Փետրվար 26, 2019 12:28 Asia/Tehran

Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության քառասնամյակին ,որի ընթացքում քննարկում ենք երկրի վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը: Հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի 40-ամյա թշնամանքի պատճառների վերաբերյալ:

Իրանի Իսլամական հեղափոխությունը  արդեն թևակոխել  է գոյության 5-րդ տասնամյակը։ Վերջին չորս տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն ցույց տվեց իր թշնամանքը Իրանի Իսլամական Հանրապետության  նկատմամբ:

Իրանի իսլամական հեղափոխություն ը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ գլոբալ համակարգում գերակշռում էր երկբեւեռ համակարգը, որը ղեկավարվում էր Միացյալ Նահանգների եւ նախկին ԽՍՀՄ-ի կողմից,  և աշխարհը բաժանվել էր Արեւմուտքի եւ Արեւելքի երկու բեւեռների միջև: 1990 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ Միացյալ Նահանգների ղեկավարած միաբևեռ համակարգը գերակշռեց համաշխարհային համակարգին:

Սառը պատերազմի ավարտից առաջ եւ հետո Միացյալ Նահանգները ցույց տվեց իր թշնամանքը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը շարունակվեց ոչ միայն քառասուն տարի, այլ նաեւ ամրապնդվեց: Այսպիսով, ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը  անտեսելով միջազգային համաձայնագիրը հրաժարվել է ՀԳՀԾ-ից, որը ամրագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  թիվ 2231 բանաձեւով եւ մեկ անգամ  եւս վերականգնեց բոլոր պատժամիջոցներն Իրանի դեմ:

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի թշնամանքն  ունի չորս կարեւոր պատճառներ, որոնք են՝ հակադիր ինքնությունները, Իրանի անկախությունը, Իրանի կողմից Իսրայելի չճանաչելը եւ Իրանի Իսլամական հեղափոխության իրազեկման բնույթը:

Միջազգային հարաբերությունների տեսաբան Փոլ Քվորտը, ընդգծելով գլոբալ քաղաքականության մեջ ինքնության դերը, նշում է, որ Ֆրենսիս Ֆուկույաման ամբողջությամբ սխալվել է  «Պատմության վերջ»-ը տեսությունը ընտրելու համար: Քվորտն ասում է, որ պատմությունն չի ավարտվել և  ազգայնությունն ու կրոնը կրկին դարձել են հասարակական գիտակցության մի մասը, որպես հզոր ինքնության եւ հակամարտության աղբյուր:

Քվորտն ասում է, որ ներկայումս  ռազմական նվաճման նախապաշարուներն ու դասակարգային զգացմունքները արյունահեղության պատճառը չեն, այլ թե ով է «թշնամին»:

Միջազգային հարաբերությունների տեսաբան Ալեքսանդր Վենետը նաեւ համոզված է, որ ինքնությունը հաստատուն չէ եւ անընդհատ փոփոխվում է, նա  կարծում է որ կառավարությունները այլ ձև են վերաբերվում թշնամիների հետ քան բարեկամների, քանի որ բարեկամներն սպառնալիք չեն համարվում:

Վենետն նշում է, որ ԱՄՆ-ի ռազմական ուժը Կանադայի եւ Կուբայի համար, տարբեր նշանակություն ունի: Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ միջազգային համակարգի կառուցվածքի մաս են կազմում: Վենետն ասում է, որ Բրիտանիայի հրթիռները Նախկին Խորհրդային միության հրթիռներից տարբեր նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , Իրանի ինքնությունը փոխվել է, իսկ Իրանը դարձել է անկախ եւ կրոնական հեղափոխական դերակատար: Եվ նույնիսկ Իրանի քաղաքական համակարգը աշխարհում նոր տեսակի քաղաքական համակարգ է:

Իրականում Իրանի քաղաքական և կրոնական ինքնությունը  հակասում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը: 

Իսլամական հեղափոխության կարեւորագույն առանձնահատկություններից մեկը,նրա կրոնական կամ «կրոնապետական» համակարգն է: Կրոնապետական տեսակի համակարգը պայքարում է բռնության և  անաստվածության դեմ, և փորձում է հաստատել ինքնիշխանություն, ինչը հակասում է ամերիկյան քաղաքական մտածողությանը:

Այս համակարգի հաստատումն Իրանում հենց սկզբից հանգեցրել է ԱՄՆ-ի հովանավորությամբ շահի ռեժիմի տապալմանը  Իրանում, որը ԱՄՆ-ի կարեւորագույն բազան էր համարվում տարածաշրջանում:

Իսլամական եւ հեղափոխական դիսկուրսի հաստատումն Իրանում պատճառ դարձավ որ  ամերիկացի պաշտոնյաներն զգուշանան  այս խնդրի վտանգից։

Ամերիկացի հայտնի քաղաքական տեսաբան Զբիգնեւ Բժեզինսկին ասել է, որ շահի ռեժիմի անկման հետևանքով ամբողջ տարածաշրջանում ծայրահեղական իսլամը  եւ Իրանում Իմամ Խոմեյնիի ֆունդամենտալ իսլամի վերածնունդը շարունակական սպառնալիք են մեզ համար, որտեղ ամբողջ աշխարհի և Արևմուտքի շահերը կախված է այդ տարածաշրջանից:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բազմիցս անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությանն  ասել է, որ Իսլամական Հանրապետության գոյությունը, պատճառ է դարձել, որ կրոնի թշնամիները հարձակվեն մեզ վրա, քանի որ Ղուրանում բազմիցս նշված է, որ անհավատների ճակատը միշտ հարձակվել է հավատացյալների խմբի վրա: 

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ամերիկայի թշնամանքի ամենակարեւոր պատճառներից մեկը Իրանի անկախությունն է: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքն    «ոչ արեւելք, ոչ արեւմուտք» նշանաբանն է: Միեւնույն ժամանակ, Արեւմտյան Ասիայում Ամերիկայի ամենակարեւոր ռազմավարությունը երկրներին կախյալ վիճակում պահելն է այդ երկրներում իշխանության և որոշումների կայացման գործընթացին միջամտելու նպատակով:

Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին ասել է, 1979 Իրանի ժողովուրդը տապալեց ԱՄՆ-ի  կողմից հովանավորվող և նրանց քաղակականությանը հետևող շահի բռնակալական ռեժիմը և քայլեց դեպի անկախություն: Իրականում, Իրանի  հեղափոխությունից անմիջապես հետո, ԱՄՆ- ն Իրանի դեմ ավերիչ պատերազմում աջակցեց Իրաքին:

Ալժիրի զբոսաշրջության նախկին նախարար եւ «Ազգային բարգավաճման շարժում» կուսակցության առաջնորդ Աբդուլղադեր բին Ղարիեն ասել, որ Իրանը ազատ եւ անկախ երկիր է, որը ԱՄՆ-ի անհանգստության ու մտահոգության պատճառ է դարձել:

ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Մարտին Ինդայքն ասել է :«Իսլամական հեղափոխությանը պատժելը կարող է վախեցնել այն երկրներին, որոնք փորձում են քայլել անկախության ճանապարհին  եւ ազատվել ԱՄՆ-ի տիրապետությունից»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենին ասել է, որ ԱՄՆ-ի թշնամությունը  իսլամական Իրանի հետ պայմանավորված են ժողովրդի հզոր շարժումով, քանի որ ժողովրդի հավատքը, անկախությունը եւ ինքնավստահությունը վնասակար է նրանց համար: Նրանք ուզում են մեր երկիրը պահել կախված վիճակում:

Նրանք ցանկանում են տարածաշրջանի երկրները մշակութային, տնտեսական եւ քաղաքական առումով կախվածության մեջ լինեն: Երբ երկիրն անկախ է եւ ինքնավստահ շարժվում է այնպիսի ճանապարհով, որը նրան  հասցնում է ամենաբարձր նպատակներին, բնականաբար, նրանք դժգոհ են: նրանք այն ժամանակ գոհ կլինեն, երբ Իրանի ժողովուրդն իր կրոնը, մշակույթը եւ տնտեսությունը, ամբողջությամբ հանձնի նրանց:

Իրանի ժողովուրդը այսօր արթնացել է և  երբեք չի հանձնվի նման ահաբեկչության եւ բռնության: 

 

 

Պիտակ