Մայիս 17, 2016 15:26 Asia/Tehran
  • Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում. Օմար Խայամի լավագույն մտքերը կյանքի, մարդու և սիրո մասին

Օմար Խայամը Իրանի մեծագույն պոետներից է, ինչպես նաև՝ արևելյան ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Նրա քառյակները լի են իմաստնությամբ, հումորով և համարձակ նկատառումներով: Նրա բանաստեղծական ոճը թույլ էր տալիս ազատ արտահայտել այն, ինչի մասին չէր կարելի բարձրաձայնել

Կյանքի և մարդու մասին

1. Մեկը չի հասկանա` ինչպես են բուրում վարդերը, մյուսը դառը բույսերից մեղր կքամի: Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա:

2. Որքան ցածրոգի է մարդը, այնքան բարձր է քիթը ցցում: Նա քթով ձգտում է հասնել նրան, ինչին հոգին չի հասել:

3. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

4. Նույն պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:

5. Մենք ուրախության և տխրության աղբյուր ենք: Մարդն ասես բազմանկյուն կյանքի հայելի լինի. նա և՛ ոչնչություն է, և՛ անչափ հզոր:

6. Որքան հաճախ ենք կյանքում սխալվելով՝ կորցնում մեզ համար թանկ մարդկանց, ջանալով օտարներին հաճոյանալ` հեռանում ենք մերձավորներից, մեծարում ենք նրանց, որ մեզ չաժեն, իսկ ամենահավատարիմներին` դավաճանում: Ով մեզ սիրում է, նեղացնում ենք և ներողություն ակնկալում:

7. Մի' նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ, արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը:

8. Կյանքի հետ, որն ասես մեկ ակնթարթ լինի, վարվիր՝ ասես այն վարձակալած լինի:

9. Նվիրել ինքնդ քեզ՝ չի նշանակում մատուցել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

10. Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի մոռանա. քաղցած մնա, բայց մի կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց ոչ նրա կողքին, ով պատահի:

12. Սիրելի մարդու մեջ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ ոչ սիրելիների մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:

13. Պոկված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտել, իսկ սիրելի կնոջը պետք է երջանկացնել, այլապես չարժեր պայքարել մի բանի համար, որին ի զորու չես հասնել:

Պիտակ