Փետրվար 17, 2019 19:55 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը (Մաս 11.Իրանի արտաքին քաղաքականությունը 11-րդ և 12-րդ կառավարությունների օրոք)

Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության քառասնամյակին ,որի ընթացքում քննարկում ենք երկրի վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը: Հաղորդման ընթացքում խոսելու ենք 11-րդ և 12-րդ կառավարությունների օրոք Իրանի արտաքին քաղաքականության մասին:

11- րդ և 12-րդ կառավարությունների արտաքին քաղաքականության սկզբունքները.

Հասան Ռուհանին Իրանում հաղթեց 11-րդ եւ 12-րդ նախագահական ընտրություններում: Նախագահական ընտրությունների ընթացքում Ռուհանին ընտրեց ««Հնարամտության և հույսի կառավարություն»  կարգախոսը:

«Հնարամտության և հույսի կառավարություն»ն  իր սկզբունքները եւ ռազմավարությունը հիմնել է կառուցողական համագործակցության, լարվածությունների մեղմացման, ռացիոնալ  արտաքին քաղաքականության, վստահության ամրապնդման եւ միջազգային ասպարեզում Իրանի արտաքին քաղաքականության դիրքը  բարելավելու հիմնական սկզբունքների վրա:

Հասան Ռուհանին «Ազգային անվտանգություն եւ միջուկային դիվանագիտություն» վերնագրով իր գրքում գրել է, որ Արտաքին քաղաքականության համապարփակ ռազմավարությունը, ազգային մակարդակով փոխըմբռնման եւ համաձայնության արտաքին հարաբերությունների ոլորտում համագործակցությունն է, որը հիմնված է արժանապատվության, իմաստնության եւ նպատակահարմարության երեք սկզբունքների  վրա:

Այս սկզբունքները միշտ էլ հաստատվել են Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից:

Ռազմավարությունը նպատակաուղղված է երկրի 20-ամյա տեսլականին հասնելու համար, որում ներգրավված են ազգային անվտանգության ամրապնդումը, արտաքին սպառնալիքների վերացումը, աշխարհում, հատկապես տարածաշրջանում Իրանի դեմ ուղղված քարոզչության չեզոքացումը, տարածաշրջանային և միջազգային մակարդակով  Իրանի նկատմամբ վստահության, հարգանքի եւ արժանապատվության խթանումը:

Այս առումով արտաքին քաղաքականությունը  հատուկ մեխանիզմ է՝  ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում բարենպաստ ազդեցություն գործադրելու համար: 

Լարվածության մեղմացման եւ թշնամության նվազեցման գործողությունների ցանկալի հետեւանքներ կարող են լինել եթե նրանք կառուցվել եւ ամրապնդվել  են դաշինքներ և  միություններ ստեղծելու և  վստահության մթնոլորտի վրա, և այսպես հնարավոր է առավելագույնի հասցնել ընդհանուր շահերը եւ կառավարել բնական հակասությունները»:

Հասան Ռուհանին նաև ավելացրել է, որ կառուցողական փոխգործակցությունը  վերացական գաղափար չէ, որն ընդունում է որեւէ մեկնաբանություն: Կառուցողական համագործակցությունը նշանակում է երկկողմ կամ բազմակողմ կառուցողական հարաբերություններ, որում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը: Այլ կերպ ասած, արտաքին քաղաքականության բնագավառում կառուցողական փոխգործակցության հայեցակարգը զրոյական չի լինի»:

Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքների օբյեկտիվ ներկայացումը միջուկային բանակցություններն են: 11-րդ կառավարությունը, որն իր ծրագրերի առաջնահերթությունը հիմնել էր տարբեր բնագավառներում եւ միջուկային խնդրի լուծման վրա, միջուկային գործի հանձնառությունը  Ազգային  Գերագույն անվտանգության խորհրդից փոխանցեց  արտգործնախարարության: 11-րդ կառավարությունը միջուկային բանակցություններում  իր դիվանագիտությունը կառուցել էր հաղթանակի եւ փոխադարձ հարգանքի հիման վրա: 

11-րդ կառավարության իշխանության գալուց ի վեր, Իրանի եւ «5 + 1» խմբի միջեւ անցկացվել են 26 փուլ բանակցություններ, որն ավարտվեց 2015 թ.-ի հուլիսի 14-ին:  

Այս բանակցությունները հանգեցրին Անվտանգության խորհրդի  թիվ 2231 բանաձեւի ընդունմանը 2015 թ.-ի  հուլիսի 20-ին եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ վեց պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաեւ ՀԳՀԾ-ի իրականացմանը  2016 թվականի հունվարի 16-ին: 

2231 բանաձեւի ընդունմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին անգամ և առանց պատերազմի պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի Կանոնադրության յոթերորդ գլխից:

Միջուկային բանակցությունները Արեւմուտքի հետ Իսլամական Հանրապետության կառավարության կողմից վստահության ամրապնդման եւ լարվածության մեղմացման գագաթնակետն էր: Սակայն այս  բանակցությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն չի փորձում Իրանի Իսլամական Հանրապետության հետ վերականգնել վստահությունն ու մեղմացնել լարվածությունը, այլեւ խաթարել Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն ու շահերը: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում իսլամական հանրապետությունը չկարողացավ օգտագործել ՀԳՀԾ-ի հնարավորություները, քանի որ հակասություն կար ԱՄՆ կառավարության որդեգրած քաղաքականություններում: Քանի որ ԱՄՆ-ը գործնականում գաղտնի վախեցնում էր ինստիտուտներին և ներդրողներին Իրանի հետ  ֆինանսական փոխանակումից  ու ներդրումներից: 

Մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գործնականում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ  հոգեբանական մթնոլորտ ստեղծելով, փորձեց վախեցնել ներդրողներին ներդրումներ կատարել Իրանում  եւ վերջապես  2018 թվականի մայիսի 8-ին Միացյալ Նահանգները դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ-ի կառավարության այս վերաբերմունքն  ցույց է տալիս, որ Վաշինգտոնի թշնամանքը իսլամական Իրանի նկատմամբ ոչ միայն չի լուծվի, այլեւ չի կրճատվի, քանի որ Միացյալ Նահանգները խորը եւ արմատական խնդիր ունի Իրանի քաղաքական անկախության եւ իսլամական ինքնության հետ:

ՀԳՀԾ-ն կարող ենք  ԵՄ արտաքին քաղաքականության կարեւորագույն նվաճումը համարել:  ՀԳՀԾ-ն պաշտոնապես հայտարավում է Իրանի հետ դիվանագիտական բարձր մակարդակի հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության  վերաբերյալ բոյկոտի  չեղարկման մասին: Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը 2016 թվականի հոկտեմբերի 26-ին, 456 կողմ և 174 դեմ ձայներով ընդունեց Իրանի վերաբերյալ նոր ռազմավարություն միջուկային գործարքի իրագործումից հետո: Բանաձեւը կոչ է անում Եվրամիությանը վերսկսել Իրանի հետ հարաբերությունները համապարփակ, կառուցողական, խաղաղ եւ համագործակցային խորհրդակցությունների միջոցով: Բանաձեւը նպաստում է Իրանի հետ առեւտրի զարգացմանը եւ կոչ է անում Եվրամիությանը դիվանագիտության ճանապարհով փորձել նվազեցնել Թեհրանի եւ Ռիադի միջեւ առկա լարվածությունը:

Եվրախորհրդարանը նաեւ աջակցում է Իրանի հետ ԵՄ առեւտրային հարաբերությունների զարգացմանը եւ գտնում է, որ այդ հարաբերությունների մակարդակը պետք է ընդլայնվի, որպեսզի Եվրամիությունը դառնա Իրանի ամենամեծ առեւտրային գործընկերը: Միեւնույն ժամանակ, ՀԳՀԾ-ի իրականացման արդյունքում Եվրոպայից Թեհրան  եւ հակառակը աճել են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ առեւտրական բարձրաստիճան պատվիրակությունների այցերը: Այդ թվում կարելի է ակնարկել Գերմանիայի կանցլերի տեղակալ և էկոնոմիկայի նախարարի  գլխավորած պատվիրակության , Ֆրանսիայի ժամանակի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի , իտալական, իսպանական, հունական պատվիրակությունների և Ավստրիայի , Ֆինլանդայի ու Բոսնիա Հերցեգովինայի նախագահների Թեհրանի կատարած այցերին, ինչը վկայում է Իրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ու համագործակցության նոր փուլի մասին: 

Կարելի է ասել, որ Եվրամիությունը ՀԳՀԾ-ի գլխավոր հաղթողներից էր և Իրանի մեծ շուկայում  եվրոպական  ընկերությունների ներկայության շուրջ ծավալված  մրցակցությունը վկայում է դրա մասին:

Միջուկային բանակցությունների արդյունավորվելը եւ ՀԳՀԾ-ի իրականացումը նպաստել են Եվրամիության գլոբալ դերակատարության բարձրացմանը: Հետեւաբար, Եվրամիությունը ավելի մեծ հետաքրքրություն ունի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները ընդլայնելու, ինչպես նաեւ ՀԳՀԾ-ի պահպանման հարցում:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, ազդել է Եվրոպայի տնտեսական շահերի վրա, նույնպես նվազեցրել է Եվրոպայի հեղինակությունը համաշխարհային համակարգում, քանի որ Եվրամիությունը մեծ ջանք էր գործադրել միջուկային բանակցությունների արդյունավորման համար:

Սակայն, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, Վաշինգտոնը  այն դրել է ամբողջական ձախողման եզրին:

 

 

Պիտակ