Մեծահարգ առաջնորդի հայեցակետը Ֆեթր տոնի առիթով
Իրանի Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդը Ֆեթր տոնի օրը Թեհրանի հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ կայացած աղոթքից հետո՝ ընդունեց համակարգի պատասխանատուներին և իսլամական երկրների դեսպաններին: Հանդիպման ընթացքում Մեծարգո Առաջնորդը, տարածաշրջանի հարցերի կապակցությամբ կարևոր արտահայտություններ կատարեց: -----------------------
Իսլամական համակարգի պատասխանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդը Ֆեթր տոնի կապակցությամբ շնորհավորեց ներկաներին, Իրանի ժողովրդին և իսլամի մեծ ժողովրդին: ՆՎ Այաթոլլահ Խամենեին Ֆեթր տոնի օրը՝ միաստվածապաշտության խորհրդանիշը համարեց և ընդգծեց, որ մուսուլմանների միասնականությունն ու սրտակցությունն ակունք է առնում միաստվածապաշտությունից և այդ օրը բոլորի ուշադրությունն ուղղվում է մի կետի վրա, այն է՝ աստվածային մեծության, հզորության ու փրկության կողմը: Նա ընդգծեց, որ այսօր դժբախտաբար իսլամ աշխարհը զրկված է միասնականությունից և բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների է մատնված:
Իրանի Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդը իսլամ ժողովրդի միջև պառակտումն ու խռովությունը բարոյական նորմերի թուլացման ազդակը համարելով ասաց. «Բարոյականությունն ու հավատքը, Ղուրանի տրամաբանության համաձայն մեծ չափերով անդորրի կարիք ունեն...Երբ իսլամական մի երկրում ու իսլամական մի հավաքականության մեջ մարդիկ մտահոգ են լինում իրենց անվտանգության, կյանքի ու գույքի համար, այնտեղ անդորր գոյություն չի ունենում, և երբ անդորր չլինի՝ հավատք էլ չի լինի: Այսօր նման վիճակում են գտնվում մուսուլմանները»: Նա ակնարկելով Ռամադան ամսին Իրաքում ու իսլամական այլ երկրներում պատահած պայթյուններին, ասաց. «Այսօր Բաղդադը սգում է: Իսլամական շատ երկրներ պատերազմի և արյունահեղության պատճառով սգում են: Սիրիան, Լիբիանը, Եմենը և Բահրեյնը սգում են: Իսլամ ժողովուրդն այսքան բարդության արժանի չե»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ակնարկելով տարածաշրջանում ահաբեկչական խմբերի ձևավորման ու հզորացման ուղղությամբ արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի դերակատարությանը, սուտ համարեց ահաբեկչության դեմ արևմուտքի կողմից ձևավորված կոալիցիան: Նա ակնարկելով քաղաքական վեճը քաղաքացիական պատերազմի վերածելու ուղղությամբ Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի ջանքերին, ընդգծեց, որ այլ տարածաշրջաններում էլ ակնհայտ է տարաձայնությունները քաղաքացիական պատերազմի ու անհանդարտության վերածելու ուղղությամբ ԱՄՆ-ի և արևմտյան մեծապետական պետությունների դերակատարությունը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին հիշեցնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրանքները և այդ թվում տարբեր ազգությունների միջև պառակտում սերմանելը և վարձկան ու ահաբեկիչ տարրերին հեղափոխական ժողովրդի դեմ հրահրելն, ասաց. «Ոմանք ենթադրում են, որ եթե մենք ընդգծում ենք Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամությունը դա կարծրամտության հետևանք է: Ոչ, դա բխում է ճանաչողությունից ու մեր փորձից: Մենք 37 տարի է ինչ այդ թշնամությունների փորձն ունենք»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին Բահրեյնում անհանդարտությունների կապակցությամբ ասաց. «Մենք Բահրեյնի հարցում որևէ միջամտություն չենք կատարում ու չենք կատարելու, սակայն նրանց խրատում ենք: Այդտեղ էլ քաղաքական վեճ է գնում ու այնպես են վարվում, որ քաղաքական այդ վեճը վերածեն քաղաքացիական պատերազմի: Եթե գիտակցություն գոյություն ունի, ճանաչողություն գոյություն ունի, եթե այդտեղ քաղաքական խոհեմություն է տիրում, այդպես չպիտի վարվեն: Ցանկացած երկրում էլ կաորղ է առաջանալքաղաքական վեճ և ձևավարվել քաղաքական ընդդիմություն,սակայն ինչո՞ւ պիտի այնպիսի քայլեր վերցնել, որոնք ժողովրդին կպարտադրեն թշնամանալ միմյանց դեմ: Սրանք սխալներ են, որոնք այս օրերին նկատվում է իսլամական որոշ երկրներում»:
------------------------------
Իսլամական երկրներում քաղաքացիական պատերազմներ հրահրելու համաշխարհային մեծապետականության ու հատկապես ԱՄՆ-ի հետապնդած նպատակը, Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդն՝ Սիոնիստական ռեժիմի համար անդորր ապահովելն ու Պաղեստինի հարցն անկարևոր ձևացնելն է համարել: Նա Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում անդրադառնալով այդ հարցին ասաց. «Թշնամիները փորձում են մոռացության տալ Պաղեստինի հարցը: Ցանկանում են իսլամ աշխարհը մխրճել իրենց ներքին հարցերում, որպեսզի մոռանան Պաղեստինի հարցը և Սիոնիստական ռեժիմի համար առիթ ստեղծել հետապնդելու իր չարագործությունները: Մենք պիտի գիտակցենք, որ Պաղեստինի փրկության համար պայքարը իսլամական պայքար է, համատարած պայքար է և սոսկ արաբական պայքար չե: Մուսուլմանների պարտականությունն է աշխարհի տարբեր կողմերում ցանկացած ձևով շարունակել այս պայքարը, շարժումն ու այս պահանջատիրությունը: Սխալ կլինի նման կարևոր հարցն արաբական երկրների ներքին հարցի մակարդակի իջեցնելը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ակնարկելով Եմենի դեմ Արաբիայի պատերազմին ասաց. «Մեկ տարի ու քանի ամիս է ինչ Եմենի ժողովուրդն անհիմն պատճառով՝ այսպես կոչված իսլամական մի երկրի կողմից հարձակման է ենթարկվել ու ռմբակոծվում է: Ռմբակոծվում են ոչ թե պատերազմի ճակատներն, այլ հիվանդանոցները, մարդկանց տները և մզկիթները: Ոչնչացվում են երկրի ենթակառույցները: Այս իրավիճակը անհանդուրժելի է: Ոտնձգիչը պիտի հրաժարվի ոտնձգությունից ու իսլամ աշխարհը պիտի պատժի ոտնձգիչին, որպեսզի որևէ մեկն այլևս չմտածի ոտնձգության մասին:
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդն ակնարկելով մեծապետականության հանդեպ Իրանի ժողովրդի դիմադրությանն, ասաց. «Եթե Իրանի ժողովուրդը հանձնված լիներ, թուլություն ցույց տված լիներ, աշխարհի իշխանատենչների ու եսապաշտների դիմաց գլուխ խոնարհած լիներ, նման առաջադիմություններ չեր ունենա: Առաջադիմության ուղին դիմադրությունն ու հաստատակամությունն է, ներքին կառույցների հզորացումն է, ազգային կամքի ու վճռակամության ամրապնդումն ու Աստծո հանդեպ հավատքի հզորացումն է»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդը Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում այս տարվա ռամադան ամիսն՝ Իրանի ժողովրդի համար շնորհաբեր համարեց և ասաց. «Ռամադան ամսվա ընթացքում ամբողջ երկիրը ժողովրդի բարոյականության ցուցադրման և Ղորանի շքեղ նիստերի ականատեսն եղավ»: Նա ակնարկելով ծոմը բացահայտորեն չհարգելու կապակցությամբ թշնամիների գործադրած ջանքերին, ասաց. «Տարվա ամենաերկար ու տաք օրերին, երկրի ամբողջ տարածքի ժողովուրդը ծոմապահությամբ էր զբաղված: Ծամ պահելով հանդուրժեց օդի բարձր ջերմությունը: Նույնիսկ երիտասարդներն ու պատանիները ծոմապահությամբ զբաղվեցին: Ոմանք, որոշ չար ձեռքեր փորձեցին մեր պատանիներին հրահրել ծոմը չհարգելու ուղղությամբ, բայց փառք Աստծուն, որ չհաջողեցին ու չեն էլ հաջողելու»: Իսլամի մեծահարգ առաջնորդն ասում է. «Տաք օդում ծոմ պահելը ջահադ է համարվում»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին ռամազան ամիսը աստվածային հյուրասիրության ամիս համարելով, ասաց, որ այս հյուրասիրության ընթացքում Աստված լույսով ողողում է հավատացյալների սրտերն ու ներում է նրանց մեղքերը: Իսլամի Մեծահարգ մարգարեն ասել է. «Երկնքի դռները բացվում են ռամազան ամսվա առաջին գիշերն ու մինչև վերջին գիշերը չեն փակվում»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդն ակնարկելով Իրանի ծոմապահ ժողովրդի շքեղ ներկայությանն Երուսաղեմի օրվա քայլարշավին, ասաց. «Դա նշանակում է, որ եթե որոշ մուսուլման պետություններ դավաճանում են Պաղեստինի իդեալին, ոմանք թերանում են, որոշ ժողովուրդներ անտեղյակ են, Իրանի ժողովուրդն իր ներկայությամբ, իր ձայնով պատրաստ է դիմակայել բոլոր թշնամիներն և կենդանի պահել Պաղեստինի հարցը»: Նա ռմբակոծության ներքո և ծոմապահության պայմաններում Երուսաղեմի օրվա քայլարշավին Եմենի ժողովրդի մասնակցությունը գնահատելով, ասաց. «Կեցցե Եմենի ժողովուրդը, որ կարողացավ տաք օդում ու չնայած ռմբակոծություններին կազմակերպել Երուսաղեմի օրվա քայլարշավը: Կեցցե Եմենի ժողովուրդն ու նրա խոհեմ ղեկավարությունը»:
Երուսաղեմի համաշխարհային օրը ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրն է, որի ընթացքում տարբեր երկրներում Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի բռնազավթման դեմ ցույցեր են կազմակերպվում: Որոշ երկրներում ուրբաթ օրը ոստիկանության կողմից ցույցի արտոնություն չտրվելու պատճառով, քայլարշավը կազմակերպվում է մեկ այլ օր և կամ էլ այդ կապակցությամբ համաժողովներ են կազմակերպվում: Իսլամական հեղափոխության հաղթանակից մի քանի ամիս անց՝ իրանական 1358 թվականի մորդադ ամսվա 16-ին ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին մի ուղերձ հղելով ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Երուսաղեմի համաշխարհային օր: Այսօր ավելի քան 80 իսլամական ու ոչ-իսլամական երկրներում այդ օրը ցույցեր են տեղի ունենում, որոնցից կարելի է հիշել Մալայզիան, Հնդկաստանը, Սինգապուրը, Ինդոնեզիան, Թուրքիան, ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ադրբեջանը, Սուդանը, Բրիտանիան, Բահրեյնը, Բոսնիա-Հերցեգովինան, Թունիսը, Պակիստանը, Ավստրալիան, Գերմանիան, Ռումինիան, Քուվեյթը, Իսպանիան, Հարավային Աֆրիկան, Շվեդիան, Վենեզուելան, Ալբանիան, Եմենն ու Հունաստանը:
-----------------------------
ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր արտահայտությունների ավարտին բոլորին կոչ արեց ուշադիր լինել ռամազան ամսվա հոգևոր նվաճումների պաշտպանության հարցում և ասաց. «Իմացեք Ղադրի գիշերներում ու աղոթքի պահին հոսած արտասուքի արժեքը: Սրանք ամրացնում են հավատացյալի հոգին: Մեծացնում են Աստծո հանդեպ նրա հավատքի չափերը: Երբ ապավինում էք Աստծուն, նրանից բացի ուրիշից չեք սարսափի ու ամուր քայլերով կշարժվեք ձեր նպատակների ուղղությամբ»: Աստված Ղուրանում ծոմապահության նպատակը հետևյալ կերպով է բացատրում. «Ով հավատացյալներ, ձեզ համար պարտադիր է ծոմապահությունը, հենց այնպես որ դա նույնն է եղել ձեր նախնիների համար, որպեսզի փրկվեք»: Այսինքն ծոմապահության նպատակը հավատացյալի հոգում բարեպաշտությամբ ամրագրումն է: Բարեպաշտությունը հմտություն է, որ մարդուն օգնում է հաստատուն քայլեր վերցնել Աստծուն մերձենալու ուղղությամբ: Օգնում է կատարել իր կրոնական պարտականություններն ու իրեն փրկել մոլորության ու սարսափի վտանգից: Այս նվաճումի, այսինքն բարեպաշտության ու հոգու անկեղծության պահպանումը մարդուն առաջնորդում է դեպի հավերժական երջանկություն: