Օգոստոս 24, 2019 16:43 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Շիրազ քաղաք, կխոսենք այս գեղեցիկ քաղաքի մասին և կծանոթանանք այս քաղաքի հիվանդանոցներից մեկին:

Շիրազն Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոն և ամենահին քաղաքներից մեկն է: Այս քաղաքը պատմության ընթացքում ճանաչված է եղել տարբեր անուններով ինչպես Թիրազիս և Շիրազիս: Ֆարս նահանգն ու Շիրազ քաղաքը իրանական վաղեմի պատմության ու քաղաքակրթության մնացորդներն են, որտեղ կան բազում պատմական կոկթողներ այդ թվում կարող ենք անդրադառնալ Ֆարս նահանգում գնտվող Թախտե Ջամշիդ և Թախտե Ռոստամ պատմական կառույցներին:

Այս քաղաքը համարվում է Իրան այցելող զբոսաշրջիկների հիմնական նպատակակետերից մեկը և ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, ինչը պատճառ է դարձել Շիրազ քաղաքում լավագույս կազմակերպվեն ու ներկայացվեն զբոսաշրջային ծառայությունները, այդ թվում կարող ենք անդրադառնալ այս քաղաքի շքեղ հյուրանոցներին ու կենավայրերին, որոնք կառուցվել են զբոսաշրջիների կարիքներին համապատասխան: Շիրազի Դասթղեյբի անվան միջազգային օդանավակայանը նույնպես Իրանի ամենամեծ ու ամենակատիվ օդանավակայաններից մեկն է, որ իրականացնում է մեծ թվով ներքին ու ատասահմանյան չվերթներ:

 

Բնական ու պատմական գրավչություններից բացի Շիրազի բժշկական ու բուժման հնարավորությունները պատճառ են դարձել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ բուժման նպատակով այցելեն այս քաղաք և ներկա դրությամբ Շիրազը հյուրընկալում է մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների, ովքեր բուժման նպատակով են եկել այս քաղաք:

Արդեն տարիներ է ինչ Շիրազը ճանաչվել է որպես Իրանի  հարավային շրջանի բժշկության կենտրոնը: Տասնյակ մասնագիտական ու գերմասնագիտական մասնավոր, համալսարանական ու կառավարական հիվանդանոցների առկայությունը պատճառ է դարձել, որ այս քաղաքը կարողանա տարբեր բժշկական ծառայություններ մատուցել դիմողներին: Օրգանների փոխպատվաստում, ակնաբուժություն, կոսմետոլոգիա և մաշկաբանություն, քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա, քաղցկեղի բուժում, նիհարեցման վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն, օրթոպեդիա և անպտղության բուժում: Սրանք քաղաքի անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և հնարավորություններով հագեցած հիվանդանոցներում մատուցվող ծառայությունների միայն մի մասն են:

Այս քաղաքի հմուտ բժիշկների ամենամեծ ձեռքբերումներից մեկը օրգանների  հատկապես լյարդի փոխպատվաստումն է եղել: Պետք է ասել, որ լյարդի փոխպատվաստումը ամենադժվար փոխպատվաստումներից է աշխարհում, որ Շիրազում հիմք է դրվել Իրանի լյարդի փոխպատվաստման հայրն համարվող «Դոկտոր Մալեքհոսեյնիի»  ջանքերի շնորհիվ և այժմ Շիրազը դարձել է աշխարհում լյարդի փոխպատվաստման հիմնական կենտրոններից մեկը: 1993թ. Իրանում և Միջին Արևելքում  լյարդի առաջին փոխպատվաստումը կատարել է Դոկտոր Մալեքհոսեյնին: Հետզհետե Իրանը կարողացավ համաշխարհային մասշտաբով լյարդի փոխպատվաստման ոլորտում լավ դիրքի հասնել:

Պաշտոնական տվյալների համաձայն 1993 և 1994 թթ. տարեկան 603 լյարդի փոխպատվաստմամբ ԱՄՆ-ն աշխարհի ռեկորդակիր երկիրն է եղել, սակայն 2017թ. Շիրազի Ավիցեննայի անվան հիվանդանոցի օրգանների փոխպատվաստման թիմի ջանքերի շնորհիվ Իրանը կարողացել է տարեկան լյարդի 638 փոխպատվաստումներով դառնալ աշխարհի առաջատարը:

Օրգաններ փոխպատվաստող հմուտ թիմերի ներկյաության շնորհիվ Պարսից Ծոցի տարածաշրջանի երկրներում Շիրազը դարձել է Իրանի հարավային շրջանի առողջապահական  զբոսաշրջության կարևորագույն կենտրոնը: Շիրազի Ավիցեննայի անվան հիվանդանոցը մեծ  ջանքեր է գործադրել հիվանդների միջազգային բաժնի ստեղծման համար: Սկսած 1396թ. Շիրազը բժշկական ծառայություններ է մատուցում արտասահմանից ժամանած հիվանդներին:

Շիրազի Ավիցեննայի անվան հիվանդանոցը կառուցվել է Շիրազից 20 կմ. հեռավորությամբ գտնվող նորակառույց Սադրա քաղաքում: Այս համալիրը Իրանում ամենամեծ բարեգործական, ուսումնական, հետազոտական ու բժշկական միջազգային կենտրոնն է, որ բացառիկ է Միջին Արևելքում: Այս կենտրոնը համարվում է Իրանի համալսարանական ու բժշկական կարևորագույն նախագիծը: Այն նաև բացառիկ է կառուցման ու բժշկական սարքավորումների առումով և մյուս կողմից այն ամբողջությամբ կառուցվել և սարքավորումներով օժտվել է իրանցի բարեգործների կողմից:

Ավիցեննայի անվան հիվանդանոցի հիմնական շենքն ունի հանրային գործառույթ և կազմաված է չորս բլոկներից, որոնք ներառում են տարբեր բաժիններ ինչպես խնամքի և ախտորոշման ծառայությունների, լաբորատորիաների և բուժման բաժինները: Այս հիվանդանոցի ձեռքբերումներից մեկը հեմոդիալիզի բաժինն է, որ 5 հազար քմ. ընդհանուր կառուցվածքով ու 80 հիվանդանոցային մահճակալներով օրական 240 դիալիզային հիվանդներ ընդունելու հնարավորություն ունի, ինչի պատճառով հիվանդանոցի այս բաժինը դարձել է Ֆարս նահանգի ու հարակից նահանգների դիալիզի հիմնական կենտրոնը:

 

Ինչպես ասացինք, Ավիցեննայի անվան հիվանդանոցի միջազգային բաժինը շահագործման է հանձնվել 1396թ.: Այս բաժինը հիվանդանոցի կարևորագույն բաժիններից մեկն է, որ բոլոր ոլորտներում ու մատչելի գներով ծառայություններ է մատուցում հիվանդներին: Ընդհանուր բժշկական ծառայություններից բացի առողջապահական զբոսաշրջիկներին նաև մատուցվում է լյարդի և երիկամների փոխպատվաստման ծառայություն:

Հիվանդանոցի IPD բաժինը միջին հաշվով շաբաթական 7 արտասահմանցի հիվանդ է ընդունում: Ընդունումից մինչև դուրս գրման պահը հիվանդները հատուկ խնամք ենք ստանում: Այս հինվադանոց դիմող արտասահմացիներն ավելի շատ Իրաքի, Լիբանանի, Սիրիայի, Տաջիկստանի, Կատարի, Բահրեյնի և ոմանք էլ եվրոպական երկրների քաղաքացիներ են:  Այս բաժնում մի քանի մասնագետ թարգմանիչներ համագործակցում են հիվանդանոցի հետ, որպեսզի կարողանան օգնել հիվանդներին որպեսզի տեղեկությունների ճշգրիտ փոխանակում կատարվի:

Ավիցեննայի անվան հիվանդանոցի միջազգային բաժին

Ծրագրի մյուս բաժնում Շիրազի Ավիցեննայի անվան հիվադանոցի միջազգային բաժնին ավելի ծանոթանալու համար լսենք այս բաժնի տնօրեն բժշկուհի «Նազանին Շիրզադխանի»-ին:

 

 

«Ես Շիրազի Ավիցեննայի անվան ուսումնական, հետազոտական ու բժշկական կենտրոնի միջազգային բաժնի ու արտասահմանցի հիվանդների դեպարտամենտի տնօրեն բժշկուհի Նազանին Շիրզադխանն եմ:

Այս կենտրոնը շուրջ 1100 հիվանդներ խնամելու հնարավորություն ունի և ծառայություն է մատուցում օրգանների փոխպատվաստման ոլորտում: Հիվանդանոցի քաղցկեղային բաժինը, որն իդեպ 1000 հիվանդներ խնամելու հնարավորությամբ  Իրանի հարավային շրջանի ամենամեծ հիվանդանոցն է համարվում՝ արդեն շահագրծման փուլում է: Շահագործման փուլում է նաև այս կենտրոնի հետ կապված միջազգային համալսարանը:

Այս կենտրոնը կառուցվել է բարեգործական բաժնի ֆինանսավորմամբ և կառավավում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Հոսպիտալն ընդհանուր է, և մենք հիվանդանոցում ունենք ընդհանուր ծառայություններ հատկապես մեր հիվանդանոցը արտասհմանցի հիվանդներին մատուցում է երկիկամների ու լյարդի փոխպատվաստման ծառայությունները:

Հաշվի առնելով այն որ մեր հիվանդանոցը և համալիրը ամենամեծն է Միջին Արևելքի տարածաշրջանում ու նաև այն, որ օրագանների փոխպատվաստման ծառայություններ ավելի քիչ են կատարվում Պարսից Ծոցի տարածաշրջանում՝ այս հիվանդանոցը համարյա կարող է ծառայություն մատուցել ողջ տարածաշրջանին:

Մենք մեր գործունեությունը սկսել ենք 1396թ.: Այսինքն հիվանդանոցի պաշտոնական բացումը 1100 հիվանդանոցային մահճակալներով և օրգանների փոխպատվաստման ոլորտում է եղել և մինչ այժմ շարունակում ենք մեր աշխատանքը: Տարբեր կենտրոններից ու երկրներից հիվանդներ են դիմում այստեղ: Ավելի շատ Իրաքի, Լիբանանի, Տաջիկստանի, Կատարի, Բահրեյնի, Հնդկաստանի պես երկրների քաղաքացիներ: Մեր կենտրոն են դիմում նաև Բրիտանիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Համարյա բոլոր երկրներից հիվանդներ են դիմում մեր կենտրոն:

Աշխարհում լյարդի ամենաշատ թվով փոխպատվաստումն ենք կատարում: Այսինքն տարեկան հաշվով մեր կենտրոնում կատարվող լյարդի փոխպատվաստումները նույնիսկ ավելի շատ է քան աշխարհի հեղինակավոր հիվանդանոցներում ինչպես Պետերբուրգի հինանդանոցում կատարվող փոխպատվաստումները: Արտասահմանցի հիվանդներին մատուցվող ծառայությունները, թե երիկամների և թե լյարդի փոխպատվաստումները կատարվում են արյունակիցներից:

Այս հիվանդություններից բացի մենք ավելի շատ ծառայություն ենք մատուցում սրտի, վերականգնման, աղիքների, ուղեղի և նյարդերի և նույնիսկ գեղեցկության ոլորտներում: Այսինքն մեր հիվանդանոցը մատուցում է անհրաժեշտ բոլոր ծառայությունները:

Մեր մասնագետներն ու դասախոսները միջազգային դեմքեր են: Մեր հիվանդանոցում աշխատում են երկրի ամենալավ մասնագետները: Հատկապես բժիշկ Մալեքհոսեյնին, ով հայտնի բժիշկ է և բոլոր առումներով ղեկավարում է այս համալիրը:

Հաշվի առնելով այն, որ մեր կենտրոնի ծառայությունները բացառիկ են և երկրում միայն մենք ենք այդ կարգի ծառայություններ մատուցում, մեր հվանդանոց կատարվող ուղղակի դիմումները չափազանց շատ են ու միևնույն ժամանակ այլ ընկերություններն էլ հիվանդներ են ներկայացնում մեզ և մենք ծառայություն ենք մատուցում նրանց: Մեր հիվանդանոցը VIP կարգով է ընդունում արտասահմանցի հիվանդներին: Հիվանդանոցում ունենք 27 մահճակալներով VIP բաժին: Դրանք արտասահմանցի դիմողներին տրամադրվող սուիթներ են և մենք ամենալավ համալիրներից ենք, որ ծառայություն ենք մատուցում արտասահմանցի հիվանդներին և կուրախանանք եթե տարածաշրջանի այլ երկրներից ևս դիմեն մեզ: Մենք 5 իրարահաջորդ տարի շարունակ կարողացել ենք գրավել օրգանների փոխպատվաստման աշխարհի առաջին տեղը և ուրախ ենք և ծառայում ենք ժողովրդին ու հիվանդներին: Հուսով ենք որ կարողանանք ամենալավ ծառայությունները մատուցել նրանց»,ասել է Շիրազի Ավիցեննայի անվան հիվադանոցի միջազգային բաժնի տնօրեն բժշկուհի «Նազանին Շիրզադխանի»-ն: 

 

 

Բարեկամներ միասին լսեցինք հիվադանոցի IPD բաժնի մասին բժշկուհի Նազանին Շիրզադխանի զրույցը:

Իսկ դուք սիրելիներ հիվանդանոցի հետ կապ հաստատելու համար կարող եք այցելել www.otc-booali.com կայքէջ կամ զանգահարել 0098-9128440803 համարին ու առավել տեղեկություններ ստանալ հիվանդանոց դիմելու և բուժուգնական ծառայությունների գների մասին: Կամ էլ կարող եք դիմել առողջապահական զբոսաշրջության ոլորտում ակտիվ ընկերություններ և Շիրազում բժշկական ծառայություններ ստանալուց բացի նաև այցելել քաղաքի տեսարժան վայրեր:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր հաղորդումը: Հաղորդաշարի հաջորդ համարում միասին կայցելենք Իրանում արդիական տեխնոլոգիաներով հագեցված այլ հիվանդանոցներից մեկը և ձեզ կներկայացնենք այդ հիվանդանոցի հնարավորություններին: Մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան:

-------------------------------------------