Հատուկ հաղորդում նվիրված գեներալ-մայոր Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին.(1․Դիմադրության համաշխարհային օր)
https://parstoday.ir/hy/radio/iran-i211748-Հատուկ_հաղորդում_նվիրված_գեներալ_մայոր_Սոլեյմանիի_նահատակության_չորրորդ_տարելիցին.(1_Դիմադրության_համաշխարհային_օր)
Չորեքշաբթի , իրանական դեյ ամսի 13-ը,(Հունվարի 3) համընկնում է Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման  հրամանատար և աշխարհում ահաբեկիչների դեմ պայքարի մեծագույն հրամանատար, գեներալ-մայոր՝ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին: Այդ առիթով այս օրը կոչվել է «Դիմադրության համաշխարհային օր»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 14:08 Asia/Tehran

Չորեքշաբթի , իրանական դեյ ամսի 13-ը,(Հունվարի 3) համընկնում է Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման  հրամանատար և աշխարհում ահաբեկիչների դեմ պայքարի մեծագույն հրամանատար, գեներալ-մայոր՝ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին: Այդ առիթով այս օրը կոչվել է «Դիմադրության համաշխարհային օր»։


2020 թվականի հունվարի 3-ի (իրանական 1398 թվականի դեյ ամսի  13-ի) առավոտյան, գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանին և Հաշդ ալ-Շաաբիի փոխղեկավար Աբու Մահդի Ալ-Մոհանդեսը նահատակվեցին  Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Գեներալ Սոլեյմանիի հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում այնպիսին էր, որ նրա նահատակության լուրը՝ որպես Իսլամական հեղափոխության ամենասրիված  դեմքերից մեկի և համաշխարհային գերիշխանության և ճնշումների համակարգի դեմ պայքարի խորհրդանիշ, իր ուրույն տեղը գրավեց ներքին ու արտասահմանյան լրատվամիջոցներում  և միջազգային  հակազդեցությունների պատճառ դարձավ: 

Գեներալ-մայոր Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին նվիրված հաղորդման առաջին բաժնում ,կանդրադառնանք այս պատվարժան նահատակի կենսագրական տվյալներին, Դիմադրության համաշխարհային օրվա անվանակոչությանը, նրա դերակատարությանը Սրբազան պաշտպանության տարիներին ,և տարածաշրջանում Դիմադրության ուժերի կոալիցիայի  հզորացման գործում: Երկրորդ բաժնում ևս կանդրադառնանք գեներալ-մայոր Սոլեյմանիի դերակատարությանը  և ազդեցությանը պաղեստինյան պայքարունակ խմբերի հզորացման  և տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դավադրությունների չեզոքացման գործում, ահաբեկչության հարձակում կատարելու  ԱՄՆ-ի որոշմանը  և գեներալ-մայոր Սոլեյմանիի ահաբեկչության վերաբերյալ Իրանի դատական քայլերին:

 

Հունվարի 3-ը  Դիմադրության համաշխարհային օր է

Իրանական 1398 թվականի դեյ ամսի 17-ին(2020 թվականի հունվարի 7-ին) երկրի հանրային մշակույթի 737-րդ նիստի ընթացքում , Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների և արժեքների պահպանման ու հրապարակման հիմնադրամի առաջարկությամբ և ներկա անդամների քվեարկությամբ ,գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի նահատակության օրը հռչակվեց որպես Դիմադրության համաշխարհային օր:

Այս տարի գեներալ-մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորորդ տարելիցը «Շահիդ Ալ-Ղոդս»կարգախոսով ,այն պայմաններում է կայանում ,երբ Գազայի հատվածը ականատես է մարդկային ամենաաննախընթաց աղետների ,որն իրականացել է Ղոդսը օկուպացրած ռեժիմի և մարդու իրավունքների հավակնորդների կողմից:

Ալ-Աղսա փոթորիկ գործողությունից երեք ամիս անց ,Դիմադրության ճակատը դեռ պայքարում է սիոնիստական ռեժիմի և նրա աջակիցների, ՝այդ թվում ԱՄՆ-ի դեմ:Այդ ժամանակամիջոցում նույնիսկ ԱՄՆ-ում ու Եվրոպայում արևմտյան երկրների ժողովուրդները ,ի հովանավորություն Պաղեստինի ժողովրդին փողոց դուրս եկան ,որը ապացուցում է գեներալ-մայոր Սոլեյմանիի ջանքերի արդյունավետության՝ հակաբռնատիրության և Դիմադրության ճանապարհը շարունակելու գործում։

Այս մասին գեներալ-մայոր հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի մեծարման շտաբի խոսնակ Սեյեդ Մոջթաբա Աբթահին ասել է.« Նոր աշխարհում սիոնիզմի վերջն ու կործանումը հաստատ է։ Այդ իսկ պատճառով և Պաղեստինի ժողովրդի  անունից մենք չորրորդ տարելիցի կարգախոսը ընտրել ենք «Ղոդսի նահատակ»։ Այսօր մենք ականատես ենք նահատակ Սոլեյմանիի ներկայությանը տարածաշրջանում  ամենուր և Դիմադրության ճակատում, և մեր վախկոտ թշնամիները ամեն օր  ամերիկյան ռազմաբազաներում լսում են Հաջ Ղասեմի ձայնը:

 

Հայացք՝ նահատակ գեներալ-մայոր Սոլեյմանիի կենսագրական տվյալներին

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո դարձավ Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անդամ, իսկ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ  պատերազմի սկսվելուն զուգահեռ,նա Քերմանում ուսուցանում էր  մի քանի գումարտակների և ուղարկում  ռազմաճակատներ։ Որոշ ժամանակ եղել է Արևմտյան Ատրպատականի Պահակազորի  հրամանատարը։ Նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանին 1360(1981) թվականին , Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն ժամանակի հրամանատար Մոհսեն Ռեզայիի հրամանով նշանակվեց Սարալլահի 41 գումարտակի հրամանատար: Նա Իրանի դեմ Իրաքի բասական ռեժիմի պատերազմում ,համարվում էր Վալֆաջր 8,Քարբալա 4,և Քարբալա 5 գործողությունների հրամանատարներից: Քարբալա 5-ի գործողությունները ,պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանի ամենակարևոր գործողություններից էր ,որը գնահատվեց որպես Իրաքի  բասական  բանակի քաղաքական ու ռազմական դիրքերի թուլացումը և իրավիճակի կայունացումը, հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ուժերի։

Գեներալ Սոլեյմանին 1367(1988) թվականին Իրաք-Իրան պարտադրյալ  պատերազմի ավարտից հետո վերադարձավ Քերման և ներքաշվեց Իրանի արևելյան սահմաններից ղեկավարվող  թշնամիների դեմ  պատերազմում: Նահատակ Սոլեյմանին մինչև ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար նշանակվելը ,Իրանի և Աֆղանստանի սահմաններում մարտնչում  էր թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբերի դեմ: 1379(2000)  թվականին,նա  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից նշանակվել է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման  հրամանատար։

Պարգևատրվել է Զոլֆաղար շքանշանով

Գեներալ Սոլեյմանիի արդյունավետ ներկայությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և ժողովրդին ու Ահլ ալ-Բեյթի(սուրբ մարգարեի առաքինի գերդաստանի) սրբավայրերի պաշտպանությունը, ինչպես նաև սիոնիստական ​​այս դավադրության ջախջախումը տարածաշրջանում, պատճառ դարձան ,որ 1397թվականի էսֆանդ ամսին(2018 թվականի փետրվար ամսին)     ,  Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ձեռամբ  նրան շնորհվի  Իրանի ռազմական վեհագույն  շքանշան «Զոլֆաղար»-ը : «Զոլֆաղարը» ամենավեհ  ռազմական շքանշանն է, և գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին առաջին հրամանատարն է, ով իսլամական հեղափոխությունից հետո արժանացել է այս շքանշանին:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,գեներալ մայոր Սոլեյմանիին ,«Զոլֆաղար»շքանշանը շնորհելու արարողության ընթացքում ասել է.« Աստծո ճանապարհին անձնազոհությունները  չեն կարող փոխհատուցվել նման  բաներով.... Այն, ինչ գոյություն ունի  Աստծո ճանապարհին անձնազոհության առումով , և այն, ինչ Ամենակարող Աստված դրել է Աստծո ճանապարհին կյանք ու հարստություն նվիրաբերելու դիմաց , դա դրախտն է, դա Աստծո հաճությունն է.... Թող Ամենակարող Աստված  հատուցի նրանց և երջանկացնի նրանց կյանքը և նրանց վախճանը հանգեցնի  նահատակությամբ,իհարկե ոչ հիմա:Եթե Աստված կամենա թող շնորհավոր լինի»:

Տարածաշրջանում Դիմադրության ուժերի կոալիցիան և հզորացումը

Նահատակ Սոլեյմանիի փայլուն գործողությունների ցուցակը շատ  երկար է,մի  այնպիսի անձնավորության  գործողություններ,ով  հանուն իր երկրի ու կրոնի չխնայեց ոչ մի ջանք: Այդ փայլուն գործողություններից մեկը Դիմադրության ուժերի ամուր պատնեշի ստեղծումն էր տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ սիոնիստներին և ամերիկացիներին դիմակայելու համար։Գեներալ Սոլեյմանին՝ որպես «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, լայնածավալ գործունեություն է ծավալել Դիմադրության առանցքի ուժեղացման և ընդլայնման ոլորտում։Փաստորեն, այս մեծարգո նահատակը էական դեր խաղաց պաղեստինյան պայքարող խմբերի  և Լիբանանի  Հեզբոլլահի ուժերի հզորացման գործում,և սիոնիստական ​​ռեժիմի դեմ Գազայի 33-օրյա և 22-օրյա պատերազմում այս խմբերի հաղթանակը վկայում է նահատակ Սոլեյմանիի ներկայության և դերի մասին։

Նաև ,Սիրիայի  պատերազմը, որը մոտ էր այդ երկրում ոչնչացներ  Դիմադրության ճակատը և հարվածել նաև Լիբանանի Դիմադրության ուժերին, բազմաթիվ հավատացյալների ջանքերով՝ և գեներալ-մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ, հակառակ արդյունք ունեցավ և Սիրիան Դիմադրության  ճակատի  համար դարձավ ավելի ամուր ճակատ, քան նախկինում էր։

Գեներալ-մայոր  Սոլեյմանիի այլ գործողությունների թվում էր նրա ներկայությունը  Իրաքում և նրա անժխտելի  դերը այս երկրում ԻԼԻՊ-ի գործունեությանը վերջ դնելու գործում: Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ իր ներկայության ընթացքում, գեներալ Սոլեյմանին առանցքային դեր է խաղացել այնպիսի տարածքների ազատագրման գործում, ինչպիսիք են «Թիքրիտը», «Ջարֆ ոլ-Սախրը» և  «Մոսուլը», նաև ԻԼԻՊ-ից ,«Սամարա»-ի  ու «Քարբալա»-ի պաշտպանելը  և Արբիլի անկման չեզոքացնելը՝« Օմ ալ-Մաարեկ» գործողության  ընթացքում:

Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանին ասել է.« Այն ծառայությունները, որոնք նահատակ Սոլեյմանին  է մատուցել Հաշդ ալ-Շաաբիի կողքին՝ ԻԼԻՊ-ի ոչնչացման և Իրաքի անվտանգության համար, լավագույն օրինակն են երկու երկրների ժողովուրդների եղբայրության ու  բարեկամության և ապացուցում է , որ Իրանն ու Իրաքը նույն ուղղությամբ են շարժվում։

Գեներալ մայոր  Սոլեյմանին դիմակայել է ԻԼԻՊ-ին՝ ձևավորելով Դիմադրության առանցքը այնպիսի ուժերի հետ, ինչպիսիք են՝ Ալ-Նոջբա շարժումը և Քաթայիբ Հեզբոլլահը, նաև Իրաքում   Հաշդ ալ-Շաաբին և այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են՝ Սիրիայի ժողովրդական մոբիլիզացիան և նրանց Դաշինքը, Իրանից՝ սրբավայրի  պաշտպանները և Ֆաթեմիուն ու Զեյնաբյուն բրիգադները:Նա  իվերջո մեծ սխրագործություններով ,թեև զինվորական շատ հրամանատարների խոսքով՝ ԻԼԻՊ-ը հասել էր Սիրիայի նախագահական պալատի դասրպասների մոտ և ոչ ոք չէր կարծում ,որ ԻԼԻՊ-ը պարտվեր,գեներալ մայոր Սոլեյմանին ,սրբավայրի պաշտպանների հետ միասին դիմակայեց ահաբեկիչներին և կանխեց ԻԼԻՊ-ի հետագա տարածումն ու առաջացումը Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում։

.......

Նամակ հեղափոխության գերագույն առաջնորդին ,ԻԼԻՊ-ի գերիշխանության  ավարտի մասին

Գեներալ-մայոր Սոլեյմանին իրանական 1396 թվականի աբան ամսի 30-ին ,Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին գրած մի նամակում ,անդրադառնալով ԻԼԻՊ-ի գերիշխանության ավարտին ,շեշտել է,որ վեց տարի առաջ մի վտանգավոր ապստամբություն, որը նման էր Ալի Էմիրապետի ժամանակաշրջանի ապստամբությանը,և մուսուլմաններին զրկեց Մուհամմեդ մարգարեի Իսլամի իրական ըմբռնման հնարավորությունից և քաղցրությունից, այս անգամ, ավելի բարդ ու սիոնիզմի և իմպերիալիզմի  թույնով շաղախված, կործանարար փոթորիկի պես հարվածեց իսլամական աշխարհին։Այս վտանգավոր ու թունավոր ապստամբությունը ստեղծվեց  իսլամի թշնամիների կողմից՝ իսլամական աշխարհը հրո ճարակ դարձնելու և մուսուլմաններին միմյանց դեմ հանելու նպատակով: Պիղծ շարժում, որը Իրաքի և Սիրիայի իսլամական կառավարության անվան տակ ,առաջին ամիսներին կարողացավ մուսուլման տասնյակ հազարավոր  երիտասարդների շեղելով ,ճգնաժամ առաջացնել իսլամական աշխարհի  երկու շատ ազդեցիկ և վճռորոշ երկրներում՝Իրաքում և Սիրիայում, և գրավել այս երկրների հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրեր ,հազարավոր գյուղերով,քաղաքներով  ու նահանգային կարևոր կենտրոններով,և ավերել այս երկրների հազարավոր արտադրամասեր ու գործարաններ և կարևոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ճանապարհներ, կամուրջներ, նավթավերամշակման գործարաններ, նավթի և գազի հորեր ու գծեր, էլեկտրակայաններ և նման այլ բաներ,և ռումբերի պայթյունով  ոչնչացնել  ու հրկիզել կարևոր քաղաքները՝ պատմական և ազգային քաղաքակրթական թանկարժեք հուշարձանների հետ մեկտեղ ։

Նամակի մեջ նշված էր,որ այն ինչ,Ամենակարող Աստծո բարիքից  և Իսլամի մեծ մարգարեի ու նրա առաքինի  գերդաստանի  հատուկ բարեհաճությունից հետո ,պատճառ դարձավ չեզոքացվի այս սև ու  վտանգավոր դավադրությունը, մեծարգո Այաթոլլահ Սիստանիի իմաստուն առաջնորդությունն էր, ինչը պատճառ դարձավ մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները այս թունավոր փոթորկին դիմակայելու համար։Անտարակույս Իրաքի ու Սիրիայի կառավարությունների դիմակայությունը և այդ երկու երկրների բանակների ու երիտասարդների,իմասնավորի  Հաշդալ Շաբիի և այլ երկրների մուսուլման երիտասարդների դիմակայությունը ,այդ էլ Հեզբոլլահի հզոր ու առանցքային ներկայությամբ ,որի ղեկավարն է՝ Սեյեդ Հասան Նասրոլլահը ,ճակատագրական դեր խաղացին այս վտանգավոր իրադեպը  չեզոքացնելու գործում:

 Իզուր չէ, որ գեներալ մայոր Սոլեյմանիի անհատականությունը՝ որպես ճնշվածներին և իրավազրկվածներին աջակցության  խորհրդանիշ ,ունի բազմակողմանի և ընդարձակ ասպեկտներ և բացատրվում է Իրանի ու Իսլամ աշխարհի սահմաններից այն կողմ: Մեծարգո առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս նահատակ զորավարի անհատականության ու գոյության ասպեկտները  պետք է տեսնել, որպես մի գաղափարախոսություն, մի ուղի և ուսուցանող դպրոց ,և այդ ժամանակ է ,որ կպարզվի այս հարցի արժեքն ու գինը: