Փետրվար 24, 2019 23:48 Asia/Tehran
  • Իրանը՝Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց (31.Հայացք ԱՄՆ-ի տածած թշնամանքին և Իրանի իսլամական հանրապետության համակարգի դիմադրությանը-4)

Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1978թ փետրվարին (Իրանական 1357 թ․ բահման ամսի 22-ին): Դա մեծ իրադարձություն էր, որը փոփոխության ենթարկեց Միջին Արևելքի և Ասիայի արևմուտքի տարածաշրջանը և ամերիկացիների ձեռքը մշտապես կտրեց Իրանից:

 

Իրանը, մինչև հեղափոխությունը, գտնվում էր Փահլավիների դինաստիայից Մուհամմադ Ռեզա Շահի իշխանության տակ, որն իր հերթին գտնվում էր ամերիկացիներից կախվածության  մեջ և վերահսկվում Վաշինգտոնի կողմից: Նա թույլ էր տվել, որ Իրանն Արևմուտքի կողմից շահագործվի որպես տնտեսական ու գեոպոլիտիկական ռեսուրս: Իրանի նավթային աղբյուրների շահույթը ստանում էին արտասահամանյան ընկերությունները, իսկ Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը վերածվել էր լրտեսական կենտրոնի: Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը, մեջբերելով Վիրջինիա Դեֆենդեր պարբերականի գլխավոր խմբագիր և ԱՄՆ-ում հակապատերազմ կոալցիիայի ղեկավարներից  Վիլ Ֆիլայթիին ասել է․«Իրանը մի կղզի էր փոթորկոտ ծովում»:

Իրականությունն այն է, որ Իրանը, հեղափոխությունից առաջ ու հետո, բազմաթիվ սադրանքների ենթարկվեց ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ն ավելի քան կես դար, միջամտողական քաղաքականություն վարեց Իրանում: Եվ ներկայումս նույնպես, ԱՄՆ-ն փորձում է  պատժամիջոցներով ու սպառնալիքներով, թուլացնել իրանցիների կամքն ու թույլ չտալ, որ նրանք շարունակեն քայլել զարգացման ուղղությամբ:

Ամերիկացի պաշտոնյաներն Իրանի  իսլամական հանրապետության հիմնադրման առաջին իսկ օրից, նպատակ ունեին տապալել այս համակարգը: «New York Times»-ում հունիսի 15-ին հրապարակված ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հարցազրույցը դրա վառ ապացույցն է: Հարցազրույցում Օբաման ասել է. «Եթե հետադարձ հայացք նետեք Իրանի պատմությանը, կնկատեք, որ մենք մասնակից ենք եղել Իրանում ժողովրդավարության տապալմանն ուղղված քայլերին: Մենք աջակցում էինք Իրաքի բռնատեր Սադդամին, տեղյակ լինելով, որ Իրանի դեմ պատերազմում նա կիրառում է  քիմիական զենք»:

20-րդ դարի ամենահայտնի վերլուծաբան Նոամ Չամսկին, «Nation»  պարբերականին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ ղեկավարներն ու ԶԼՄ-ների վերլուծաբաններն Իրանին ներկայացնում են որպես մոլորակի թերևս ամենավտանգավոր երկիրը: Եվ սա սկսվել է Թրամփից շատ առաջ»: Նա հավելել է. «Իրանի աններելի մեղքն այն էր, որ այդ երկրում տապալվեց բռնատիրությունը, որի հեղինակն էր ԱՄՆ-ն, երբ 1953 թ. ռազմական հեղաշրջում իրականացրեց այդ երկրում: Հեղաշրջում, որը տապալեց Իրանի խորհրդարանական համակարգը և իր բնական ռեսուրսները տնօրինելու իրավունքը: Համաշխարհային հարցերը շատ բարդ են և դրանք հեշտ չէ մեկնաբանել: Սակայն իմ կարծիքով, ամբողջ խնդիրը դրանում է»: Չամսկին նաև նշել է, որ Իրանի նկատմամբ կիրառվում է մաֆիական դոկտրինա: Նա ասել է. «Միջազգային հարցերը լուծվում են մաֆիայի սկզբունքով և կնքահայրը (ԱՄՆ-ն), ոչ մի անհնազանդություն տանել չի կարողանում»:

Այս հեղաշրջումն ԱՄՆ-ի առաջին փորձն էր՝ խաղաղության պայմաններում, գաղտնի միջամտության արդյունքում, մի երկրի իշխանությունը տապալելու գործում:

ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտն այս կապակցությամբ ասում է. «Իրանում տեղի ունեցած հեղաշրջումն առաջին գաղտնի գործողությունն էր՝ ուղղված մեկ այլ երկրի դեմ, որը ծրագրվել էր CIA-ի կողմից, Թրումանի իշխանության վերջին ամիսներին»: ԱՄՆ-ն այս գործողությամբ հետապնդում էր հատուկ նպատակ: «Հաճախ ասում են, որ այս հեղաշրջումն իրականացնելու ԱՄՆ-ի իրական նպատակը կայանում էր նրանում, որ այդ երկրի ղեկավարները ցանկանում էին, որպեսզի ամերիկյան ընկերությունները մասնաբաժին ունենան  իրանական նավթի վաճառքից: Ուրիշները պնդում են, որ ամերիկացիների իրական նպատակն Իրանում կոմունիստների իշխանության գալու վախն էր: ԱՄՆ-ն սառը պատերազմի ժամանակից սկսած, Իրանին մշտապես համարում էր իր կարևոր դաշնակիցը, հատկապես նկատի առնելով վերջինիս ռազմավարական դիրքը, որը գտնվում էր նախկին ԽՍՀՄ-ի հարևանությամբ  և ուներ նավթային խոշոր պաշարներ: Իսկ իր ռազմավարական նշանակությունն Իրանն ապացուցել էր երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ասիայի մայցամաքում կոմունիստների ազդեցության վերաբերյալ, ԱՄՆ նախագահ Էյզենհաուրեն ասել է. «ԱՄՆ կառավարությունը կձեռնարկի քայլեր, որպեսզի կոմունիզմը չտարածվի ասիական երկրներում: Ուշ թե շուտ, անհրաժեշտ է կանխել ասիական երկրներում կումունիզմի տարածումը»: Հենց այս հիման վրա, 1951թ հունիսին, պահպանողական կուսակցության ղեկավարներ Ունիսթոն Չերչիլն ու Էնթոնի Իդենը, չնայած որ իշխանություն չունեին, Բրիտանիայի ԱԳ նախարարությանն առաջարկեցին ԱՄՆ-ի հետ միասին, Իրանի շահից պահանջել պաշտոնանկ անել վարչապետ Մուսադդեղին:  

Ամերիկացի պատմաբան Դեյվիդ Փիթերն այս հեղաշրջման մասին ասում է. «Իրանի ներքին հացերին միջատությունը մեզ համար շատ թանկ վերջացավ, քանի որ որպեսզի Իրանը համաքայլ լինի ամերիկյան նավթային ընկերությունների հետ, ԱՄՆ-ի կառավարությունը  պարտավոր եղավ միջամտել Իրանի ներքին հարցերին, ինչի հետևանքով, միացյալ Նահանգները խախտեց ուրիշ երկրների ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը»:

Իսկ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը, 2016թ փետրվարի 11-ին  թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճում ասաց. «Այս միջամտություններն ունեն 50-60 տարվա պատմություն: Այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը քայլեր էր անում տարբեր երկրների իշխանություններին տապալելու ուղղությամբ: Դրանցից մեկն էլ Իրանի վարչապետ Մուսադդեղի կառավարությունն էր, որը տապալվեց 1953թ: Նրան ոչ մի ամերիկացի չի ճանաչում: Մուսադդեղն Իրանի ժողովրդի կողմից ընտրված վարչապետ էր: Նա դարձավ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահերի զոհը: Իսկ արդյունքում, շահն իր բռնապետական իշխանությունը հաստատեց Իրանում: Դրանից հետո սկսվեց իսլամական հեղափոխությունը: Արդյունքում մենք հասանք անցանկալի ու անկանխատեսելի արդյունքների»:

«CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սանդերսն ասել է. «Իրանի ժողովրդի ընտրված վարչապետի տապալումն ով իշխանության էր եկել ժողովրդավարության արդյունքում, կարելի է  համարել ողբերգություն: Ես ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգները չպետք է նպատակ ունենա տապալել մեկ այլ երկրի կառավարությունը: Ես չեմ կարծում, որ Միացյալ նահանգներն ունի նման բարոյական իրավունք: Նման ջանքերը հաճախ հակառակ արդյունք են ունենում և տարբեր տարածաշրջաններում անկայունությունն ավելի է սրվում»:  

Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության պատճառն այն է, որ Թեհրանը պատրաստ չէ խոնարհվել Վաշինգտոնի առջև և հենց այդ պատճառով էլ այսօր ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառում է հոգեբանական պատերազմից ավելի բարդ պատերազմներ: Չինաստանի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ «Շին Հուվա»-ն, գրում է. «Վաշինգտոնը ճնշումների ու տնտեսական լծակների միջոցով, իրականում փորձում է  Միջին Արևելքում Իրանի ազդեցության ճանապարհը փակելու պատրվակով, որոշակի դժվարություններ ստեղծել Իրանի տնտեսության համար»:

Իրանի ժողովուրդն իր վաղեմի անցյալով, և Իրանի իսլամական հեղափոխության ճանապարհին հարյուր հազարավոր նահատակներ տալով, անցել է իր ճանապարհն ու շարունակելու է ընթանալ այդ ճանապարհով: Նույնիսկ այն փորձագետները, որոնք խոսում են Իրանի տնտեսության վրա հակաամերիկյան պատժամիջոցների ազդեցության մասին, համոզված են, որ Իրանի քաղաքական կայունությունն այս բոլոր քայլերով հանդերձ, պահպանվելու է: Թրամփը, տնտեսական ահաբեկչության զենքով ու անօրինական պատժամիջոցներով, համաշխարհային հանրության վրա ճնշում գործադրելով, փորձում է  հոգեբանական լայնածավալ պատերազմ սկսել Իրանի դեմ և մեկուսացնել Իրանին: Սակայն անցած 40 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Իրանի ժողովուրդը շարունակելու է դիմադրել ԱՄՆ-ին և Վաշինգտոնը երբեք չի հասնելու իր նպատակին:

Այս  մասին կշարունակենք խոսել մեր հաջորդ հաղորդումների ընթացքում:

 

Պիտակ