Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի արտասահմանյան այցերին և Ադրբեջանի հավատացյալների դեմ գործադրվող բռնություններին:
-----------------------
ԻԻՀ մաքսային ծառայության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատարները էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:
ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Բաիդի Մոֆրադնիան և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Երևանում ստորագրել են էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին փաստաթուղթ:
Անանյանն ասել է.«Տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով երկրների հետ տվյալների փոխանակումը կնպաստի սահմանների դյուրին վերահսկմանը և մաքսանենգության դեմ պայքարին»:
Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը:
----------------------------
Հայաստանի մշակութային, հասարակական, զբոսաշրջության ու մեդիա ոլորտի մի խումբ ակտիվիստներ այցելել են Արաքսի ազատ առևտրի գոտի և փոխգործակցության հուշագրեր են կնքել այս տարածքում զբոսաշրջության ոլորտում ակտիվ երկու միությունների հետ:
Երկօրյա այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արաքսի ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի, փոխտնօրենների և մյուս տնօրենների հետ:
Արաքսի ազատ գոտու կազմակերպությունը հայկական պատվիրակության համար կազմակերպել էր այցելություններ այդ շրջանի զբոսաշրջության, կեցության, ժամանցային, պատմական կենտրոններ:
Այցելությանը մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները, Զբոսաշրջության պետական կոմիտեն, Զբոսաշրջության ֆեդերացիան, Հայաստանի պետական և հասարակական և ակադեմիական լրատվամիջոցների ներկայացուցիչներ `համադրելով Հայաստանում իրանական մշակութային խորհրդատուի հետ և «Արաքս» ազատ գոտի կազմակերպության հյուրընկալությամբ:
Արաքս ազատ գոտին գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում` Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի զրոյական կետում: Արդյունաբերական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների կողքին տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման համար ունի բնական և պատմական համապատասխան կարողություններ:
---------------------------
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը շեշտել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն Իրան-Հայաստան առևտրական հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի դեսպան «Լին Թրեյսին» Իրանի ու Հայաստանի համագործակցությունների մասին ասել է.«Մենք հասկանում ենք, որ Իրանը Հայաստանի համար երկու բաց սահմաններից մեկն է: Մենք հասկանում ենք, որ Իրանն ու Հայաստանը տնտեսական խոր հարաբերություններ ունեն»:
Շարունակելով իր խոսքերը նա հավակնել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նպատակը Իրանի տնտեսության մի բաժնի թիրախավորումն է, սակայն Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունը առանձին թեմա է»:
-------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մասին մտածելու կարիք չի տեսնում, քանի դեռ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանը նշեց նոյեմբերի 20-ին Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն պնդմանը, թե վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:
«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»,- ասաց Փաշինյանը:
------------------------
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը եւ ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:
Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ կարեւորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ: Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաեւ միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:
-------------------------
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված դիտարկումներին։
-------------------
Ադրբեջանի ՆԳ նախարարությունը սպառնացել է, որ 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարան գյուղում նահատակվածների հիշատակի մեծարման ցանկացած միջոցառում արժանանալու է այդ երկրի իրավապահ ուժերի խիստ հակազդեցության:
Ադրբեջանի Հանրապետության Մուսուլմանների միասնականության շարժման փոխնախագահ Հաջ Էլչին Ղասեմովն Ադրբեջանի ՆԳ նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կանչվելուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն եմ կանչվել նոյեմբերի 26-ի իրադարձության հետ կապված միջոցառման առնչությամբ, որը նախատեսված է կազմակերպել փակ տարածքում: Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնապես փոխանցվեց, որ իրավապահ ուժերը խստորեն կանխելու են ցանկացած տեսակի միջոցառում»:
Բաքվի արվարձանում գտնվող Նարդարան գյուղի հավատացյալների դեմ Ադրբեջանի ՆԳ նախարարության հնչեցրած սպառնալիքը վկայում է, որ չնայած Ադրբեջանի հավատացյալների դեմ Իլհամ Ալիևի իշխանության կողմից աննախընթաց ճնշումների գործադրման, Բաքվի պաշտոնատարները շարունակում են մտահոգված մնալ ազերի հավատացյալների ցանկացած աշխատանքից:
2015 թվականի նոյեմբերի 26-ին շիաների կենցաղակերպին, այդ թվում Էմամ Հուսեյնի սգո հանդիսություններին հավատարիմ մնալու պատճառով Նարդարանի դեմ հարձակումն ու այնուհետև այդ գյուղի ժողովրդի դեմ տնտեսական շրջափակումն իրականացվեցին այն պայմաններում, երբ դրանից միայն երկու օր առաջ Բաքվում գումարված Իսլամական համագործակցությունների գիտական, մշակութային և կրթական կազմակերպության համաժողովում ընդգծվել էր Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության գոյությունը: