Փետրվար 16, 2019 19:44 Asia/Tehran

Նախորդ զրույցում անդրադարձանք տնտեսական անվտանգության բաղադրիչներին և քննարկեցինք այս հարցի նշանակությունը, և դրա թողած երկարատև ազդեցությունը՝ տնտեսական ճնշումների, այդ թվում մեկ կամ մի քանի սեկտորների դեմ կիրառված պատժամիջոցների դիմաց տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդման վրա:Այսօր խոսելու ենք Իրանի տնտեսական պոտենցիալների և կայուն զարգացմանը հասնելու ուղիների մասին:

Իրանի տնտեսական պոտենցյալներն ու հնարավորությունները չեն սահմանափակվում միայն էներգետիկ ոլորտով ՝ գազով ու նավթով: Իրանի տնտեսական առավելություններից են չափազանց հզոր հաղորդակցական կապերն ու ընդարձակ տարածքը, բոլոր ոլորտներում երիտասարդ,  մասնագետ ստեղածգործ մարդուժը, ապրանքների արտադրման նախնական պաշարները և արտահանումային հնարավորությունները: Այդպիսով իսլամական Իրանի զարգացման մոդելում կարևորվում է բոլոր ոլորտներում զարգացումը : Մոդելը մշակվել է երկրի հիսնամյա հեռանկարով: Դա փաստորեն երկրի զարգացման ուղեքարտեզն է: Մոդելի նպատակը աշխարհի զարգացած երկրների մակարդակին Իրանի հաջողության բարձրացումը և գիտելիքահենք տնտեսության ապահովումն է :

Իրանի տնտեսական ցուցիչների մասին հրապարակված վիճակագրական տվյալները ստեղծում են ենթադրություն, որ Իրանում տնտեսական սանդղակները չափազանց ցածր են: Զբաղվածության ցուցիչների համաձայն, Իրանը զբաղեցնում է 152-րդ տեղը, մինչդեռ երկրների վերջնական տնտեսական դիրքը որոշում է տվյալ երկրի արտադրության մակարդակը: Ներքին տնտեսագետների ուսումնասիրությունները պարզել են, որ երկրի տնտեսական զարգացման գործընթացում հիմնական փոփոխություններ լինելու դեպքում, Իրանը կարող է գյուղատնտեսության, նավթի ու գազի, գիտելիքահենք և ծառայությունների տնտեսության բաժիններում ճիշտ արդյունքներ ստանալով , 2050 թվականին ապահովել 43 հազար միլիարդի արտադրություն՝ դառնալով աշխարհի երկրորդ երկիրը: Ըստ աղյուսակի, որտեղ երկրների դիրքը որոշվում է համաշխարհային ընդհանուր ցուցիչներով, Իրանի դիրքը 2015 թվականի 106-րդից, 2018 թ.-ին հասել է 65-րդի, որը նախորդ տարվա ՝ 2017 թ.-ի զեկույցի համեմատությամբ, հումանիտար կապիտալի ու հետազոտության առումով, ինչպես նախորդ տարիներում, մեծ տեղ է զբաղեցրել և գտնվում է քննարկվող 45 երկրների  շարքում: Ենթակառուցվածքների բաժնում ևս Իրանը 12 աստիճանով բարելավել է իր դիրքը ՝ 99-ից 87-րդ տեղը զբաղեցնելով: Ըստ այդ զեկույցի, նորարարության համաշխարհային ցուցիչների հատկություններից մեկն էլ նորարարության վրա ազդող բոլոր կողմերի հավասարակշիռ ու բազմակողմանի մոտեցումն է:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության World Intellectual Property Organization դասակարգման նոր աղյուսակի տվյալները ցույց են տվել, որ երկրների ցուցիչների աճը թե՛ 2015-2018 թթ.-ի չորսամյա կտրվածքում և թե՛ անցյալ տարվա համեմատությամբ, շատ առումներով , դրական են եղել: Ըստ նույն զեկույցի տվյալների, միջինից բարձր եկամուտներով 34 երկրի շարքում, Իրանը գտնվում է 19-րդ, իսկ Ասիայի կենտրոնական ու հարավ-արևմտյան 9 երկրների շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը: Իրանի տնտեսական պոտենցյալների մասին կարելի է ասել, որ հաշվի առնելով երկրի հսկայական հնարավորությունները, աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնելը անհնարին չէ: Արտադրությանն առնչվող հաշվարկումները պարզում են 2050 թ.-ի հեռանկարով աշխարհում Իրանի 2-րդը դառնալու հնարավորությունը: Այսօր գյուղատնտեսության բաժնում արտադրությունների արժեքը կազմում է շուրջ 260 միլիարդ դոլար: Դա այն դեպքում, երբ սովորական մշակման ենթակա 38 միլիոն հեկտարի տարածքներից միայն 15 միլիոն հեկտարից է բերք ստացվում ՝ այն է ավելի քիչ քան կեսը: Մյուս կողմից Իրանում գյուղատնտեսության արդյունավորումը միջին հաշվով  կազմում է զարգացած երկրների արդյունավորման մեկ տասներորդը: Եթե առաջիկա 35 տարիներին մշակման ենթակա տարածքները կրկնապատկվեն, ապա ստացված բերքին արժեքը ևս ավելանալու է երկու անգամ ՝ սննդային արդյունաբերության հաշվին: Այդպիսով գյուղատնտեսության բաժնի արտադրության արժեքն ավելանալու է 28 անգամ և կազմելու է 7280 միլիարդ դոլար: Փորձագետների համոզմամբ, հաշվի առնելով ներկա պայմաններում ջրի 30 տոկոսանոց արդյունավետությունը, թվերի մեծացման և մյուս կողմից ծովի զտված ջրից , նաև մեծ արդյունավետությամբ թվերից օգտվելու հանգամանքը, հնարավոր է լինելու կրկնապատկել մշակման ենթակա տարածքները: Երկրում առկա գյուղատնտեսության գիտությունը դաշտեր փոխադրելու և գիտելիքահենք արդյունաբերության զարգացման հնարավորությամբ, կարելի է ակնկալել, որ առաջիկա 35 տարիներին երկրի արդյունավետությամբ մակարդակը մեծանալու է յոթ անգամ: Հաշվի առնելով տարբեր ոլորտներում ներկայացված թվերը, գյուղատնտեսության, նավթի ու գազի, գիտելիքահենք տնտեսության, ծառայությունների և այլ բաժիններում Իրանի տնտեսական պոտենցյալները 2050 թ.-ի հեռանկարով, կարող է հայտնվել երկրորդ տեղում ՝ Չինաստանից հետո: Բացի նշված հնարավորություններից, Իրանի տնտեսությունն ունի այլ առավելություններ ՝ հանքերի, ծովի, տարանցման, հիմնարար մետաղների արդյունաբերության, շինարարության ու այլ ոլորտներում, որոնց մասին խոսելու ենք հաղորդաշարի հաջորդ համարում:

 

Պիտակ