Հոկտեմբեր 06, 2024 15:22 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի և ծոմապահության օր

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի և ծոմապահության օր, հայտնում է Vatican News-ը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև նոր թափով սկսված ռազմական գործողությունների մեկ տարին:

«Մեր պատմության այս դրամատիկ ժամին, երբ պատերազմի քամիները և բռնության կրակները շարունակում են ավերել ամբողջ ժողովուրդներ և ազգեր, քրիստոնեական համայնքը հիշեցնում է իր կոչը՝ ծառայել մարդկությանը», - ասել է պոնտիֆիկոսը:

Հռոմի պապը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում:

Աղբյուրը նկատում է, որ պատերազմի գոտիների համար ծոմապահության և աղոթքի օրերը մշտական են եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հովվապետության ամբողջ ընթացքում: Ընտրվելուց ի վեր Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել և ծոմ պահել Հարավային Կովկասում, Սիրիայում, Կորեական թերակղզում, Հարավային Սուդանում, Լիբանանում, Աֆղանստանում, Ուկրաինայում խաղաղության համար:

 

 

 

Պիտակ