Փետրվար 16, 2019 16:00 Asia/Tehran

Իրանի և ԱՄՆ-ի պատմությունը լի է սև էջերով, սադրանքներով, միջմատություններով ու թշնամությամբ: Անցած 40 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի նկատմամբ իր թշնամությունը դրսևորել է տարբեր ձևերով: ԱՄՆ-ի ու Իրանի վերջին 50 տարիների հարաբերությունները լի են ԱՄՆ-ի կողմից Իրանի ներքին հարցերին միջամտելու դեպքերով:

 ԱՄՆ-ն փորձում է  սադրանքների միջոցով և տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ, իրականացնել Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքներն ու սադրանքները: ԱՄՆ-ի ստոր հայտարարություններն ու Իրանի դեմ ուղղված սպառնալիքները, երեկվանից մինչև այսօր, դրա պայծառ օրինակն են: Սակայն ԱՄՆ-ի ողջ թշնամությամբ հանդերձ, Իրանի իսլամական հեղափոխությունը շարունակում է մնալ հաղթանակած: Իրանի ժողովուրդը, կանգնելով բոլոր ճնշումների դեմ, ընթացել է իր ճանապարհով և անցած 40 տարիների ընթացքում օրինակ է դարձել աշխարհի ազատատենչ ժողովուրդների համար:

Անցած 4 տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ն բազմաթիվ սարդանքներ է նյութել Իրանի ժողովրդի դեմ և անհիմն հայտարարություններով, Իրանի ժողովրդի նկատմամբ անարդար պատժամիջոցներ կիրառել: Իսկ իր նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ն օգտվում է  անգամ ահաբեկչական խմբերից, որպեսզի թուլացնի Իրանին, երկպառակություն ստեղծի երկրում ու հիասթափեցնի Իրանի ժողովրդին: Միացյալ Նահանգները փորձել է Իրանի իսլամական համակարգը տապալել բոլոր միջոցներով, այդ թվում` կոշտ հայտարարություններով, ու ռազմական միջամտության սպառնալիքով: Միացյալ Նահանգներն իր նպատակներին հասնելու համար, մշտապես օգտվել է այդ միջոցներից և այսօր էլ շարունակում է  նույն քաղաքականությունը: Վաշինգտոնը մոլորության մեջ է, քանի որ նրան թվում է, թե ԻԻՀ  նման է այն թույլ ռեժիմներին, որոնք մի քանի սառնալիքով ու պատժամիջոցներով նահանջում են: Իրանի ժողովուրդը լավ է  ճանաչում ԱՄՆ-ի էությունը և մշտապես ոչ է ասել այդ երկրի անտեղի պահանջներին ու ճնշումներին: ԻԻՀ երիտասարդների հեղափոխական ոգին ու ժողովուրդն են, որ կանգնել են ԱՄՆ-ի ագրեսիայի դեմ:  

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ուսանողների ու աշակերտների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նշեց. «Երիտասարդները հասարակությունն առաջ են մղում: Այսօրվա ընդունակ ու խելացի սերունդը, վերացնելով բոլոր դժվարությունները, անկասկած մեր սիրելի երկիրը կհասցնի իր նպատակակետին: Իսկ դրա համար անհրաժեշտ է ճանաչել Իրանի ժողովրդի իսկական թշնամուն»: Նրա ասելով. « ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի նկատմամբ, կուրացրել է ամերիկացիների համար հաշվարկ անողներին ու պատճառ դարձել, որ նրանք սխալ հաշվարկներ անեն ու կրկնեն իրենց սխալները»:

 

ԱՄՆ-ի քաղաքականությունը ցույց է տալիս, որ այս երկիրը նպատակ ունի վերացնել Իրանի ուժի գործոնները` բարոյական ու կրոնական արժեքները, մշակութային ու ազգային միասնությունը և իսլամական հանրապետության ժողովրդավարական համակարգի կայունությունն ու ամրությունը: Անցած 40 տարիների ընթացքում, հենց այս գործոնների հիման վրա, երկիրն առավել քան երբևէ, պահպանել է իր կայունությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Դիվանագիտության ոլորտում նույնպես առաջիկա 50 տարիների ընթացքում Իրանը փորձելու է զարգացնել բազմակողմանի հարաբերությունները և նպաստել միջազգային խաղաղության հաստատմանը: Իրանը միաժամանակ շարունակելու է աջակցել աշխարհի իսլամական ու արդարատենչ շարժումներին,  հատկապես` Պաղեստինի ժողովրդին: Այս օրինակն անշուշտ Իրանի անվտանգության ու խաղաղության պահպանման երաշքխին է, որ անցած 40 տարիների ընթացքում պատճառ է դարձել, որ Իրանի դեմ ուղղված բոլոր սադրանքները ձախողեն: Հենց այս պատճառով էլ իսլամական հեղափոխությունը մշտապես պայքարել է համաշխարհային ագրեսիայի դեմ:

 

Նայելով անցած 40 տարիների պատմության հայելու մեջ, կարելի է տեսնել մի կողմից ԱՄՆ-ի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքներն ու մյուս կողմից այդ ժողովրդի դիմադրությունն այս մեծ սատանայի դեմ: ԻԻՀ առաջնորդ, լուսահոգի իմամ Խոմեյնին իր կտակում ասում է. «Ե'վ մեր ժողովուրդը և' իսլամական ժողովուրդներն ու աշխարհի չարքաշները, գիտեն, որ իրենց թշնամիները բարձրյալ Աստծո, Ղուրանի ու իսլամի թշնամիներն են: Գիշատիչներ, որ իրենց հանցագործ նպատակների համար չեն հրաժարվի ոչ մի հանցանքից ու իրենց շահերի համար կմոռանան բարեկամ ու թշնամի: Իսկ այս ամենը գլխավորում է  ԱՄՆ-ն` պետական ահաբեկիչ, որը վառել է ամբողջ աշխարհն ու նրա դաշնակից համաշխարհային սիոնիզմը, որոնք գործում են հանցագործություններ, որոնք հնարավոր չէ գրի առնել»:

Իրանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են եղել ագրեսիվ քայլերը: Դրանցից ամենակարևորը տեղի ունեցավ 1953թ., երբ ամերիկացիների միջամտությունները պատճառ դարձան, որ Իրանում գործադրվի կապիտուլյացիայի ռեժիմն ու այն պարտադրվի ժողովրդին:

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ն իսլամական հեղափոխությունից առաջ գործադրեց իր բոլոր ջանքերը, որպեսզի աջակցի շահին ու թույլ չտա, որ հեղափոխությունը հաղթի: Իսկ հեղափոխությունից հետո, իր դեսպանատունը վերածեց հեղափոխության դեմ ուղղված սադրանքի կենտրոնի, որպեսզի կարողանա դիվանագիտության քողի տակ պարտության մատնել կամ խեղաթյուրել իսլամական նորակառույց համակարգը»:

Քաղաքական փորձագետ Նոամ Չամսկին ասում է. «Իրանի աններելի սխալն այն է, որ տապալեց մի դիկտատորի, ով 1953թ  ռազմական հեղաշրջման արդյունքում իր ձեռքն առավ իշխանությունը: Հեղաշրջում, որը ոչնչացրեց Իրանի խորհրդարանական համակարգը և նպատակ ուներ տիրանալ այդ երկրի բնական ռեսուրսներին: Շատ երևույթներ այնքան բարդ են, որ դրանք հնարավոր չէ մեկնաբանել պարզ կերպով»:

Ամեն դեպքում, եհղափոխությունից առաջ ու հետո ԱՄՆ-ի արած քայլերը վկայում են, որ այդ երկիրը շարունակում է Իրանում իշխանությունը փոխելու իր ռազմավարությունը` տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու նպատակով: ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ նշում է, որ իշխանափոխությունը, ինչի մասին ամերիկացի պաշտոնյաները բազմիցս խոսել են, նորություն չէ: Ամերիկացի պաշտոնյաներն այդ մասին սկսեցին խոսել իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրից:

Այս մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հաջորդ հաղորդումներում:

 

 

Պիտակ