Հունվար 08, 2019 19:57 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (220)

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք մեռելների հարության մասին զրույցը ,նախ անդրադառնալով Ղուրանի լուսավոր այաներին:

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք ժողովրդի տարբեր խմբերի միջև ահեղ դատաստանի ժամանակ տեղի ունեցող խոսակցությանը: Այսօր կանդրադառնանք այդ զրույցներից ևս մեկին:

«Աըրաֆ» սուրայի 46-ից 49-րդ այաներում խոսվում է «Աըրաֆ» և «Ասհաբ» կոչվող վայրերի մասին:

«Եվ այդ երկուսի՝ դրախտայինների ու դժոխայինների միջև վարագույր է քաշված և «Աըրաֆ»-ում մարդիկ են կանգնած, որոնք այդ երկու խմբի ներկայացուցիչներին ճանաչում են նրանց դեմքից և դրախտայիններ, որոնք դեռ մուտք չեն գործել սակայն հուսադրված են դրանով ողջույն եւ բարև են հղում»:

 

«Աըրաֆ»-ը դրախտի ու դժոխքի միջև ընկած տարածություն է, որ վարագույրի նման քաշվել է այդ երկուսի միջև և կամ էլ բարձունքի նման տարածություն է ստեղծել այդ երկուսի միջև: Այնպես որ նրանք ովքեր կանգնած են դրա վրա տեսնում են դրախտն ու դժոխքը և նկատելով երկու խմբերին նրանց առանձնացնում են դեմքի վրայից:

«Աըրաֆ»-ի բարձրությունն արգելք է հանդիսանում, որ դրախտային ու դժոխային երկու խմբերն իրար տեսնեն, բայց այդ վարագույրը չի խանգարում, որ լսեն միմյանց ձայնը: Իհարկե նրանք ովքեր կանգնած են այս արգելքի բարձունքին տեսնում են թե դրախտայիններին և թե դժոխայիններին ու զրուցում են նրանց հետ: Նրանք կանչում են դրախտայիններին ու նրանց ողջույն են հղում:

«Աըրաֆ»-ում կանգնած մարդիկ դժոխայինների հետ զրույցում համարձակորեն պախարակում են նրանց: Այնպես որ 47-րդ և 48-րդ այաներում ասված է. «Ու երբ նրանց աչքն ընկնում է դժոխայիններին, ասում են. «Տեր Արարիչ մեզ չարագործների հետ նույն խմբում մի դասիր»: Եվ «Աըրաֆ»-ում կանգնածները կանչում են այն դժոխայիններին, որոնց ճանաչել են նրանց դեմքի վրայից և ասում են. «Տեսաք, որ ձեր քանակը և ձեր մեծամտությունը որևէ օգուտ չտվեց ձեզ»:

 

Նրանք նկատելով դժոխայինների վատ վիճակն Աստծուց խնդրում են նրանց չարագործների խմբում չդասի: Իհարկե այայի ոճն այնպես է, որ  թվում է նրանք դժոխայիններին նկատելով նողկանք են զգում և չկամությամբ են դիտում նրանց:

«Աըրաֆ»-ում կանգնած այն դժոխայիններին, որոնց ճանաչում են կանչում ու պախարակում են, թե «տեսաք աշխարհում հարստություն դիզելը, մարդ հավաքելն ու բարուն ընդունելուց հրաժարվելը որևէ օգուտ չբերեցին ձեզ: Ի՞նչ եղավ ձեր հարստությունը: Ո՞ւր մնացին այդ մարդիկ: Ի՞նչ շահեցիք այդ մեծամտությունից ու գոռոզությունից»:

«Աըրաֆ»-ում կանգնածները ակնարկելով «Աըրաֆ»-ում գտնվող մի խումբ հավատացյալներին դժոխքի բնակիչներին ասում են. «Արդյոք սրանք հենց նրանք չեն, ում երդվում էիք թե Աստված չի օրհնելու: Աստված նրանց ողորմաց: Ապա հավատացյալներին ասում են, որ ոչ սարսափ եք զգալու և ոչ էլ մտահոգություն կունենաք»:

Մի խումբ հավատացյալներ օժտված են առանձնահատկություններով ու բարի գործերով ու միևնույն ժամանակ աղտոտված են որոշ մեղքերով: Աշխարհում մեծամիտ ու ըմբոստ անհավատները սրանց նվաստացնում ու ասում են, որ Աստծո ողորմությանն արժանի չեք դառնալու: Նրանք ակնարկելով հիշյալ անձանց ասում են, որ ինչպես կարող է սրանք Աստծո ողորմությանն արժանի դառնան: Բայց ի վերջո նրանց հավատքի ոգին ու բարի գործերն աստվածային շնորհի ներքո արդյունավորվում են և այդ հավատացյալները հայտնվում են բախտավորների շարքում: Նրանց կոչ է արվում որ դրախտ մտեք, ոչ սարսափ զգացեք և ոչ էլ մտահոգվեք:

Այս այաներից ու վկայություններից այնպես է հասկացվում, որ «Աըրաֆ»-ը դրախտի ճանապարին բարդ ու դժվարանցելի անցուղի է: Բնական է, որ բարեպաշտներն ու բարեգործները հեշտությամբ դրանից անցնելու են, բայց միջակ ու թույլ մարդիկ, որ իրար են խառնել լավն ու վատը, մնում են «Աըրաֆ»-ում ու սպասում են իրենց ճակատագրին:

Աստծո առաքյալներն ու ազգի առաջնորդները, որոնք գտնում են «Աըրաֆ»-ում օգնություն են ցուցաբերում այս խմբին ու բարեխոսում են նրանց համար: Նրանք նման են հրամանատարների, որոնք զորքի թիկունքում կանգնած սպասում են, որ զորքն ամբողջությամբ անցնի բարդ անցուղուց: Նրանք կանգնում են այդտեղ, որպեսզի օգնության հասնեն թույլ հավատացյալներին ու փրկեն արժանավորներին:

Հետևաբար ամփոփելով կարելի է ասել, որ մեծ առաջնորդներն ու Աստծո առաքյալները, որոնք Արարչի արքայության մերձավորներից են ներկա են «Աըրաֆ»-ում: Այդտեղ են նաև  սովորական կամ թույլ  մարդիկ, որոնք թե գնահատանքի են արժանի և թե պախարակելի գործեր են կատարել ու մնացել են «Աըրաֆ»-ում: Այդ պատճառով էլ առաջնորդներն ու առաքյալները մնում են նրանց կողքին, որպեսզի եթե փրկության հնարավորություն լինի նրանց օգնության ձեռք մեկնեն ու նրանց փրկեն դժոխքից:

----------------------

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս բաժնում կսկսենք դրախտի մասին մեր հաճելի զրույցը: Բարեգործ անձը հաշվեքննությունից և մեղքերից մաքրվելուց հետո անցնելով «Սերաթ»-ի կամուրջից մտնում է դրախտ: Դրախտը իդեալական ու եզակի վայր է, որ պատմության ընթացքում բոլոր մարդիկ ձգտել են դրան: Բոլոր մարդիկ ներքուստ նման ցանկություն ունեն և իհարկե հավատացյալները մյուսներից շատ ավելի մեծ երազանք են փայփայում այդ հավերժական աշխարհին արժանի դառնալու համար որը հագեցած է բարիքներով ու անդորրով և այդտեղ վախ ու մտահոգություն գոյություն չունի:

Դրախտն ապահով ու առողջ վայր է: Այդ պատճառով էլ «Դար-ալ-սալամ» կամ «Առողջության ու ապահովության վայր» է կոչվել: Այդտեղ պատերազմ ու արյունահեղություն, թշնամություն ու վեճ, անտրամաբանական ու հոգեմաշ մրցակցություն, սուտ, կեղծիք, մեղադրանք, նախանձ, քինախնդրություն և մարդու անդորրն ու անվտանգությունը խաթարող ազդակներ չկան: Նաև այդտեղ մարդուն չեն սպառնում մահը, հիվանդությունը, չքավորությունը, վիշտն ու տառապանքը:

 

Քանի որ ամենալավ ու կատարյալ ողջույնը բարևելն է, դրախտայինների հանդիպումը սկսվում է միմյանց բարևելով: Նրանք միմյանց բարևում են, բայց դա ոչ թե միայն բանավոր է ու ներկայացվում է բառերով, այլև դրա ոգևորիչ ազդեցությունը ներթափանցում է հոգիներից ներս և նրանց ողողում է անդորրով ու առողջությամբ: Դրախտում ամենուր տիրական է առողջությունն ու անվտանգությունը և բոլոր  զրույցները հանգում են ողջույնին ու բարեմաղթանքին:

Ահեղ դատաստանի ժամանակ, երբ այդ սարսափելի օրվա ընթացքում բոլոր հայացքները վախեցած են, միայն հավատացյալներն են, որ հանգիստ են զգում: Դրախտ մուտք գործելու առաջին պահից բարեգործների հանդեպ մեծ հարգանք է ցուցաբերվում: Հրեշտակներն ամեն կողմից ողջունում են դրախտի բնակիչներին, նրանց բարի գալուստ են մաղթում ու մեծարում են:

«Ռաըդ» սուրայում դրախտի բնակիչների ճակատագրի մասին կարդում ենք.

«Եվ հրեշտակներն ամեն կողմից մոտենում են նրանց և նրանց ասում են. «Ողջույն ձեր դիմադրությանն ու համբերատարությանը»»:

Այո, հրեշտակներն ամեն կողմից ողջունում են դրախտի բնակիչներին: Այս այան հիշեցնում է, որ պարտականությունները կատարելու ճանապարհին նրանց համբերատարությունը, դիմադրությունն ու տոկունությունը, չարիքներն ու տառապանքները հանդուրժելը և կրքերի դիմաց ինքնազսպվածություն ցուցաբերելը նրանց այսօր առողջություն է պարգևել: Այստեղ լիարժեք անդորր ու անվտանգություն եք զգալու: Ոչ պատերազմ է լինելու, ոչ վեճ, ոչ բռնարարք, ոչ բախում: Ամեն ինչ խաղաղ ու անվտանգ է: Ամեն ինչ լինելու է համաձայն ձեր ցանկության, առանց այն որ նվազագույն տառապանք ու մտահոգություն փոխանցվի ձեզ: Իսկ վերջում հավելում է. «Ինչ բարի է դրա ճակատագիրը»:

Վկայություններում ասված է, որ «Ահեղ դատաստանի օրը երբ Աստծո մարդիկ դրախտում գրավեցին իրենց հատկացված տեղերը, Աստված ուղարկելու է հազար մասնավոր հրեշտակներ, որպեսզի նրանց շնորհավորեն անզուգական դրախտի, պալատների ու այլ բարիքների համար»:

Այո, բարեգործ աստվածատենչներն այս աշխարհում հանդուրժեցին ցանկացած տառապանք, իրենց կրոնական ու հասարակական պարտականությունների իրագործման ճանապարհին դիմադրություն ցուցաբերեցին, անցողիկ կրքերի ու հաճույքների դիմաց ինքնազսպվածություն ցուցաբերեցին ու հրաժարվեցին անվայել արարքներից: Այս բարեգործ մարդիկ պիտի իմանան, որ նրանց տառապանքի ու տանջանքների շրջանն ավարտվել է և այսօր չպիտի որևէ սարսափ ու մտահոգություն ունենան: Սա նրանց պանծալի ճակատագիրն է: Ինչպես Աստված «Զախրաֆ» սուրայի 68-րդ այայում ասում է. «Ով իմ ծառաներ, այսօր ոչ մտահոգություն ունեցեք և ոչ էլ տխրեք»:

Ինչ հաճելի ուղերձ: Առանց միջնորդի ուղերձ աշխարհի միակ Արարչի կողմից ամենագեղեցիկ նկարագրությամբ՝ «Ով իմ ծառաներ»:

Այս ուղերձը փարատում է այդ սարսափելի օրվա ընթացքում մարդկանց մտահոգությունը և նրանց հոգին մաքրում է ցանկացած տեսակի վշտից ու տխրությունից: