Ապրիլ 07, 2016 20:42 Asia/Yerevan
  • «Գիտական ու ազգային արժանապատվությամբ իրականացված Իրանի միջուկային ինքնաբավությունը»07-04-2016

Չնայած Իսլամական հեղափոխության թշնամիների հնչեցրած սպառնալիքներին ու շրջափակումներին, Իրանի ժողովուրդը կարողացավ արժանապատվորեն հասանելիություն ունենալ սեփական արտադրության միջուկային տեխնոլոգիային:

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Գիտական ու ազգային արժանապատվությամբ իրականացված Իրանի միջուկային ինքնաբավությունը

Չնայած Իսլամական հեղափոխության թշնամիների հնչեցրած սպառնալիքներին ու շրջափակումներին, Իրանի ժողովուրդը կարողացավ արժանապատվորեն հասանելիություն ունենալ սեփական արտադրության միջուկային տեխնոլոգիային:

Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի Էսլամի» թերթի վերլուծականում ասված է․-«Իրանական ֆարվարդին ամսի 20-ը՝ ապրիլի 8-ն Իրանի իսլամական հանրապետության ազգային տոնացույցում հռչակվել է միջուկային տեխնոլոգիայի ազգային օր: Այս օրն Իրանը պաշտոնապես հասանելիություն ունեցավ ուրանի հարստացմանը և Նաթանզում ուրանի հարստացման ամբողջական ցիկլը շահագործման հանձնվեց։

Թերթը գրում է-«Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը աշխարհին ապացուցեց ,որ Իրանի ժողովուրդը չնայած սպառնալիքներին ու շրջափակումներին հաջողեց հասանելիություն ունենալ սեփական արտադրության միջուկային տեխնոլոգիային և ճնշումները չկարողացան Իրանի ժողովրդին պարտադրել՝ ընկրկել թշնամու ընչաքաղցությունների առաջ»։

«Իրանի միջուկային ինքնաբավությունը պարտական ենք երիտասարդ միջուկաբան-գիտնականների շուրջօրյա տքնաջան աշխատանքին, նրանց գիտական արժանապատվությանը և միջուկային նահատակների արյանը; Ողջ աշխարհը գլուխ է խոնարհել Իրանի հզորության առջև»,-գրել է թերթը։

 

«Իրան»

Դիմադրողական տնտեսության իրականացմանն ուղղված միասնությունն անհրաժեշտություն է

Իրանի ՆԳ նախարարության խոսնակն ասել է․-«Միասնությունն ու համերաշխությունը կխթանեն Դիմադրողական տնտեսության իրագործմանն ու տնտեսական աճին»։

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթի այսօրվա համարում տպագրվել է Իրանի ՆԳ նախարարության խոսնակ՝ Հոսյենալի Ամիրիի հեղինակած հոդվածը,որում ասված է․-«Առկա անվտանգությունը միասնության արտահայտիչն է , և այս միասնությունն ու սրտակցությունը մինչ այժմ բազմիցս Իրանին դուրս է բերել ճգնաժամերից»։

Իրանի տնտեսական խնդիրների կարգավորումը Իսլամական հանրապետության համակարգի գերակայություններից մեկը համարելով Իրանի ՆԳ նախարարության խոսնակը հստակեցրել է․-«Տարածաշրջանային ու համաշխարհային հավանական ճնշումների դիմաց երկրի դիմադրողական տնտեսության իրագործումը պահանջում է միասնություն, սրտակցություն և համագործակցություն»։

---

«Ղոդս»

Եմենի դեմ ոտնձգող երկրների միջև գաղտնի տարաձայնությունները բացահայտվել են

Անսար Ալլահ շարժման հետ հրադադար հայտարարելու շեմին Եմենի վտարանդի նախագահի քայլերը ցույց են տալիս,որ Եմենի դեմ ոտնձգություն իրականացրած երկրների միջև գաղտնի քաշքշուկներ են լինում։

Թեհրանում լույս տեսնող «Ղոդս» օրաթերթի այսօրվա վերլուծական հոդվածում ասված է․-«Եմենի հրաժարյալ կառավարության վարչապետ՝ Խալեդ Բահահին պաշտոնից հեռացնելու Եմենի հրաժարված նախագահ՝ Մանսուր Աբդ Ռաբեի քայլերին զուգահեռ Սաուդյան Արաբիայի և Եմենի Անսար Ալլահ շարժման միջև հրադադար հաստատվելու մասին որոշումը ցույց է տալիս, որ Եմենի վրա հարձակված արաբական կոալիցիայի անդամ երկրների միջև քաշքշուկներ են առաջացել։

 Թերթը գրում է․-«Եմենի ժողովրդի դեմ Ալե Սաուդյան վարչակարգի հարձակումից մի քանի ամիս առաջ, կոալիցիայի անդամ երկրների միջև տարաձայնության նշաններ նկատվեցին և Թուրքիայի , Պակիստանի, Հորդանանի ,Եգիպտոսի , Օմանի ու Ալիժիրի նման երկրներ չմտան սաուդացիների ձեռնարկած խաղի մեջ»։

Ղոդս թերթի հոդվածում ասվել է.«Կատարը և Էմիրությունները Ալե Սաուդյան ռեժիմին աջակցելուց և ուղեկցելուց հետո, Սաուդյան Արաբիայի հետ քաղաքական ու հրապարակային դաշտում բազում տարաձայնությունների առջև հայտնվեցին»։

«Սաուդյան Արաբիայի երիտասարդ և անփորձ դիվանագետները Եմենի հրաժարյալ կառավարության վարչապետ՝ Խալեդ Բահահիի պաշտոնազրկվելուց հետո, մի կողմ մղելով Կատարին ու Անսար Ալլահ շարժմանը մտադիր են միայնակ որոշում ընդունել այդ երկրի ապագայի վերաբերյալ»,գրում է Ղոդս թերթը։

«Անսար Ալլահ շարժման հետ խաղաղության բանակցություններ սկսելով Ռիադը փորձում է դուրս գալ Եմենի ճահճից և քողարկել իր մտացածին կոալիցիայի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները» եզրակացնում է թերթը։

 ---

 «Իրան» օրաթերթ

Սաուդյան Արաբիայի մեդիապատերազմն ընդդեմ Դիմադրության

Սաուդյան Արաբիան մեդիապատերազմի միջոցով ներքին ու տարածաշրջանային խնդիրներից այդ երկրի և տարածաշրջանի ժողովուրդներին շեղելու քաղաքականություն է որդեգրել:

Թեհրանում լույս տեսնող «Իրան» թերթի այսօրվա համարում ասված է.«Այն դեպքում ,երբ Եմենում շարունակվում են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները ,իսկ Սիրիայում այդ երկրի ավերիչ դերակատարությունը, Ռիադն արաբական մյուս երկրների հետ տարածաշրջանում Դիմադրության դեմ թշնամական քաղաքականություն որդեգրելով փորձում է տարածաշրջանի ժողովուրդներին ապակողմնորոշել:

Ըստ «Իրան թերթ»-ի՝ Ալե Սաուդյան վարչակարգը Սիրիայի իրադարձություններում ձախողելուց հետ, արաբական մյուս երկրների ուղեկցությամբ Լիբանանի Հեզբոլլահի անունն ընդգրկել է ահաբեկչական խմբերի ցուցակում և Դիմադրության ձայնը թուլացնելու նպատակով «Ալ Մենար» հեռուստաընկերության կայքէջն արգելափակել է:

«Լիբանանի Հեզբոլլահի այդ քայլը անհավասար պատերազմ է ,որը Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս տարածաշրջանի իրադարձությունների լուսաբանումն ու լրատվությունը դարձնել իր մենաշնորհը և իր շահերից ելնելով հաղորդել այդ բոլորի այդ մասին»,գրել է թերթը:

Անդրադառնալով տարածաշրջանի այժմյան պայմաններում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ընդհանուր շահերին, «Իրան» թերթը նշել է.«Այն դեպքում երբ Արաբիան Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ է ներկայացրել , Իսրայելի ռեժիմն ավելի ազատորեն կարող է ավելի խիստ քայլերով Դիմադրության դեմ դուրս գալ»: