Մորդադի 28-ը՝ Իրանի քաղաքական պատմության հիշողության մեջ
Ավելի քան վեց տասնամյակ , ԱՄՆ -ը, Իրանի դեմ վարել է միջամտողական և դիվերսիոն քաղաքականություն և Իրանին հարվածելու համար որևէ առիթ չի բաց չի թողել:
Իրանի քաղաքական իրադարձությունների պատմության մեջ ,բազմաթիվ փաստեր կան, այս երկրում ԱՄՆ-ի միջամտությունների մասին:
Այդ փաստերից են՝ 1953 թվականի օգոստոսի 19-ի(մորդադի 28-ի) հեղաշրջումը,Հեղափոխության հաղթանակից հետո Նեղաբ (Դիմակ) կոչվող հեղաշրջման նախագծումը Նոժեի ավիաբազայում, Թաբասում ռազմական միջամտությունը, տնտեսական պատժամիջոցներն ու շրջափակումը և Իսլամական Հանրապետության համակարգի ընդդիմադիր և ահաբեկչական խմբերին հովանավորելը : Սակայն այս իրադարձությունների մեջ օգոստոսի 19-ի հեղաշրջումը յուրահատուկ տեղ է զբաղեցնում:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ մեծարգո այաթոլլահ Խամենեին ,համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա Աբանի 13-ի առիթով ունեցած իր ելույթի ընթացքում, անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակական ու խորը թշնամանքին ,1953 թ․-ի օգոստոսի 19-ի (1332 թվականի մորդադ ամսի 28-ի) հեղաշրջումը ,Իրանի ժողովրդի դեմ մեծն սատանայի բացահայտ թշնամանքի սկիզբն է համարել:
Երբ թագավորի վարչակարգի տապալվելուց հետո վերջ տրվեց ԱՄՆ-ի ներկայությանն Իրանում, այդ երկիրն սկսեց դիմել զանազան դավադրությունների ու մեթոդների, ինչպես՝ հոգեբանական պատերազմի , խիստ սպառնալիքի և ուղղակի տապալման քայլերի ու փափուկ պատերազմի ,ծրագրեց անկարգություններ կազմակերպել և ոչնչացնել երկրի տնտեսական ենթակառույցները,փորձելով Իրանին ստիպել հանձնվել։
ԱՄՆ-ի պետական այրերը, լինեն նրանք՝ հանրապետական թե՝ դեմոկրատական ,Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից մինչ օրս անգամներ Իրանի դեմ դավադրություններ են կազմակերպել։
1953 թվականի օգոստոսի 19-ին իրականացված «Աժաքս»կոչվող հեղաշրջման նպատակն էր՝ տապալել Իրանի օրինավոր կառավարությունը:
Տարիներ անց, այս հեղաշրջման փաստաթղթերը հանվեցին ԱՄՆ-ի և Բրիտանիայի կառավարությունների գաղտնի փաստաթղթերի միջից:Այս փաստաթղթերը ապացուցում էին ,ԱՄՆ -ի և Բրիտանիայի միջամտությունը և նրանց դերը օգոստոսի 19 -ի հեղաշրջման իրականացման և Իրանի օրինական իշխանությունը տապալելու հարցում:
Ամերիկացի պատմաբան Դեյվիդ Փիթերը անդրադառնալով Իրանի ներքին խնդիրներին ԱՄՆ-ի միջամտության հետևանքների մասին ,հատկապես օգոստոսի 19-ի հեղաշրջման վերաբերյալ գրում է.«Իրանում, միջամտության գինը շատ ծանր վճարեցինք:Ամերիկյան նավթային ընկերությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը ,ԱՄՆ-ին ներքաշեց Իրանի հարցերում,որի հետևանքը՝ այլ երկրների խնդիրներին չմիջամտելու սկզբունքի խախտումն էր»:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է ուղղակի և անուղղակի միջամտությունների վրա:ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ևս հաստատում է այս դիրքորոշումը:Օրինակ,միայն քսաներորդ դարի երկրորդ կեսին Միացյալ Նահանգները ծրագրել և ղեկավարել է մոտ 100 ռազմական հեղաշրջում և իշխանությունների տապալում:
Քաղաքական վերլուծաբան Մեհդի Ալիխանին, անդրադառնալով ՝ հանրապետականների և դեմոկրատականների տարբեր ժամանակաշրջաններում,ԱՄՆ -ի գլոբալ միջամտությանը գրում է.
«...Ակնհայտ միջամտություն ՝ զորքերի տեղակայմամբ, ռազմական հեղաշրջումների սպառնալիք կամ իրականացում ,նաև ազգային և ժողովրդական այն կառավարությունների տապալման նպատակով դիվերսիոն ակտեր, որոնք պատրաստ չեն ընդունել միահեծան ծրագրերն ու պահանջները և այդ կառավարությունները փոխարինել կապիտալիստական շահերն իրականացնող կառավարություններով ,սրանք այն մեթոդներից են, որոնք օգտագործվել են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարվա ընթացքում և ի մասնավորի՝ 1950-ականներին աշխարհում ,և հատկապես ՝երրորդ աշխարհում իր շահերի իրականացման համար»:
CIA-ի ներքին պատմաբաններից մեկի կողմից առաջին անգամ ՝ 1981 թվականին հրապարակված փաստաթղթերը վկայում են օգոստոսի 19-ի հեղաշրջման գործում ԱՄՆ-ի լրտեսական կազմակերպության գործակցության մասին: Փաստաթղթում ասվել է.«Ռազմական հեղաշրջումը, որը հանգեցրեց Մոսադեղի անկմանը և Ազգային ճակատի կաբինետի տապալմանը, իրականացվել է CIA-ի վերահսկողությամբ ,որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն»:
Ավելի վաղ «Լոս Անջելես Թայմզ» օրաթերթը հեղափոխության սկզբում ,Մորդադի 28-ի հեղաշրջման նախագծող Ռուզվելտի հետ կատարած հարցազրույցի ընթացքում,հեղաշրջման մասին մանրամասներ էր բացահայտել :
Իրանում այս ծրագրի հաջող իրականացմամբ, որը CIA-ն այն անվանել էր «Աժաքս»գործողություն ,Այզենհավերի կառավարության պետքարտուղար Ջան Ֆաստեր Դալասը ,այնքան գոհ էր մնացել, որ մտադիր էր Իրանի հեղաշրջման նման հեղաշրջում կազմակերպել Կոնգոյում, Գվատեմալայում և Ինդոնեզիայում ,իսկ Եգիպտոսում ևս տապալել Աբդոլնասերի իշխանությունը:
ԱՄՆ-ի պաշտոնատարները պնդելով այս թշնամանքի շարունակման վրա ,կիրառեցին ձախողած գործընթացներ,ինչպես՝ առավելագույն ճնշումը և ահաբեկչությունը հովանավորելը և ապացուցեցին ,որ չեն ըմբռնում ժողովուրդների փափուկ ուժի հզորությունը և դասեր չեն քաղում պատմական իրադարձություններից:
Քաղաքական հարցերի վերլուծաբան Մանուչեհր Մոհամմադին ասում է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , ամերիկացիները փորձեցին ,հենց սկզբում ինչ որ նախաձեռնություններով ոչնչացնել Իսլամական հեղափոխությունը: Հեղափոխության սկզբից, Իրանի դեմ կիրառվել են 17 միջոցառումներ, երեք հեղաշրջում ,ազգամիջյան հինգ բախումներ, պատասխանատունների դեմ ահաբեկչական ակտերի համար կյանքի է կոչվել ահաբեկչական չորս խմբեր ,երկու պատերազմ և երեք մեծ ապստամբություն»:
Ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդն է նշել իր ելույթի ընթացքում .«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի խոր թշնամանքը կուրացրել է ամերիկացիների հաշվարկային աչքերը և նրանք կրկնում են իրենց սխալները»:
Նա այս մասին ասել է.
«Ամերիկացիները շարունակում են ապարդյուն դավադրությունները ,քանի որ թշնամանքը նրանց կուրացրել է տեսնելու և ըմբռնելու իրականությունը և գնահատելու ճիշտը»:
ԱՄՆ-ը ,խորամանկ քայլերով փորձել է Իրանին երկու ոլորտներում ծավալուն ճգնաժամերի դեմ հանդիման կանգնեցնել ,նախ ներքին և ապա տարածաշրջանային ասպարեզներում:
Քաղաքական գիտությունների գիտահետազոտող և համալսարանի դասախոս Սեյեդ Աբդոլլահ Մոթեվալյանը ասում է.
«Իրանի ժողովրդի դիմադրությունը մի շարք խնդիրների դիմաց,իշարս պատերազմի,ահաբեկչության և տնտեսական պատժամիջոցի ,ԱՄՆ-ին մղել է մտածել Իրանի տապալման մոդելը փոխելու մասին:Այս մոտեցմամբ, Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի ուսումնասիրությունների կենտրոնների հետազոտությունների արդյունքները հանգեցրին ՝փափուկ տապալման նախագծի մշակմանը»:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Կոշտ ընտրություններ» խորագրով գրքում,անդրադառնալով Իրանում, նախագահական ընտրություններից հետո անկարգությունների խնդրին, գրում է.«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը ,Իրանում 1388 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած անկարգություններից տարիներ հետո ,տասնյակ միլիոն դոլարներ ծախսեց ,համայն աշխարհում Իրանի ավելի քան 5000 ընդիմադիրներին ուսուցանելու համար»:
ԱՄՆ-ի պաշտոնատարները ,Իրանին հարվածելու համար կատարեցին ամեն ինչ, ներառյալ հեղաշրջում, պատժամիջոցի կիրառում և համակարգի թշնամիներին ու ահաբեկչական խմբերին աջակցության ցուցաբերում։
Հայացք նետելով այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտություններին, ներառյալ Վենեսուելայում, Կուբայում , Նիկարագուայում, Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում, պարզվում են միջամտությունների ծավալները , որոնք վտանգել են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:
Իրանի դեմ ԱՄՆ -ի թշնամական կեցվածքի շարունակությունը ապացուցում է , որ ամերիկացի պաշտոնյաները դեռ ձգտում են անցյալի նպատակների իրականացմանը:Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բոլոր տարիների ընթացքում, ԱՄՆ-ը ձգտել է թուլացնել համակարգը և քայքայել Իրանի ժողովրդի միասնականությունը,և փորձել է Իրանի Իսլամական Հանրապետությանը ներքուստ պարտադրել քաղաքական տարաձայնություն և սոցիալական պառակտում:
Այս թշնամանքը, ըստ երևույթին, վերջ չունի, քանի որ դա Ամերիկայի կայսերապաշտ էության մի մասն է:
Այս թշնամական գործողությունները երբեք չեն ջնջվելու Իրանի ժողովրդի պատմության էջերից,հենց այնպես ,որ Մորդադի 28-ի(օգոստոսի 19-ի) պետական հեղաշրջման միջադեպը, 70 տարի անց, դեռ շարունակում է մնալ Իրանի ժողովրդի հիշողության և պատմության մեջ և երբեք չի մոռացվելու: