Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի կատարած հայտարարությանը, իրանական լրատվամիջոցներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին:
Հայաստանի հումանիտար խումբը Սիրիայից հանելու կապակցությամբ ճնշումների մասին ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությանը և Ադրբեջանում Մոհառամի սգո հանդիսություններին մանուկների ու պատանիների մասնակցության համար դրված արգելքի չեղարկմանը:
-------------------------
Չնայած ԱՄՆ-ի և որոշ Արևմտյան պետությունների ճնշումներին և տարածաշրջանում ու աշխարհում Թեհրանին մեկուսացնելու բազմակողմանի ջանքերին, ՀՀ պաշտոնատարները կարևորում են ԻԻՀ հետ հարաբերությունների ընդլայնումը:
Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ-ի նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը ձգտում է իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ նախկինում համաձայնեցված նախագծերը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները չեն կարող ազդել Երևան-Թեհրան հարաբերությունների վրա, շեշտելով, որ իր երկրի համար մեծ նշանակություն ունեն Իրանի հետ հարաբերությունները:
ՀՀ վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն անել, երբ ավելի վաղ, իրանցի պաշտոնատարները պատրաստակամություն էին հայտնել տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ և իրագործել Հայաստանի հետ համաձայնությունները:
Իրան-Հայաստան երկկողմ համաձայնությունները վկայում են այն մասին, որ երկու երկիրը պատրաստ են բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունները և այդ ուղղությամբ ոչ մի սահմանափակում չկա: Այդ իսկ պատճառով պետք է ասել, որ Հայաստանը Կովկասյան տարածաշրջանում Իրանի առևտրային գործընկերներից է համարվում և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն ստեղծելու և տնտեսական զարգացման համար Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանին և նրա աջակցության է ձգտում: Հայաստանը ճանապարհ է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում Իրանին նոր շուկաների կապելու համար: Անկասկած երկու երկրի հարաբերությունները չափազանց կարևոր դերակատարություն ունեն Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: Հատկապես վերջին տարիներին, այս հարաբերությունների շնորհիվ չի սրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը: Իրանն ու Հայաստանը բազում հնարավորություններ ունեն երկկողմ համագործակցությունների համար: Իրանի տնտեսական կառուցվածքները բազում հնարավորություն են ընձեռում կողմերին համագործակցությունների ընդլայնման համար:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ՀՀ պաշտոնատարների ցանկությունը, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման համար, պետք է ասել, որ Հայաստանը ցամաքային սահման և ազատ գոտիներ ունենալով, կարող է ամենակարճ ու ամենաապահով ճանապարհը լինել Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև: Այդ մոտեցմամբ, Իրանն ու Հայաստանն առաջին քայլում կարող են օրակարգի մեջ դնել Բանդար Աբբասից Վրաստանի Փոթի նավահանգիստ բեռնափոխադրման ոլորտում համագործակցությունը:
-------------------------------
Երևանում իրանական լրատվական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետն ասել է.«Հայաստանը Եվրասիական միության անդամ միակ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ և դա կարևոր գործոն է համարվում: Հետևաբար ԵԱՏՄ առաջիկա գագաթաժողովում Թեհրան-Երևան հաղորդակցական ուղին պետք է ներկայացվի որպես տարանցիկ ճանապարհ՝ իրանական ապրանքների Եվրասիական միություն փոխադրման համար, ինչը շատ կարևոր է Երևանի համար»:
Հարևանների հետ լարվածությունների վերացման ուղղությամբ իր կառավարության ձեռնարկած քայլերի մասին Փաշինյանն ասել է.«Ուղեքարտեզ ենք որոնում հարևանների հետ լարվածության վերացման ուղղությամբ: Մեր համոզմամբ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բանակցային ճանապարհով կարգավորվի»:
Պատասխանելով Թեհրան-Երևան հարաբերությունների վրա ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցության մասին հարցին, Փաշինյանն ասել է.«Անգամ այդ պատժամիջոցների շրջանում, Իրանի ու Հայաստանի միջև նախագծեր են իրագործվել: Եղել են նաև նախագծեր, որոնք ընդգրկված չեն եղել պատժամիջոցներում և մենք պետք է կենտրոնանանք այդ նախագծերի վրա»:
«Մեր ինքնության պահպանման շրջանակում մենք մեծ կարևորություն ենք տալիս տարբեր մշակույթներին: Մեզ համար մեծ նշանակություն ունի մշակութային երկխոսությունը հայ և այլ երկրների,այդ թվում Իրանի երիտասարդների միջև»,ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
----------------------------
Իրանն ու Հայաստանը զարգացնում են համագործակցություններն էներգետիկ ոլորտում:
ԻԼՆԱ-ն հղում անելով Middle East Monitor- ին, գրել է, որ Իրանն ու Հայաստանը ձգտում են զարգացնել էներգետիկ ոլորտի համագործակցությունները և կնքել գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիր:
Պայմանագիրը երկու երկրներին հնարավորություն կտա իրականացնել բնական գազի և բարձրավոլտ էներգիայի փոխանակում և համարվում է Իրան-Հայաստան ամենախոշոր տնտեսական նախագծերից մեկը: Այս պայմանագիրը հնարավորություն կտա ապահովել բնական գազի ու էներգիայի փոխանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:
----------------------------
Իրանի և Հայաստանի արտադրության ու առևտրի ոլորտներում առկա առևտրա-տնտեսական հնարավորությունները քննարկելու և ԵԱՏՄ-ի պոտենցիալներից օգտվելու նպատակով, ուրբաթ օրը Երևանում ԻԻՀ դեսպանատանը հանդիպում է տեղի ունեցել իրանցի առևտրականների պատվիրակության մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ, մի խումբ առևտրականներ, ներկայացնելով իրենց աշխատանքային ոլորտը, քննարկել են երկու երկրի միջև առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները: Նրանք կարևորել են իրանական ապրանքներ Հայաստան արտահանման ու ներկրման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առևտրային համաձայնագրին ասել է.«Նոր լուսամուտ է բացվել երկու երկրի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար և տնտեսական ակտիվները պետք է օգտվեն այս ոլորտում ստեղծված հնարավորություններից: Դեսպանատունն այս ուղղությամբ նրանց աջակցելու հարցում, ոչ մի ջանք չի խնայի»:
--------------------
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել հումանիտար առաքելությունը Սիրիայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրին Նաղդալյանն անդրադարձել է Aysor.am-ի հարցին ի պատասխան:
«Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի: Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից»,- նշել է Նաղդալյանը:
--------------------
ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն օրերս ընդգծել էր, որ ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում:
Աշունը թեժանում է կուտակված թեմաների ծանրության տակ, և խնդիրն ամենևին էլ այն չէ, թե ընդդիմությունը քանի հոգի է հավաքում կամ, առհասարակ, կա՞ ընդդիմություն, թե՞ ոչ: Այդ մասին հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
--------------------
Իմամ Հուսեյնի սգո հանդիսությունների ամիսը սկսվելով Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների հոգևորականության վարչությունը չեղարկեց Մոհառամ ամսվա սգո հանդիսություններին մանուկների մասնակցության արգելքը և միևնույն ժամանակ հայտարարեց, որ սգո հանդիսությունները միայն կարող են վարել կառավարության կողմից նշանակված անհատները:
Դրան զուգահեռ Բաքվի լրատվական աղբյուրները տեղեկացրել են Ադրբեջանում Իմամ Հուսեյնի սգո հանդիսությունների ազդեցությունը չեզոքացնելու նպատակով այդ երկրի կրոնական հարցերի պետական կոմիտեի նոր ջանքերի մասին: Հիշյալ կոմիտեի փոխնախագահ Գունդուզ Իսմայիլովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ այդ երկրի հավատացյալներին կոչ է արել հեռու մնալ սգո հանդիսություններում քաղաքական բաղադրիչներ մտցնելուց:
Նկատի առնելով Բաքվի իշխանությունների կողմից նման ուղերձների նախընթացը չի բացառվում, որ Մոհառամ ամսից հետո այդ երկրում ազերի հավատացյալների ձերբակալությունների նոր ալիք սկսվի: Չնայած Ադրբեջանում կրոնական հանդիսությունների համար Իլհամ Ալիևի կառավարության կողմից ստեղծված արգելքներին ամեն տարի ավելի է մեծանում Իմամ Հուսեյնի սգո հանդիսություններին մասնակցողների թիվը: