Փետրվար 24, 2019 19:31 Asia/Tehran

Հիմնարար ու խոշոր ռազմավարությունը և համաշխարհային շուկաներում մրցունակ ապրանքների արտադրման համար տնտեսական բոլոր պոտենցիալների օգտագործման նպատակով ծրագրավորումը համարվում են տնտեսության զարգացման նախապայմանները:

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք դիմադրողական տնտեսության շրջանակում նավթի ու գազի բաժիններում առկա հնարավորությունների իրացման մասին:

Իրանն այսօր ունի 600 միլիարդ բարել անմշակ նավթ և ներկա 25 տոկոսանոց արդյունահանման տեխնոլոգիաներով, կանխատեսվում է, որ ներկա հնարավարություններով, հնարավոր է արդյունահանել անմշակ նավթի պաշարներից 150 միլիարդ բարելը: Այս թվերը վերաբերում են հայտնաբերումների ոլորտին: Երկրի պաշարների մեծ մասը դեռևս չի հայտնաբերվել: Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, առաջիկա 35 տարիների ընթացքում, նավթի ու գազի արդյունահանման մակարդակը 35 տոկոսի է հասնելու և հնարավոր կլինի ստանալ 300 միլիարդ բարել անմշակ նավթ:

Զարգացած երկրները նավթի ու գազի յուրաքանչյուր բարելից ստանում են ավելի քան  2600 դոլարի արժեք, մինչդեռ Իրանի և ՕՊԵԿ-ի անդամ երկրների անմշակ նավթի վաճառքը, տարիներ շարունակ իրականացվում է 100 դոլարից պակաս գներով: Այս թվերը վերջին տարիներին հասան նույնիսկ 50 դոլարի սահմանին, որի պատճառով էլ արտադրողների նավթային եկամուտները մեծապես տուժեցին: Այնուամենայնիվ, նավթի վաճառքը 100 դոլարով նկատի առնելով, կազմում է անմշակ նավթի արդյունահանվող արժեքի մեկ 26-րդ մասը: Նույնիսկ առաջիկա 35 տարիներին անմշակ նավթի վաճառքից երկրի կախվածությունը զրո մակարդակի հասցնելու և մյուս կողմից գիտության ու տեխենոլոգիաների զարգացման շնորհիվ երկրում արդյունաբերությունում ու այլ ոլորտներում վերջնական արտադրանքն օգտագործելի դարձնելով տարեկան 3 միլիարդ բարել անմշակ նավթ ու գազ ստանալու դեպքում, տարեկան ստացված ավելացված գումարը կազմելու է 7800 միլիարդ դոլար:

Սկզբում պետք է տեսնել, թե այդ ոլորտում Իրանն ինչպի՞սի քայլեր է  արել: 6-րդ ծրագրով նախատեսվում է երկրի անմշակ նավթի օրական զտման կարողությունը հասցնել երեք միլիոն բարելի: Դա իրականացվում է դիմադրողական տնտեսության շրջանակում, որը բերելու է նաև բարձր ավելացված արժեք: Խոսելով  նավթի նախարարության հաջողությունների մասին տնտեսական քաղաքականությունների ուղղությամբ արձանագրած նվաճումների մասին, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Նավթի ու գազի ոլորտում զարգացման ծրագրերի շրջանակում զտման հնարավորությունների մեծացման հաշվին , կանխվում է անմշակ հումքի վաճառքը»:

Իրանի անմշակ նավթի զտման պոտենցիալն այսօր օրական մեկ միլիոն 700 հազար բարել է, որն ըստ զարգացման 6-րդ ծրագրի, այդ թիվը հասնելու է օրական երեք միլիոն բարելի: Տարողության նման մեծացում կատարվում է դիմադրողական տնտեսության շրջանակում , որն էլ իր հերթին բերելու է ավելացված արժեքի բարձրացմանը: Այսօր Հարավային Փարսում գազի արտադրման տարողությունն ավելի քան օրական 500 միլիոն խորանարդ մետր է: Պետրոքիմիայի արդյունահանման բաժնում , դիմադրողական տնտեսության քաղաքականությանը զուգընթաց հանձանառությունների համաձայն, հոսքագծին են միացել նաև տարբեր միավորներ:

Պետրոքիմիական արտադրանքների ծավալերի բարձրացման համար պահանջվող ներդրումների ծավալը հաշվվել է շուրջ 45-50 միլիարդ դոլար , որի մի մասն արդեն իրականացման փուլում է: Այդ ներդրումների շուրջ 30 տոկոսն ապահովվում է ներքին ռեսուրսների միջոցով, իսկ մնացած 70 տոկոսը ՝ ֆինանսական վարկերի տեսքով: Այս թվերը ներկայացնելով նպատակ ունենք խոսել այն իրողության մասին, որ բնապաշարների ու աստվածատուր բարիքների առումով, 2050 թվականին Իրանը լինելու է աշխարհի երկրորդ հարուստ երկիրը: Այս նպատակին հնարավոր կլինի հասնել 10.2 տոկոսանոց տնտեսական աճ արձանագրելով և այն առաջիկա տարիներին պահպանելով: Անկասկած նման դիրքերին հասնելու համար, անհրաժեշտ է լինելու բոլոր պոտենցիալներն ու հնարավորություններն օգտագործել լավագույն կերպով:

Ինչպես ասել է Իրանի նավթի նախարարը, երկիրն ունի շուրջ 800 միլիարդ բարելի պաշարներ, սակայն այդ ծավալների արդյունահանման գործակիցը շուրջ 28 տոկոս է: Դա այն իմաստով, որ երկրում անմշակ նավթի արդյունահանման գործակիցը բավարար չէ: Երկրում տեխնոլոգիաների զարգացման միջոցով է հնարավոր բարձրացնել նավթի պաշարների արդյունահանման գործակիցը: Ուստի որոշ քայլեր են արվել՝ այդ թվում համալսարաններում մարդուժի դաստիարակումը, նավթադաշտերում աշխատելու համար հետազոտական կենտրոնների հիմնադրումը: Հատկանշական է, որ հիշյալ կենտրոններն օգտվելու են նաև արտասահմանյան համալսարանների տեխնոլոգիաներից: Նավթարդյունաբերության հիմքը համարվող արտադրման ու արդյունահանման ընկերությունների ձևավորումը, նաև արդիական ու ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, նաև այն քայլերից են, որոնք նպաստելու են էթնիկ գիտության օգնությամբ նավթարդյունաբերության զարգացմանը: Այդ տեսանկյունից, երկրի տնտեսության հիմքը դարձել է գիտելիքահենք , որն էլ օգնելու է նաև տնտեսության մյուս ոլորտների զարգացմանը:  

Իրանի առևտրի պալատի ներկայացուցիչների տան անդամ ՝ Ալիռեզա Քոլահին համոզված է, որ արտասահմանցիների կարծիքով Իրանի տնտեսությունը որպես 80 միլիոն բնակչություն ունեցող երկիր  , մեծ պոտենցիալ ունի և ենթակառուցվածքների բաժնում խոշոր ներդրումներ են իրականացվել: Իրանցի տնտեսագետն ասել է .«Իրանում Միջին Արևելքի համեմատությամբ , աշխատանքի մշակույթն ավելի լավ է : Բավարար է նաև ուսման մակարդակը: Այս ցուցիչները տնտեսական ցատկի համար կայուն պայմաններ են ստեղծել : Թերություններ ի հարկէ եղել են, սակայն կառավարությունը փորձել է վերացնել դրանք»:

«Մեր սխալներից մեկն էլ եղել է այն, որ կրկին անգամ նավթային եկամուտներն անտեղի ծախսելով, մեծացրել ենք կառավարության վրա դրված ծավալները: Իրանի տնտեսությունում միշտ էլ այնպես է եղել, որ նավթային եկամուտների բարձրացման դեպքում, բարձրացել են նաև տնտեսության ընդհանուր թվերի համեմատությամբ կառավարության վրա դրված ծավալները: Սա փոքրացրել է մասնավոր սեկտորի դերակատարությունը և տնտեսության արդյունավետությունը»-ասել է Ալիռեզա Քոլահին:

Պիտակ