Իրանում գնաճի զսպումը և արտադրության աճը (17)
https://parstoday.ir/hy/radio/iran-i209338-Իրանում_գնաճի_զսպումը_և_արտադրության_աճը_(17)
Իրանի Իսլամական Հեղափոխության  մեծարգո առաջնորդը իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում գնաճի հասկացությունը քննարկելիս անդրադարձել ենք իրանական 1310 թվականից մինչ այժմ Իրանի տնտեսության գնաճի ընթացքին, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին ու ներքին պատճառներին։ Նախորդ շաբաթվանից սկսվել ենք արտադրության հարցի և դրա կարևորության քննարկումը , այդ թվում՝ Իրանի տնտեսության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 04:48 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հեղափոխության  մեծարգո առաջնորդը իրանական 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ հաղորդումների ընթացքում գնաճի հասկացությունը քննարկելիս անդրադարձել ենք իրանական 1310 թվականից մինչ այժմ Իրանի տնտեսության գնաճի ընթացքին, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին ու ներքին պատճառներին։ Նախորդ շաբաթվանից սկսվել ենք արտադրության հարցի և դրա կարևորության քննարկումը , այդ թվում՝ Իրանի տնտեսության մեջ։

Ինչպես  նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վերջին 7 տարիներին, այսինքն՝ իրանական 1396-ից իվեր, տարվա կարգախոսում մշտապես ներառել  է արտադրության բանալի բառը։Այն մասին, թե ինչո՞ւ է Գերագույն առաջնորդը շեշտը դնում ներքին  արտադրության վրա, կարելի է մի քանի պատճառ ներկայացնել, որոնցից մի քանիսին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում։ 

Տնտեսությունը` Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս  հիմնական մարտահրավերը

Փաստն այն է, որ տնտեսությունն Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս ամենակարեւոր մարտահրավերն է։Թեհրանի համալսարանի տնտեսագիտության դասախոս Մոհամմադ Խոշչեհրեն ասում է.« Իրանի տնտեսությունը նման է մի հիվանդի, ով տառապում է բազմաթիվ հիվանդություններով, այդ թվում՝ գնաճ, գործազրկություն, ազգային արտադրության նվազում, տնտեսական աճի տեմպերի նվազում և այլն, իսկ դրա բուժման համար նախ պետք է իմանալ այդ հիվանդությունների արմատներն ու պատճառները։Երկրի տնտեսության հիվանդությունների բոլոր ախտանշանները արմատավորված են ազգային արտադրության ճանապարհին եղած խոչընդոտների մեջ։Ազգային արտադրությունը տալիս է ինքնություն և հանդիսանում է ազգային տնտեսության էությունը: Այսինքն՝ Իրանի տնտեսության հիվանդությունը ակունքներ ունի  ազգային արտադրության անարդյունավետության ու խափանումների մեջ, և եթե ազգային արտադրությունը լավ վիճակում լինի, այն կգործի մի սրտի նման, որը արյունը պատշաճ կերպով շրջանառելով թույլ չի տալիս հիվանդին թուլանալ ու տկարանալ: Իրականում ազգային արտադրությանն աջակցելը նշանակում է բարելավել Իրանի տնտեսական ցուցանիշները։ Ցուցանիշներ, ինչպիսիք են՝ գործազրկությունը, գնաճը և աղքատությունը, որոնք նույնպես համարվում են մարդկանց տնտեսական դժգոհության պատճառը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասում է.«Եթե ​​բոլորը հետեւեն ազգային արտադրությանը, կլուծվեն տնտեսական  շատ խնդիրներ, այդ թվում մարդկանց կենսապահովման խնդիրները՝ թե՛ զբաղվածության, թե՛ ներդրումային, թե՛ այլ հարցերի առումով: Սոցիալական վնասները զգալիորեն կկրճատվեն»: Ուստի շեշտում է.« Ես խորապես հավատում եմ այս քայլին: Ես կարծում եմ, որ երկրի խնդիրների լուծման բանալին տարբեր ոլորտներում ներքին արտադրության խթանումն է։Երկրին կյանք,լույս ու ուժ փոխանցողը  հենց այն լուսամուտն է ,որը բացվել է արտադրության պատասխանատու տարրերի կողմից ,այլ ելք չկա»: Ռազմավարություն, որն առավել քան որևէ հարցի արդյունքն  է ռացիոնալ, գիտական ​​և փորձագիտական ​​մոտեցման.Այս խոսքը նաեւ տնտեսագետների խոսքն է: Ես բազմիցս հիմնվել եմ այն ​​փաստի վրա, որ երկրի տնտեսության փրկության առանցքն է՝ ներքին արտադրության հզորացումը ,ներքին արտադրության հզորացումը»:

 

Արտադրությանը  աջակցելը՝հզորացման հիմնական միջոցն է

Այն պայմաններում , երբ տնտեսությունը դարձել է միջոց երկրների նպատակներն առաջ մղելու համար, և այն  գործում է երկրների հզորության բարձրացմանը համահունչ, երկրների տնտեսական բաղադրիչների ամրապնդումը՝ մակրո և ռազմավարական մակարդակում, կարևորագույն քայլերից է։Այն քայլերի  և ռազմավարությունների թվում, որը կարող է հանգեցնել տնտեսական բաղադրիչի ամրապնդմանը և դրանով իսկ երկրի ազգային հզորության ամրապնդմանը, դա  երկրի արտադրության հզորացումն է, որովհետեւ երկրի արտադրությունն ուժեղացնելով՝ երկրի տնտեսական շատ խնդիրներ կլուծվեն։

Ժամանակակից աշխարհում այլեւս չի կարելի ասել, որ ուժի բաղադրիչներն ամփոփվում են ռազմական քննարկումներում, ավելի շուտ, իշխանության և անվտանգության տեսակետը նեղ հայացքից փոխվել է լայն հայացքի ։Այս հիմամբ, երկրի հզորությունը բարձրացնող ցանկացած գործոն համարվում է ուժային գործիք։Շատ փորձագետների կարծիքով՝ ներկա պայմաններում նույնիսկ ավելի նոր միջոցներ , ինչպիսին է՝ տնտեսությունը, շատ կարևոր են և ավելի բարձր ուժ ու ազդեցություն ունեն հասարակության մակարդակում։Այլ երկրների նկատմամբ երկրների հակազդեցությունների և ռազմավարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև այն փաստը, որ տնտեսությունը դարձել է երկրների նպատակներին հասնելու ուժային գործիք։

Ազգային արտադրությունը՝ պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները հաղթահարելու ելք է

Իրանի տնտեսության դիմաց  ծառացած կարեւորագույն մարտահրավերներից են՝ դաժան պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները։Նավթային  եկամուտներն անկայուն և տատանվող եկամուտներ են, ընդորում Իրանի կառավարությունը որևէ դերակատարություն չունի դրա գինը ճշտելու ,կամ նույնիսկ այն արտահանելու առումով, որովհետև արտահանման չափը որոշվում է արտահանող երկրների խմբի կողմից և դրա գինը ճշտվում է ՝ ելնելով առաջարկից և պահանջարկից: Ուստի Իրանն ունի եկամուտներ, որոնց գինը ճշտելու հարցով  որևե դեր չունի: Բացի սրանից, պատմական փորձը ցույց է տվել, որ նավթի գնի տատանումները չափազանց բարձր են, ինչպես  օրինակ, յուրաքանչյուր բարել նավթի գինը կարճ ժամանակահատվածում 100%-ով նվազել կամ աճել է։ Ուստի նավթային եկամուտներից կախվածությունը կարելի է համարել Իրանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը, մի հարց, որ թշնամին վերջին տարիներին այդ թուլությունից օգտվելով բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Իրանի տնտեսության համար։

Չորս տասնամյակ է ինչ Իրանը, ԱՄՆ-ի պատժամիջոցներին է ենթարկվել:  Նախքան Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, Իրանը աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում՝ իր 3616 հաստատությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցներով: Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունն ու արդյունքները ցույց են տալիս, որ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը, կախված այդ պատժամիջոցների խստությունից և տեսակից, կարող են  էապես նվազեցնել տնտեսական աճը, մեծապես բարձրացնել գնաճը և նվազեցնել ազգային արժույթի արժեքը: Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության պատճառներից մեկը՝ տնտեսության միատեսակ արտադրության  բնույթն է և կախվածությունը նավթային եկամուտներից։Եթե ​​հաշվի առնվեն տնտեսության դիվերսիֆիկացիան և ներքին արտադրության աջակցությունը, պատժամիջոցների և արտաքին ճնշումների ազդեցությունը Իրանի տնտեսության վրա կնվազի։Այս հիման վրա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հատկապես վերջին տասնամյակում, երբ Իրանի տնտեսության դեմ պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները կտրուկ աճել են, և նույնիսկ ամերիկյան թշնամին դա օգտագործում է ժողովրդի և կառավարության միջև անջրպետ ստեղծելու և սոցիալական կապիտալը նվազեցնելու համար, նա  տարբեր ձևաչափերով աջակցել է  ազգային արտադրությանը և  շեշտել է  ազգային արտադրության աճին ու թռիչքին։

------------- 

Ավարտվեց «Իրանում գնաճի զսպումը և արտադրության աճը» հաղորդաշարի հերթական թողարկումը։  Առաջիկա հաղորդման ընթացքում քննարկելու  ենք Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի՝  արտադրության վրա կենտրոնանալու մի քանի այլ պատճառները: