պետայրն էր, ով 1997 թվականի մարտին Թեհրան այցելեց: Փոխայցելությունները շարունակվեցին: 7-րդ կառավարության ղեկավարը որպես իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ-ի առաջին նախագահ, 1999 թվականի մարտին Իտալիա մեկնեց: Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Իտալիայի վարչապետի և Հովհաննես Պողոս Բ. Պապի հետ: Բարեփոխումների կառավարության ղեկավարը եղավ նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում ու Իսպանիայում:

Եվրոպական երկրները դեմ գնացին  ԱՄՆ նախագահ Ջորջ Վաքեր Բուշի քայլին, ով Իրանին ՝ նաև Սիրիային ու  Հյուսիսային Կորեային անվանեց «չարության առանցք»: Իրանի և եվրոպական երկրների միջև կառուցողական բանակցությունները շարունակվում էին, սակայն երբ 2002 թվականին առաջ քաշվեց Իրանի միջուկային հարցը, կառուցողական բանակցություններին փոխարինեցին «պայմանական բանակցությունները» և դանդաղեց եվրոպական երկրների և Իրանի հարաբերությունների զարգացումը:

 

Միջուկային հարցը ՝ միջոց Իրանին ճնշելու համար

2003 թ.-ի օգոստոսին առաջին անգամ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան մի նամակ հղելով , պահանջեցին 93+2 լրացուցիչ արձանագրությունների վավերացումն ու իրականացումը, նաև Իրանի կողմից հարստացման գործունեության դադարեցումը: Իրանի և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև միջուկային առաջին նիստը կայացավ 2003 թվականի հոկտեմբերին Թեհրանի Սաադաբադի համալիրում : Եվրոպական երեք երկրի ներկայացուցիչները պնդում էին, որ առանց Եվրոպայից ակնկալիքի, Իրանը միակողմանիորեն դադարեցնի ուրանի հարստացումը: Եվրոպական երեք երկրի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումները կայացան 2004 թ.-ի մարտին ՝ Բրյուսելում, 2004 թ.-ի հոկտեմբերին Փարիզում: Բանակցությունների արդյունքը եղավ Իրանի կողմից ուրանի հարստացման կամավոր կասեցումը:
Այնուամենայնիվ չդադարեցին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի սպառնալիքները: Նրանք նույնիսկ սպառնում էին, որ Իրանի գործը Անվտանգության խորհուրդ է ուղարկվելու: Եվրոպացիները չհարգեցին Իրանի կողմից ուրանի հարստացման կասեցման հարցում իրենց հանձնառությունները : Ի վերջո 8-րդ կառավարության աշխատանքի ավարտից երեք ամիս առաջ, Իրանը շարունակեց հարստացման առկախումը , իսկ 9-րդ կառավարությունում , միջուկային խաղաղանպատակ ծրագիրը շարունակվեց: Իրանի միջուկային դոսիեն ԱԽ  ուղարկվեց:

 

Կապեր ԱՄՆ-ի հետ

7-րդ և 8-րդ կառավարությունների արտաքին քաղաքականության գլխավոր հարցը ԱՄՆ-ի կառավարության հետ կապերի հաստատումն էր: Բարեփոխումների կառավարությունը, որ արտաքին քաղաքականությունում հետևում էին լարվածության վերացման սկզբունքին, մեծ հույսեր ուներ ԱՄՆ-ի հետ առանց լարվածությունների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: 1998 թ.-ի հունվարի 7-ին կառավարության ղեկավարն իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ ունեցած ելույթում, որը հեռարձակվեց ամերիկյան «Սի էն էն» հեռուստաընկերության կողմից,  ասաց, որ հարգում է ԱՄՆ-ի ժողովրդին: ԱՄՆ ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնը ևս 1998 թ.-ի հունվարին Ֆեթրի տոնի առիթով ունեցած շնորհավորական ուղերձում, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցավում է երկու երկրի ժողովուրդների միջև տարածության համար:

ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Մադելին Ալբրայթը պարզապես խոստովանել էր .«1953 թվականին ԱՄՆ-ը Իրանի ժողովրդական վարչապետ Դկտ. Մոհամմեդ Մոսադդեղի կործանման մեջ մեծ դեր է ունեցել»: Ալբրայթը նաև խոստովանել էր, որ հաջորդ քառորդ դարում ևս ԱՄՆ-ը և Արևմուտքը շարունակեցին աջակցել շահի ռեժիմին: Այդուհանդերձ շարունակվեց Իրանի դեմ ԱՄՆ թշնամական քաղաքականությունը և պարզվեց, որ Իրանի հարցում ԱՄՆ-ի հայտարարած ու իրականացվող քաղաքականությունը տարբեր են:

ԱՄՆ-ն Իրանի հարցում որդեգրեց երկակի քաղաքականություն : Մի կողմից ցանկանում էր հաշտվել Իրանի հետ, իսկ մյուս կողմից նրան որակում էր ահաբեկչությանն աջակցող երկիր: Իրանի ժամանակի ԱԳ նախարար Քյամալ Խառազին հայտարարեց .«Մեր բոլոր պաշտոնյաները կասկածով են մոտենում ամերիկացիների անկեղծությանը: Եթե ցանկանում ենք վերացնել անվստահության այդ պատնեշը, ապա ԱՄՆ-ը պետք է անի այնպես, որ մեզ մոտ վստահություն ստեղծվի և առաջին հերթին պետք է լինի անկեղծ»:

Մինչև Քլինթոնի կառավարության աշխատանքի ավարտը և Ջորջ Վաքեր Բուշի ղեկավարությամբ ԱՄՆ-ում նոր պահպանողական կառավարության գործի գալը, զրոյացան ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու համար բարեփոխումների կառավարության նվազագույն հույսերը: Կրտսեր Ջորջ Բուշը Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային չարության առանցք անվանեց , ինչն էլ ապացուցեց, որ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը անհնար է դարձնում լարվածության վերացումը: Բուշի կառավարության քայլին հակադարձել են նույնիսկ եվրոպացիները, սակայն Վաշինգտոնի համար այդ ընդդիմությունները ոչ մի նշանակություն չունեն: