Փետրվար 26, 2019 18:45 Asia/Tehran

Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը, մինչև Իրանի շահի կառավարման ավարտը, շարունակում էր մնալ որպես մի կենտրոն, որը շարունակում էր միջամտել Իրանի ներքին հարցերին և երկրի շատ խնդիրներ կառավարել ներսից:

Այս գործընթացը շարունակվեց մինչև Թեհրանում ԱՄՆ-ի ժամանակի դեսպան Սուլիվանը եկավ այն եզրակացության, որ պետք է Իրանի հարցերում ընդդիմադիրների ղեկավարներն ավելի մեծ դերակատարություն ունենան, քան պատկերացնում է  շահը: Հենց այս պատճառով, Շափուր Բախտիարը, ով իր կրթությունը ստացել էր արևմուտքում, դարձավ վարչապետ:

Իսլամական հեղափոխությունից հետո, ԱՄՆ դեսպանատունը, մինչև Իմամի ուղեգծին հետևող մի խումբ ուսանոնղերի կողմից դրա գրավումը, գործում էր որպես լրտեսական կենտրոն: Դեսպանատնից հայտնաբերված փաստթաղթերը վկայում էին, որ ԱՄՆ դեսպանատունը մեծ նշանակություն էր տալիս Իրանում բնակվող տարբեր ազգությունների, հատկապես Քուրդստանի խնդրին և դեսպանատնից Վաշինգտոնին մեծ ծավալով ինֆորմացիա էր փոխանցվել Իրանի Քուրդստանի մասին:

2011թ. հոկտեմբերի 26-ին, ԱՄՆ ժամանակի պետքարտուղար  Քլինթոնը, BBC հեռուստաընկերությանը և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցներում, անդրադարձել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից հատկապես 1953թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը ԱՄՆ մասնակցության համար Իրանի ժողովրդից ներողություն խնդրելուն:

Դա այն դեպքում, երբ CIA-ի սպաներն օգտվելով հեղափոխական խառնաշփոթ իրավիճակից, որ տիրում էր երկրում, փորձեցին ներթափանցել երկրի տարբեր խողովակներ, թույլ չտալով, որ հեղափոխությունն առաջ գնա: ԱՄՆ դեսպանատունը, փորձում էր լրտեսական ցանց ստեղծելով թուլացնել հեղափոխության ուժը և ակտիվացնել լիբերալ ուժերին, որպեսզի այդպիսով խոցելի դարձնի ժողովրդական հեղափոխությունը:

Ընդհանուր առմամբ, կարելի է  ասել, որ 1953թ հեղաշրջումից հետո մինչ օրս, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքկանությունը հիմնված է  միջամտողական քաղաքականության վրա, նպատակ ունենալով Իրանում ձևավորել մի իշխանություն, որը կողմ կլինի Վաշինգտոնի վարած քաղաքկանությանը:

«Foreign Policy» պարբերականը գրում է. «ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետախուզական ծառայություններն իրենց նպատակներին հասնելու համար կազմակերպեցին այդ հեղաշրջումը, փորձելով լայնամասշտաբ նախագիծ իրականացնել: Նրանք աշխատացրեցին պրոպագանդայի մեքենան, որպեսզի ժամանակի վարչապետ Մուհամմադ Մոսադդեղի հեղինակությունը թուլացնեն: Նրանք կաշառեցին պատգամավորներին և ռազմական ուժեր ձևավորեցին, ինչից հետո կազմակերպեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ վարչապետի»:

1954թ մի փաստաթղթում, CIA-ը գրել է. «Աժաքս գործողության նպատակն է  տապալել վարչապետ Մոսադդեղին, վերականգնել շահի ուժը և Մոսադդեղին փոխարինել մի անձով, ով երկիրը կկառավարի կառուցողական քաղաքականության միջոցով: Այս փաստաթղթի համաձայն, հեղաշրջման նպատակը եղել է Իրանում հաստատել մի կառավարություն, որն արևմտյան պետություններին թույլ տա համաձայնության գալ երկրի նավթի հարցում»:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, երկու անգամ անդրադարձել է հեղաշրջմանը, որի արդյուքնում տապալվեց Մոսադդեղի ժողովրդական իշխանությունն ու վերականգնվեց շահի բռնապետական իշխանությունը: Առաջին անգամ Օբաման այս մասին խոսեց 2009թ Կահիրեյի համալսարանում ունեցած ելույթում: Իսկ երկրորդ անգամ՝ 2013թ ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում: 2006թ հրատարակված «Հույսի խիզախությունը» խորագրով իր գրքում նույնպես Օբաման այս հեղաշրջումը բնութագրեց որպես այլ երկրի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության օրինակ:

Այդուհանդերձ, իսլամական հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ի դոկտրինան հիմնված է եղել Իրանի իսլամական հանրապետությունը տապալելու վրա: ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները Իրանի Թաբաս շրջանում, որի նպատակն էր ռազմական հեղաշրջում իրականացնել իսլամական հանրապետության դեմ, այդ միջամտութունների մեկ այլ օրինակն է: ԱՄՆ-ն Իրանի իսլամական հանրապետությանը տապալելու նպատակով դիմել է բազմաթիվ այլ քայլերի:

Երբ պահպանողականները իշխանության եկան, Ջորջ Բուշ կրտսերի համար Իրանը դարձավ Միջին Արևելքի կարևորագույն խնդիրը: ԱՄՆ-ի որոշ պետայրեր, հավատալով փափուկ ուժ կիրառելու ռազմավարությանը, համոզված էին, որ Իրանի համակարգը կարելի է  տապալել թավշյա հեղափոխության միջոցով: Իսկ դրա համար անհրաժեշտ էր մեծացնել Իարնի նկատմամբ տնտեսական ճնշումներն ու աջակցել ընդդիմադիր ուժերին: Իսկ որոշ պաշտոնյաներ, ինչպես՝ փոխնախագահ Դիկ Չեյինին, նշում էին, որ բացի ռազմական միջամտությունից և խստ ուժ կիրառելուց, Իսլամական հանրապետությունը տապալելու այլ ճանապարհ չկա:

Օբամայի օրոք, խոսքը գնում էր հիմնականում Իրանի դեմ փափուկ ուժի կիրառման մասին: Օբաման նախքան նախագահ դառնալը և դրանցի հետո, կարևորում էր Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխությունը: Այս գաղափարին ընթացք տվեցին այնպիսի նեոլիբերալ տեսաբաններ, ինչպես փափուկ ուժի տեսության հիմնադիր Ժոզեֆ Նայը: Նա փափուկ ուժի կիրառման մասին ասում է , որ անհրաժեշտ է համադրել կոշտ և փափուկ ուժերի կիրառումը, ճեղքվածք առաջացնել իշխանության ու ժողովրդի միջև և գունավոր հեղափոխության հնարավորություն ստեղծել Իրանում:

Իսկ Թրամփի նախագահության օրոք, Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականությունը թևակոխեց նոր փուլ, որի հիքմում ընկած են պատժամիջոցներն ու ռազմական սպառնալքիը: Թրամփըՙ վերադառնալով տնտեսական ճնշումների ու պատժամիջոցների ժամանակաշրջան, նոր էջ բացեց Իրանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության մեջ, որպեսզի այդպիսով Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրեր: Հրաժարվելով ՀԳՀԾ-ից, Թրամփը հրաժարվեց պատմական կարևոր համաձայնագրից և այժմ, այլ երկրներին ճնշելով, փորձում է մեկուսացնել Իրանին և քայաքայել երկրի տնետեսությունը: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդումների ընթացքում:

 

Պիտակ