Մայիսի 15-ը Ֆիրդուսու և պարսից լեզվի մեծարման օրն է
Մայիսի 15-ն ի երախտագիտություն «Շահնամեի» հեղինակի և պարսից լեզվի ու գրականաության համար նար գործադրած ջանքերի, նշվում է որպես Ֆիրդուսու օր:
Այս օրվա առիթով, Իրանում տեղի են ունենում մեծ թվով տարբեր միջոցառումներ: Ֆիրդուսին պարսից լեզուն պահպանեց ու որպես արժեքավոր ժառանգություն փոխանցեց գալիք սերունդներին: Լեզուն կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի ազգային ինքնության համար: Շատ մասնագետների կարծիքով, լեզուն մշակութային ամենակարևոր տարրն է հավաքական ինքնության ձևավորման հարցում: Պարսից լեզուն, որ դարերի ընթացքում միավորել է Իրանի ժողովուրդներին, դարերի ընթցքում բազմաթիվ վայրիվերումներ է ունեցել: Իրանցի բանաստեղծները մեծ դեր են ունեցել լեզվի պահպանման հարցում: Նարնցից ամենակարևորներից մեկն Աբուլղասեմ Ֆիդրուսին է, որի փայլուն ստեղծագործությունը՝ «Շահնամե»-ն, անհերքելի կարևորություն է ունեցել պարսից լեզվի և իրանական ինքնության պահպանման հարցում:
«Շահնամե»-ն ուսումնասիրվել է տարբեր տեսնակյուններից և այդ ուսումնասիրությունների արդյունքում ավելի պարզ է դարձել այս կարևոր գրքի արժեքը: «Շահնամե» հերոսապատումը բաղկացած է 60 հազար բեյթից, որոնցում ներկայացված են դրվագներ Իրանի պատմությունից՝ Փիշդադյան, Քիանյան, Աշքանյան և Սասանյան դիանստիաների ժամանակաշրջանում:
Ստեղծագործությունը բաժանված է երեք բաժնի: Էպոսը սկսվում է Քիումարսից մինչև Ֆերեյդունի թագավորությունը: Այնուհետև սկսվում է հերոսապատումը՝ Քավե աիանգյարից մինչև Ռոստամի մահը և պատմական՝ Բահմանի թագավորությունից, Ալեքսանդրից մինչև Սասանյանների կործանում:

Պետք է ասել, որ «Շահնամե»-ն պարսկերեն բառերի շտեմարան է ու գանձարան: Հենց այս պատճառով էլ բոլորը «Շահնամե»-ի հետ շատ սերտ կապ են հաստատում ու ընկալում այն: Իրանի ժողովուրդը երախտապարտ է Ֆիրդուսուն՝ պարսկերեն լեզվի վերականգնումն ու Իրանի պատմական անցյալի վերականգնման համար: Այս մեծ պոետը նախաիսլամական ու իսլամական Իրանի մշակույթների միջև կապ է հաստատել և օգտվելով Իրանի ժողովուրդների հավատալիքներից, գրել «Շահնամե»-ն: Ֆիրդուսին եղել է հողագործ: Այն ժամանակ հողագործները զբաղեցնում էին հասրարակական բարձր դիրք: Եվ այդ ոլորտում ունեցած գիտելիքները Ֆիրդուսուն օգնեցին ստեղծել «Շահնամե»-ն: Աբուլղասեմ Ֆիրդուսին ոչ միայն պարսկերեն լեզուն փրկեց անդունդից, իրանցիներին ինքնություն պարգևեց և առասպելական հերոսների միջոցով մուտք գործեց գրականության ասպարեզ, բոլորին զարմացնելով իր հնարավորություններով:
Ֆիրդուսին մուսուլման բանաստեղծ էր, որը մեծ հարգանք ուներ այլ կրոնների նկատմամբ: Նա հերոսական բանաստեղծություններ արարելով, մեծ դեր կատարեց պարսկերեն լեզվի վերականգնման և Իրանի մշակութային, գրական, ու կրոնական միասնության պահպանման գործում և ոչ մի ջանք չխնայեց Իրանի ժողվորդի և այլ կրոնների միասնության ամրապնդման ուղղությամբ:

Ֆիրդուսու «Շահնամե»-ն տարբեր վիճակներում մարդու վարքագիծն այս հերոսապատման միրջոցով ներկայացրել է ու վերլուծել: «Շահնամե»-ում կարելի է տեսնել և հոգևոր մթնոլորտը և մարդու առօրյա կյանքը: Այս հրաշալի ստեղծագործության մեջ Ֆիրդուսին անդրադարձել է մահվանը, սիրոյն, Աստծուն, կնոջը, երջանկությանը, հավատքին, հայրենիքին, գիտությանն ու իմաստությանը, բարոյական արժեքներին, խաղաղությանն ու պատերազմին, և մարդկային ու աստվածային կարևոր հարցերի: Մեծ գիտնական, գրականագետ դոկտոր Մոհամմադ Էսլամի Նադիրշամի ասելով. «Շահնամե»-ն մի ամբողջական գիրք է, որը միայնակա հավասար է պարսկերեն բոլոր գրքերին:
Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ պարսկերեն լեզվի բոլոր գրքերում առկա բոլոր խնդիրները՝ իմաստություն, գիտելիք և այլն, խտացված են «Շահնամե»-ում: Այս ստեղծագործությունն անշուշտ աշխարհի ամենկարևոր էպոսներից է, րը ճիշտ ապրելու երկու սկզբունք է առաջարկում՝ արդարություն և բանականություն: «Շահնամե»-ն մարդկանց սովորեցնում է ազնվություն, վեհություն, գիտակցություն, իմաստություն, հավասարակշռություն: Եվ ընդհանրապես, այն ամենն ինչ ավելի է արժևորում մեր կյանքը, կարելի է հանդիպել «Շահնամե»-ում:

Եգիպտացի մի պատմաբան, անդրադառնալով «Շահնամե»-ի կարևորությանը, գրել է. «Արաբական արշավանքների հետևանքով, ղպտիերենը և Եգիպտոսի հին գրականությունը ոչչանցվեին ու մոռացության ենթարկվեիցն: Այսօր Եգիպտոսի պաշտոնական լեզուն արաբերենն է, որովհետև եգիպտացիները չունեին Ֆիրդուսի: Եգիպտոսն արաբների հարձակման հետևանքով կորցրեց իր քաղաքակրթությունը, պատմությունը, մշակույթն ու լեզուն: Մենք այսօր չենք կարող խոսել եգիպտացիների մշակույթի մասին, քանի որ չկան այդ մշակույթի կրողները: Սակայն Ֆիրդուսին «Շահնամե»-ի միջոցով հավերժացրեց Իրանի պատմությունն ու մշակույթը»:
«Շահնամե»-ն գրելով, Ֆիրդուսին իր ուսերին դրել էր շատ կարևոր առաքելություն: Իր ժամանակ, նա հարում էր մի շարժման, որի անդամները փնտրում էին իրենց ինքնությունը: Այլ խոսքով, նա փորձում էր ավելի առարկայական դարձնել Իրանի մշակույթը: Այդ խնդիրն առկա էր Սոլմոնյան իշխանության ժամանակ և հարթեց «Շահնամե»-ն գրելու ճանապարհը: Ֆիրդուսին փորձում էր ոչ միայն վերականգնել հին պատմությունները, այլ դա անհրաժեշտ էր համարում իրանցիների համար՝ իրենց ինքնությունը պահպանելու հարցում: Այդ պատճառով, պետք է նշել, որ խնդիրը միայն հեքիաթներով ու պատմություններով անցյալը վերարտադրելու մեջ չէ: Այս ստեղծագործությունն իրանցու առջև բարձրացնում է շատ կարևոր հարց. «Ո՞վ ես դու» և պատախանելով այդ հարցին, լուսավորում յուրաքանչյուր իրանցու ճանապարհը:
Ֆիրդուսին իր ստեղծագործության մեջ իրեն պատմաբան չի համարում: Նա ավելի շուտ պատմողն է, ով տիրապտում է պարսկերեն լեզվին ու Իրանի պատմությանը: Ֆիրդուսին տարիներ շարունակ գրեց ու սպասեց: Նա խմբագրեց «Շահնամե»-ի բովանդակությունը, որպեսզի այն հավերժական լինի ու անթերի և այդ մեծ նվերն այդպիսով պարգևի Իրանի ու ողջ աշխարհի ժողովուրդներին: Նա քաղաքական ու նյութական նպատակներ չէր հետապնդում,ք անի որ եթե այդպես լիներ, այսքան մեծ հեղինակություն չէր վայելի մարդկանց շրջանում: Յուրաքանչյուր պատմական անձի մասին խոսելիս, բնականաբար, պետք է ուշադրություն դարձնել նրա ժամանակի և էության պատմական տվյալնրեին: Տվյալներ, որ գուցե ուղղակի չներկայացվեն, սակայն տողերի արանքում կարելի է տեսնել տվյալ անձի պատկերը: Ու չնայած Ֆիրդուսու կյանքի ամսին շատ բան հայտնի չէ, սակայն այն մասին, թե ինչու է նա գրել «Շահնամե»-ն կարելի է կարդալ հենց այս ստեղծագործության մեջ:
Ֆիրդուսին ծնվել է 941թ.:
40 տարեկանում նա ավարտել է «Շահնամե»-ի առաջին խմբագրությունը, սակայն ըստ երևույթին ֆինանսական խնդիրների պատճառով, ինչ որ նախարարի նախաձեռնությամբ, որոշել է այն նվիրել շահ Մոհամմադ Ղազնավիին: 6 տարի հետո, 1010թ., ավարտելով երկրորդ խմբագրությունը, և այդպիսով ընդհանուր 30 տարի աշխատելոբ գրքի վրա, գիրքն ի վերջո նվիրեց Մահմուդ Ղազնավիին: «Շահնամե»-ի որոշ բեյթերում կան տողեր, որտեղ Ֆիրդուսին գովաբանում է Մահմուդ Ղազնավիին, նաև այն մասին, թե ինչ տառապանքներ է կրել Ֆիրդուսին «Շահնամե»-ն ստեղծագործելիս:
Ասվում է, որ Մահմուդ Ղազնավին չի ընդունում «Շահնամե»-ն և պատճառներից մեկն այն էր, որ Ֆիրդուսին շիա էր և որոշ բեյթեր նվիրված էին շիականությանն ու մարգարեի ժառանգությանը: Իսկ Մահմուդ Ղազնավին սուննի էր: Բացի այդ, Ֆիրդուսու և Ղազնավիի միջև կային նաև որոշ ազգային խնդիրներ ու տարաձայնություններ:
Ֆիրդուսին մահացել է տարբեր տվյալներով 1015-1021թթ ընկած ժամանակահատվածում: Ֆիրդուսին բանականությունը համարում էր փրկության բանալին: Նա ասել է, որ դա Արարչի կողմից մարդուն տրված լավագույն շնորհն էր: Իր ստեղծագործության մեջ Ֆիրդուսին փառաբանում է բանականությունը և բարձր գնահատում արարչագործությունը:
Նա ասում է. «Հանուն կյանքի ու բանականության Աստծու, որից ավելի բարձր ոչինչ չկա»:
Նա համոզված էր, որ մարդկն իր բանականությամբ կարող է զատել լավն ու վատը և այդպիսով երջանկանալ:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ՝ «Շահնամե»-ից:
Կարելի է տեսնել, որ տիտղոսն ու հարստությունը նույնն են, ինչ նարդոսը և վարդը,
Եվ մեկը մյուսի հետ հարեւանությամբ երբեք չի ծաղկել:
Ով հարստության տեր է, նա ունի մեկ կոպեկ գիտելիք,
Ով տիրապետում է գիտությանը, նա քիչ հարստություն ունի:
---------------------------------------------
Եղեք ուրախ սև աչքերով երկուսի հետ
Քանի որ աշխարհը նման է թռչող երազի:
Հանդիպեք ապագային ուրախությամբ
Պետք չէ տխրել անցյալի համար։
Ես և իմ նուրբ ընկերը,
Ես և նա - մենք ապրում ենք երջանկության համար:
Որքան երջանիկ է նա, ով վերցրեց և ով տվեց,
Դժբախտ անտարբեր հավաքող:
Այս աշխարհը, ավաղ, միայն հորինվածք է և ծուխ,
Այնպես որ, ինչ կարող է լինել, վայելեք գինին: